Կորպորատիվ հաճախորդների համար

Գնման պատվերի ֆինանսավորում


  Ֆինանսավորումը զուտ նպատակային է և կարող է ուղղվել պայմանագրի  տվյալ պատվերների ֆինանսավորման համար: 

 


 

 

 Պայմանագրի/պատվերի ֆինանսավորում

 

Վարկատեսակ

Պայմանագրի/պատվերի ֆինանսավորում

 

Նպատակ

  Ֆինանսավորումը զուտ նպատակային է և կարող է ուղղվել պայմանագրի  տվյալ պատվերների ֆինանսավորման համար

 

Հաճախորդներ

Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք ունեն ֆինանսավորման ենթակա գնման պատվերի ոլորտում գործունեության առնվազն 1 տարվա փորձ:

 

Տնտեսության ոլորտներ կամ գուրծունեություն, որոնց վարկեր չեն տրամադրվում

1. Այնպիսի ապրանքների արտադրություն, առևտուր կամ գործունեություն, որոնք արգելված են երկրի օրենքներով կամ միջազգային պայմանագրերով
2. Արտադրություն կամ առևտուր, որոնք կապված են զինամթերքի հետ
3. Խաղատներ և այլ շահումով խաղեր
4. Թանկարժեք քարերի առևտուր
5. Փոխանակման կետ
6. Բրոքերային և բուքմեյքերական ընկերություններ
7. Արտադրություն, օգտագործում կամ առևտուր վտանգավոր նյութերով, ինչպիսիք են ռադիոակտիվ նյութերը և այլն, բացառությամբ գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և պարարտանյութերի

 

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

 

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

Պատվերի գումարի մինչև 75%, 1,000,000- 30,000,000 ՀՀ դրամ

 

Ժամկետ (ամիս)

90-180 օր, սակայն ոչ ավելի քան պատվերի պայմանագրով սահմանված ժամկետը + առավելագույնը 15 օր

 

Տարեկան տոկոսադրույք

18%

16%

14.5%

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 

21.7-23.2%

19.3-20.8%

17.5-19%

 

Դրամական միջոցներով կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում տոկոսադրույքը սահմանվում է.
- վարկի և գրավի նույն արժույթով լինելու դեպքում`գործող դրամական միջոցի/պարտատոմսի  տոկոսադրույք  + 4%,
 բայց ոչ ավելի քան վերոնշյալ տոկոսադրույքները,
-վարկի և գրավի տարբեր արժույթով լինելու դեպքում` վերոնշյալ տոկոսադրույքները:

 

Հաճախորդի ցանկությամբ գույքի Ապահովագրությունը Բանկի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը ավելացվում է Բանկի կողմից սահմանված հետևյալ վերադիրների չափով`                                        
• Ավտոտրասպորտային միջոց 2.5
• Հիմնական միջոց 0.5
անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 0.05%` հաշվի առնելով ընդհանուր գրավային ապահովման մեջ յուրաքանչյուր գույքի տեսակի տեսակարար կշիռը:

 

Վարկ / գրավ հարաբերակցության շեղմամբ պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:

 

Հաշվի առնելով հաճախորդի վարկային պատմությունը կարող է սահմանվել ավելի բարձր տոկոսադրույք +0.5%:

 

Վարկի տրամադրման վճար

0.5% վարկի գումարից

 

Պայմանագրի/պատվերի ֆինանսավորման պայմաններ

1. Ֆինանսավորումը տրամադրվում է պատվերի իրականացման շրջանակներում կատարվող ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա` փուլային տարբերակով
2. Պատվերի կատարման նպատակով ձեռք բերվող հումքի և այլ ապրանքանյութական արժեքների և ծառայությունների դիմաց, աշխատավարձի, հարկային պարտավորությունների և պատվերի կատարման հետ կապված այլ վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով
3.Պատվերի կատարման նպատակով ձեռք բերվող ապրանքանյութական արժեքների /բեռի/ ապահովագրություն:

 

Վարկի գումարի կանխիկացում

Չի կիրառվում

 
 

Վարկի պայմանների վերանայման հայտի/դիմումի ուսումնասիրման վճար

500 000 ՀՀ դրամ

 

Մարման եղանակ

Կնքված պայմանագրի շրջանականերում փոխանցված ցանկացած գումար  ուղղվում է վարկի մարմանը

 

Ապահովվածության նկարագրություն

1. Շրջանառու միջոցներ
2.  Հաշիվների շրջանառությունը և մնացորդը
3. Տվյալ պատվերից բխող դեբիտորական պարտքը և այլ իրավունքներ
4. Այլ պայմանագրերի բխող իրավունքներ և դեբիտորական պարտքեր
5. Սեփականատերերի երաշխավորություններ
6. Բանկային երաշխիք
7. Պատվիրատուի հանձնարարությամբ Հաճախորդի օգտին թողարկված ակրեդիտիվ

 

Պայմանագրի 75% -ից ավել ֆինանսավորման դեպքում պարտադիր է գրավադրվող գույքի առկայություն
Գրավի առարկա կարող է հանդիսանալ Բանկի համար ընդունելի անշարժ գույք, տրանսպորտային միջոց, հիմնական միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:

 

Պայմանագրի 75% -100% ֆինանսավորման դեպքում վարկ/գրավ հարաբերակցություն  /որպես արժեք  հիմք է ընդունվում լիկվիդային արժեքը/

Վարկի ապահովություն հանդիսացող գրավի առարկաների արժեքը ներառվում է պայմանագրի 75%-ից ավել մաս հանդիսացող վարկ/Գրավ հարաբերակցության հաշվարկում հետևյալ առավելագույն սահմանաչափերով.
1. անշարժ գույք` 100%
2. տրանսպորտային միջոց` 50%
3. հիմնական միջոց և շրջանառու միջոց` 40%, բայց ոչ ավելի քան ընդհանուր գրավի մեջ 30%-ը
4. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում` 80%
5. դրամական միջոց Ամերիաբանկում/ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից.
-նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 90%
-այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 70%

 

Գրավադրվող տրանսպորտային միջոցի տարեթիվը

Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 տարի`
բացառությամբ ռուսական, չինական և պարսկական արտադրության տրանսպորտային միջոցների համար, որոնց դեպքում արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 8 տարի

 

Լրացուցիչ պարտադիր ապահովում

Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների տրամադրում

 

Լրացուցիչ ապահովում

Պայմանագրի մինչև 75% ֆինանսավորման դեպքում որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել գույքի գրավադրում, որի դեպքում վարկ/գրավ հարաբերակցություն չի սահմանվում

 

Գույքի ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքը ապահովագրվում է միայն այն դեպքում, եթե օգտագործվում/օգտագործվելու է ձեռնարկատիրական գործունեության նպատակով:
Գրավադրվող անշարժ գույքի, տրանսպորտային և հիմնական միջոցների ապահովագրությունը իրականացվում է  ամբողջ ժամկետի ընթացքում.
1. Հաճախորդի կողմից`  առնվազն վարկի մնացորդի/սահմանաչափի չափով
2. Բանկի կողմից` վարկի մնացորդի/սահմանաչափի չափով:
Ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները.
• Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր:
• Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ
 • Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ:     
Արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում սարքավորումների/կայանի ապահովագրությունը իրականացվում է Բանկի կողմից, որի գծով ծախսերը ներառված են վարկի տոկոսադրույքի մեջ:                                                                                                                                                                               

 

Վարկի պայմանների փոփոխություն

25,000 ՀՀ դրամ

 

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն  (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխություն)  

20,000 ՀՀ դրամ

 

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն   (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխության համար)

10,000 ՀՀ դրամ

 

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում

10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

 

Վարկի մարման օրվա փոփոխություն

10,000 ՀՀ դրամ

 

Պահանջվող փաստաթղթեր

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր

 

Պայմանագրի/պատվերի ֆինանսավորման դիմում-հայտ , որը ներառում է նաև ֆինանսավորման ծրագիրը

 

 Անձնագրեր (բնօրինակը) /Ա/Ձ-ի դեպքում/

 

 Հարկային կոդ, պետ. ռեգիստրի վկայական/Իրավաբանական անձի դեպքում գործադիր մարմնի վերաբերյալ ներդիրը պարտադիր է/

 

 Կանոնադրություն /Իրավաբանական անձի դեպքում/

 

 Իրավ. անձի մասնակիցների, տնօրենի/նախագահի անձնագրերի և սոց. քարտերի պատճենները

 

  Ֆինանսավորման ենթակա պայմանագրի/պատվերի ֆինանսավորումը  հիմնավորող փաստաթուղթ (պայմանագիր, պատվեր, հայտ և այլն)

 

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

 

Նախկինում նման պատվերների իրականացման փորձը հավաստող փաստաթղթեր (պայմանագրեր, հաշիվ աապրանքագրեր, կատարողական ակտեր և այլն)

 

 Վարկառուի և իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց կամ Ա/Ձ-ների պետական գրանցման վկայականների և կից ներդիրների պատճեները

 

 Ֆինանսական հաշվետվությունները` համաձայն ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստասված ձևերի, վերջին հաշվետու ժամանակահատվածի համար` հաստատված հարկային տեսչության կողմից

 

 Վերջին հաշվետու տարվա համար /հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ ներկայացնողների համար/ , վերջին հաշվետու եռամսյակի համար  հաստատագրված  և/կամ պարզեցված հարկ վճարողների համար

 

 Կազմակերպության գործունեության հետ կապված պայմանագրեր` վարձակալության, բացառիկ ներկայացուցչական և այլն, (առկայության դեպքում)

 

 Իրացման / մատակարարաման պայմանագրեր, հայտ-պատվերներ, հաշիվ-ապրաքագրեր, վաճառքների կանոնավոր գործընթաց հաստատող այլ փաստաթղթեր

 

 Այլ բանկերում հաշիվների շարժը (նախորդ տարվա և ընթացիկ ժամանակաշրջանի համար)` բանկի քաղվածքի տեսքով

 

 Հարկային պետական ծառայությունից տեղեկանքներ պարտք ու պահանջի վերաբերյալ

 

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.

 

Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված դեպքում և կարգով իրավասու մարմնի (Բաժնետերերի/մասնակիցների/ հիմնդիրների ժողովի և/կամ խորհրդի) որոշումը` բանկից ֆինանսավորման և դրա ապահովման համար առաջարկվող ապահովման միջոցի (գրավ, երաշխավորություն և այլն) վերաբերյալ գործարքներ կնքելու մասին,

 

Ֆինանսավորման ծրագրի համաձայն կատարվելիք ծախսերի ներքո մատակարարման պայմանագրեր, հայտ-պատվերներ, հաշիվ-ապրաքագրեր, պատվերը կատարելու նպատակով կատարվելիք ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:

 

Տեղեկանք գրանցված բաժնետերերի/մասնակիցների/հիմնադիրների, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ
• ՍՊԸ-ի դեպքում` տրված պետ. ռեգիստրի կողմից,
• բաժնետիրական և այլ կազմակերպաիրավական ձևի իրավաբանական անձի դեպքում` տրված պետական դեպոզիտարիայի կողմից, իսկ տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ` տրված պետ. ռեգիստրի կողմից

 

Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

 

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար, ՀՀ ՃՈ Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի համար սահմանված վճար
2. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական գրանցման վճար իրավասու մարմնում, Տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի գրանցման վկայականի համար սահմանված վճար

 

Վաղաժամկետ մարում

Վաղաժամկետ մարման տուժանք կամ վճար չի կիրառվում

 

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
Տույժ՝ ժամկետանց Վարկի  և տոկոսագումարի 0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

 

Վարկի ձևակերպման վայր

Բանկ

 

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

 

Գրավադրվող անշարժ կամ շարժական գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից` հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13.000 -30.000 ՀՀ դրամ ՝ կախված գույքի տեսակից:


Բացի այդ հաճախորդը վճարում է նաև այլ ծառայությունների համար`
• նոտարական վճար – միանվագ 14.000-16.000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,
• նոտարական վճար – միանվագ 13.000-18.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,
• միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
• անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26.000 ՀՀ դրամ
• ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ:

 

 

 

 

 

 

 

Տեղեկատվություն երաշխավորի համար

Երաշխավորն ինքն է կրում վարկի մարման պատասխանատվությունը, երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունը, ապա վարկի չմարված մասի պարտավորությունները տարածվում են Երաշխավորի վրա:
Երաշխավորն իրավունք ունի ստանալ հատուցում վարկառուից վարկի վճարման համար, այսինքն՝ կարող է վարկառուից պահանջել հատուցում վարկատուին վճարած գումարի տոկոսներն ու վարկառուի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ կրած այլ վնասները:
Վարկատուն պարտավոր է Երաշխավորին նախազգուշացնել վարկի մարման վերաբերյալ այսինքն՝ երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունը, ապա Երաշխավորը պարտավոր է վարկատուի կողմից այդ մասին նախազգուշացվելուց հետո երաշխավորության պայմանագրով սահմանված ժամկետում մարել վարկի չմարված պարտավորությունը:
Երաշխավորը կարող է հայտնվել «ՎԱՏ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ» այսինքն՝ վարկառուի կողմից վարկի չմարման դեպքում Երաշխավորը կարող է գրանցվել Վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է վարկային պատմությունը: Դա կարող է խոչընդոտել Երաշխավորին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

 

Ուշադրություն.

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԵՎ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`
1. Տույժ/տուգանքներ
2. Տոկոսագումարներ
3. Մայր գումար
ՁԵՐ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

 

Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ

 

Ուշադրություն.

ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

 

Զգուշացում.

ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
 

Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ և ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ:

 

 

Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և վարկի մարման եղանակի հիման վրա:

 
 

Վարկի մարման եղանակները հետևյալն են՝

  • Դիֆերենցված/ Մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկի մարման եղանակ, որի դեպքում հաճախորդը վճարում է յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, սակայն տոկոսավճարները անհավասարաչափ են: Այս դեպքում վարկի սկզբում ընդհանուր վճարները գնալով նվազում են:
  • Անուիտետային/Հավասարաչափ վճարումներով վարկի մարման եղանակ , որի դեպքում վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ):
  • Խառը մարման եղանակ - հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դիմամիկան, սակայն այնպես, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվող մայր գումարը հավասար լինի առնվազն վարկի պայմանագրային գումարի 5%-ին՝ բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկերի, ներդրումային վարկի դեպքում:

 

Մարման 2-րդ եղանակի դեպքում տոկոսավճարների ընդհանուր գումարը ավելի մեծ է քան 1-ին եղանակի դեպքում: 

 

Սակայն 2 –րդ եղանակի դեպքում ավելի հեշտ է պլանավորել ծախսերը, քանի որ մարումները հավասարաչափ և կանխատեսելի են, իսկ առաջին ամիսների ընթացքում վճարումների մեծությունը ավելի փոքր է:

 

Տոկոսագումարների հաշվարկման կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Վարկի վաղաժամ մարում

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

 

Տոկոսադրույքի փոփոխման կարգը.

Բանկը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել տոկոսի չափը` կախված ֆինանսական շուկայից, Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների տատանումներից, և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել վարկի տարեկան տոկոսադրույքի  փոփոխման նախադրյալները: Ընդ որում` Բանկը պարտավոր է անվանական տոկոսադրույքի միակողմանի փոփոխման դեպքում այդ մասին նախօրոք` պայմանագրով սահմանված ժամկետում /առնվազն 7 օր առաջ/ և պայմանագրով սահմանված եղանակով ծանուցել վարկառուին, ինչը հիմք է հանդիսանում ծանուցման մեջ նշված ժամկետից փոփոխված տոկոսադրույքը կիրառելու համար: Եթե վարկառուն համաձայն չէ փոփոխված տոկոսի հետ, ապա նա իրավունք ունի վաղաժամկետ լուծել համապատասխան համաձայնագիրը` կատարելով բանկի հանդեպ տվյալ համաձայնագրով իր ունեցած պարտավորություններն ամբողջ ծավալով:

 

Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում`

• Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
• Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել` կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից
• Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 23.08.2019թ-ին հրապարակված փոխարժեքները (ԱՄՆ դոլար` 477.5, ԵՎՐՈ` 530.5)

 
Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`
  • Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
  • Գործարար համբավը
  • և այլն

 

Վարկի մերժման գործոնները`

  • Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  • Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
  • Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/
  • և այլն

 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը Բանկը վարկի նախնական հաստատման մասին որոշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ)  աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: 

 

Վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ)  աշխատանքային օր հետո: 

 

Բանկի կողմից վարկի վերաբերյալ որոշման կայացումից հետո, եթե հաճախորդը. 

 
  • հայտնում է վարկ ստանալու մասին իր դրական որոշման վերաբերյալ վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրվա ընթացքում, ապա սկսվում է վարկի ձևակերպման և տրամադրման փուլը:
  • հայտնում է վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրը լրանալուց հետո, վարկի վերաբերյալ Բանկի որոշումը ենթակա է վերահաստատման: 
 

Քաղվածքներ

Վարկային հաշիվների քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: Քաղվածքները տրամադրվում են փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով «Ինտերնետ-Բանկ» համակարգի միջոցով, կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: 

 

Քաղվածքների, տեղեկատվական նյութերի և կրկնօրինակների տրամադրման միջնորդավճար 

1.1. Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում

անվճար

1.2.1 տարուց ավել  վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի տրամադրում կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում[1]

5,000 ՀՀ դրամ`

ներառյալ ԱԱՀ

յուրաքանչյուր հաշվի  յուրաքանչյուր  տարվա  քաղվածքի համար

1.3.                Թղթային  կամ 1 տարուց ավել վաղեմություն ունեցող էլեկտրոնային ձևով պահվող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում

5,000 ՀՀ դրամ`

ներառյալ ԱԱՀ

յուրաքանչյուր փաստաթղթի համար

1.4.SWIFT MT940 ֆորմատի քաղվածքների տրամադրում

1,000 ՀՀ դրամ`

ներառյալ ԱԱՀ

յուրաքանչյուր փաստաթղթի համար

1.5.                Տեղեկանքների տրամադրում

 

1.5.1.3 ամիս և ավել հաշվետեր հաճախորդներին

3,000 ՀՀ դրամ`

ներառյալ ԱԱՀ

1.5.2.    Մինչև 3 ամսվա հաճախորդներին

5,000 ՀՀ դրամ`

ներառյալ ԱԱՀ

1.5.3.    Ինտերներ-Բանկինգ/Մոբայլ Բանկինգ համակարգով պատվիրելու դեպքում[2]

1,000 ՀՀ դրամ`

ներառյալ ԱԱՀ

1.6.                Տեղեկանք-երաշխիքներ

10,000 ՀՀ դրամ`

ներառյալ ԱԱՀ

1.7.Աուդիտորական հարցման պատասխանների պատրաստում

10,000 ՀՀ դրամ`

ներառյալ ԱԱՀ

1.8.                Քաղվածքի առաքում

 

1.8.1.Էլեկտրոնային փոստով

անվճար

1.8.2.    Փոստով` ՀՀ տարածքում

անվճար

1.8.3.    Փոստով` ՀՀ տարածքից դուրս[3]

Համաձայն փոստային ծառայության կողմից ներկայացված ծախսերի

1.9.                Հաշվի շրջանառության վերաբերյալ հեռախոսով տեղեկատվության տրամադրում

10,000 ՀՀ դրամ տարեկան`

ներառյալ ԱԱՀ

6.1.                Գործառնական SMS հաղորդագրություններ

 

6.1.1.հաշվի մնացորդ օրական պարբերականությամբ

3,000 ՀՀ դրամ տարեկան ներառյալ ԱԱՀ

6.1.2.    հաշվի մնացորդ նվազագույնը շաբաթական պարբերականությամբ

1,000 ՀՀ դրամ տարեկան ներառյալ ԱԱՀ

6.1.3.    հաշվով վերջին գործառնությունների վերաբերյալ համառոտ քաղվածք

3,000 ՀՀ դրամ տարեկան ներառյալ ԱԱՀ

6.2.                Տեղեկատվական SMS հաղորդագրություններ

 

6.2.1.    բանկի փոխարժեքներ յուրաքանչյուր փոփոխության դեպքում,

6.2.1.1.    կանխիկ փոխարժեք,

6.2.1.2.    անկանխիկ փոխարժեք

10,000 ՀՀ դրամ տարեկան ներառյալ ԱԱՀ

6.2.2.   օրական կտրվածքով ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող արտաժութային շուկայի միջին փոխարժեք

3,000 ՀՀ դրամ տարեկան ներառյալ ԱԱՀ



[1]  Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ նյութերի (այդ թվում` տեղեկանքների, փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների, աուդիտորական հարցման պատասխանների) տրամադրումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով: Միջնորդավճարը չի գանձվում Բանկի կողմից տեղադրված POS տերմինալի գործողություններն արտացոլող հաշվից քաղվածքի տրամադրման համար:

[2] Տեղեկանքի հայտը պետք է ներկայացված լինի առնվազն մեկ բանկային օր առաջ:

[3] Առաքումը կատարվում է ռեգուլյար փոստի միջոցով:

 
 
 

 


 

 


 

 


Թարմացված է առ 02.09.2019 թ., 13:54

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.