Կորպորատիվ հաճախորդների համար

Բանկային հաշվի բացում և սպասարկում
Ամերիաբանկում բանկային հաշիվներ կարող են բացվել ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունների (այդ թվում` իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող միավորումների, միջազգային կազմակերպությունների), նշված կազմակերպությունների կողմից ստեղծված մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, հիմնարկների և այլ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների անունով: Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդները կարող են օգտվել անհատական սպասարկման առավելություններից Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, ինչպես նաև Online Ameriabank համակարգից` ինտերնետի միջոցով օգտվելով Բանկի հիմնական ծառայություններից առանց Բանկ այցելելու:


Բանկում գործում են բանկային հաշիվների հետևյալ տեսակները.

Անհատական հաշիվ
` այնպիսի հաշվի տեսակ է, որը կարող է կառավարվել բացառապես տվյալ հաշվետիրոջ կողմից, եթե նախատեսված չէ հաշիվների լիազորագրային կառավարում:

Նպատակային հաշիվ` ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին ակտերով սահմանված կարգով բացվող հատուկ հաշվի տեսակ է, օրինակ` առքուվաճառքի գործարքի գծով կողմերի միջև ապահով հաշվարկներ իրականացնելու համար հաշիվներ (էսքրոու հաշիվ), անվճարունակության հաշիվներ, այլ հաշիվներ:

Ամերիաբանկի POS տերմինալներով վճարումներ կատարելիս` Բանկի հետ համագործակցող կազմակերպություններից կգանձվեն Բանկի հաճախորդների համար նախատեսված միջնորդավճարները:

Բանկային հաշիվները բացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով, շվեյցարական ֆրանկով, անգլիական ֆունտ ստերլինգով, կանադական դոլարով, ճապոնական իենով, ՄԱԷ դիրհամով, անկանխիկ ոսկով /999.9 հարգի/:  
 
 
  1. ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ՍԱԿԱԳՆԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
  2. Իրավաբանական անձանց (անհատ ձեռներեցներին) բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ
  3. Բանկային հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  4. Հաշիվների բացման և սպասարկման ամփոփագիր
  5. Հեռակառավարման համակարգեր
 
Հաշվի բացման և փակման ժամկտները 
 
Նշված բանկային հաշիվ/ներ/ի  ակտիվացումը կիրականացվի  համապատասխանաբար Բանկի կողմից  բոլոր անհրաժեշտ գործողությունների կատարումից հետո, որոնք պահանջվում են ըստ Ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարի մասին  օրենսդրական և  ներքին իրավական ակտերի կարգավորումների, և միայն այն դեպքում, երբ  առկա չեն լինի հաշվի բացումն արգելող հիմքեր:
 
Բանկի և/կամ ՀՀ նկատմամբ պարտավորությունների բացակայության դեպքում Ձեր հաշիվը/հաշիվները կփակվի/կփակվեն առավելագույնը Հայտի ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը: 
 
 
Հաշվի փակման ընթացակարգը և պայմանները 
 
Բանկի և/կամ ՀՀ նկատմամբ պարտավորությունների բացակայության դեպքում Ձեր հաշիվը/հաշիվները կփակվի/կփակվեն առավելագույնը Հայտի ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը: Ընդ որում, հաշիվը փակելու և հաշվին միջոցների առկայության դեպքում Դուք հնարավորություն ունեք առավելագույնը 7 օրվա ընթացքում այդ միջոցները փոխանցել այլ բանկային հաշվի կամ կանխիկացնել:
 
Հաճախորդի որևէ հաշվի շրջանառությունը (այդ թվում քարտային) տարածվում է հաճախորդի մնացած բոլոր հաշիվների վրա (այս դրույթը գործում է միայն միջնորդավճարի գանձման տեսանկյունից): Ընդ որում, եթե հաճախորդը ունի գործող քարտին կից քարտային հաշիվ միայն, ապա միջնորդավճարը չի գանձվում, իսկ փակված քարտին կից քարտային հաշվի դեպքում միջնորդավճարը գանձվում է: Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
 
Նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության դեպքում հաճախորդի հաշվով դեբետագրումը սահմանափակվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող երկու շաբաթվա  ընթացքում:
 
Նախորդ 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության և մնացորդների զրոյական լինելու դեպքում հաճախորդի հաշիվները փակվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
 
 

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):

Բանկի կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»):

Օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունների (այդ թվում` իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող միավորումների, միջազգային կազմակերպությունների), հաշիվները կարող են բացվել բացառապես Կորպորատիվ և ներդրումային բանկինգ դեպարտամենտի  հաճախորդների սպասարկման ծառայության կողմից:
 

Թարմացված է առ 30.10.2019 թ., 9:26

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ