Ներդրումային բանկ

Դեպոզիտարիա


 

Ամերիաբանկը 15.03.2013թ.-ին անդամակցել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգին՝ հաշվի օպերատորի կարգավիճակով: Նորագույն ծրագրային համակարգը ներդրվել է բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման և պահառության ընթացքում մատուցվող ծառայությունների որակը բարեփոխելու և միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Սույն  իրավական ակտում նշված սակագները /այսուհետ նաև` Սակագներ/ գանձվում են ՀՀ դրամով` Բանկի կողմից ծառայությունը մատուցելու պահին, բացառությամբ այն սակագների, որոնց գանձումը նախատեսվում է կատարել ամսական կտրվածքով: Ամսական կտրվածքով սահմանված սակագների գանձումը կատարվում է օրացուցային ամսվա  վերջին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում ռեեստրի վարման ծառայության մատուցման առաջին և վերջին ամսվա միջնորդավճարները գանձվում են ամսվա փաստացի օրերի հաշվարկով: Բացառությամբ, եթե ռեեստրի վարման պայմանգիրը վերակնքվում է Հաշվի Օպերատորի փոփոխության հետևանքով, ապա ռեեստրի վարման ծառայության մատուցման ընթացիկ ամսվա համար գանձվում է միջնորդավճարի հաշվարկված մեծությունը՝ համաձայն Սակագների՝ ներառելով Կենտրոնական Դեպոզիտարիայի սակագինը ընթացիկ ամբողջ ամսվա համար:

1.2 Հաշվետիրոջ (այդ թվում՝ անվանատիրոջ) հաշիվներում առկա արժեթղթերի պահպանման սակագինը չի հաշվարկվում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական Բանկին սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի նկատմամբ: Անվանատիրոջ մոտ նշված անձանց պատկանող արժեթղթերի առկայության դեպքում վերջինս Բանկի միջնորդությամբ դրանց մնացորդների մասին Սի-Բի-Էյ-Նեթ ցանցով տեղեկացնում է Կենտրոնական դեպոզիտարիային՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ավարտը:

1.3 Ոչ հաշվետեր հաճախորդ հանդիսացող Թողարկողները ռեեստրի վարման պայմանագրի կնքման օրը ապահովում են համապատասխան հատուկ հաշիվներին ծառայության մատուցման ընթացիկ ամսվա փաստացի օրերի համար միջնորդավճարի հաշվարկված մեծությունը՝ համաձայն տվյալ պահին գործող սակագների:  

1.4 Ոչ հաշվետեր հաճախորդ հանդիսացող արժեթղթերի հաշվետերերը արժեթղթերի պահառության պայմանագրի կնքման օրը ապահովում են համապատասխան հատուկ հաշիվներին ծառայության մատուցման ընթացիկ ամսվա համար միջնորդավճարի հաշվարկված մեծությունը՝ համաձայն տվյալ պահին գործող սակագների:

1.5 Եթե ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվելու է ծառայության հիմնական չափորոշիչ ցուցանիշի նկատմամբ տոկոսով արտահայտված սակագնով և ծառայության հիմնական չափորոշիչ ցուցանիշի արժեքը արտահայտված է արտարժույթով, ապա այդ ցուցանիշի արժեքը վերահաշվարկվում է տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ՀՀ դրամի նկատմամբ սահմանված արտարժույթի հաշվարկային փոխարժեքով, որի նկատմամբ հաշվարկվում է համապատասխան տոկոսը:

1.6 Սակագներում այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն՝ բացառությամբ օտարերկրյա պահառուի միջոցով օտարերկրյա արժեթղթերով գործարքների սպասարկման ծառայությունների, որոնց մասով ԱԱՀ-ն ներառված չէ և ենթակա է գանձման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.7 Սահմանված ժամկետներում չվճարվելու դեպքում Սակագները անակցեպտ կարգով գանձվում են Բանկում հաճախորդի հաշիվներից: ՀՀ դրամով հաշիվներին բավարար միջոցներ չլինելու դեպքում Բանկն իրավունք ունի համապատասխան գումարը կամ դրա մի մասը փոխարկել հաճախորդի արտարժույթով հաշիվներում առկա միջոցներից` հիմք ընդունելով գանձման օրվա դրությամբ Բանկի սահմանած տվյալ արտարժույթի առքի փոխարժեքը:

1.8 Թողարկողի կողմից սույն իրավական ակտով սահմանված ժամկետներում նախատեսված վճարները երեք ամիս անընդմեջ չկատարման, ուշացման կամ մասամբ կատարման դեպքում Բանկը տվյալ վճարման պարտավորությունը չկատարողի կամ ոչ պատշաճ կատարողի նկատմամբ հաշվարկում է տույժ` սկսած 4-րդ ամսից ,ուշացման  յուրաքանչյուր ամսվա համար` 5000 ՀՀ դրամ:

1.9 Բանկն իրավունք ունի կասեցնել սույն կանոններով նախատեսված ծառայությունների մատուցումն իր միջնորդությամբ ռեեստրի վարման և պահառության/ենթապահառության պայմանագիր կնքած և իր կողմից սպասարկվող թողարկողներին և հաշվետերերին, եթե վերջիններս Բանկի նկատմամբ ունեն ծառայությունների դիմաց երեք ամսից ավել վճարման ենթակա միջնորդավճարներ: Կենտրոնական դեպոզիտարիան և/կամԲանկն իրավունք ունի վերսկսել թողարկողին և հաշվետիրոջը ծառայությունների մատուցումն, այդ թվում վերակնքել ռեեստրի վարման պայմանագիրը դեռևս այն չվերակնքած թողարկողների հետ հետևյալ դեպքերում.

   1.9.1 սույն Սակագների բանաձև 1-ի համաձայն հաշվարկված ռեեստրի վարման պայմանագրի վերսկսման համար նախատեսված վճարը (Գ1) ամբողջովին Կենտրոնական դեպոզիտարիային անմիջականորեն կամ Բանկի միջնորդությամբ վճարելուց հետո՝ այն դեպքում, եթե ռեեստրի վարման պայմանագիրը դեռևս վերակնքված չէ:

   1.9.2 սույն Սակագների  բանաձև 2-ի համաձայն հաշվարկված ռեեստրի վարման պայմանագրի վերսկսման համար նախատեսված վճարը (Գ2) Բանկին վճարելուց հետո՝ այն դեպքում, եթե ռեեստրի վարման պայմանագիրը վերակնքված է Բանկի կողմից։

   1.9.3 սույն Սակագների  բանաձև 3-ի համաձայն հաշվարկված ռեեստրի վարման պայմանագրի վերսկսման համար նախատեսված վճարը (Գ3) Բանկին վճարելուց հետո՝ այն դեպքում, եթե արժեթղթերի պահառության պայմանագիրը վերակնքված է Բանկի կողմից։

   1.9.4 1.9.1.-1.9.3. ենթակետերով վճարման ենթակա գումարի մասնակի վճարման դեպքում առաջին հերթին մարման են ենթակա ժամկետանց պարտավորությունների գումարը (ԺՊ), այնուհետև՝ պայմանգրի վերսկսման վճարը (ՊՎՎ):

Բանաձև 1

Գ1=ԺՊ+ՊՎՎ որտեղ՝

ԺՊ - կասեցման օրվա դրությամբ ժամկետանց պարտավորության ամբողջ մայր գումարը + հաշվարկված տույժ կետանցման յուրաքանչյուր օրվա համար,

Պվվ– պայմանագրի վերսկսման վճար,որը հաշվարկվում է ՀԴ*Օ/365

ՀԴ - հիմնական դրույքաչափ, որը կազմում է 150 000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,

О - կասեցման օրերի քանակ։

 

Բանաձև 2

Գ2=ԺՊ+ՊՎՎ որտեղ՝

ԺՊ - կասեցման օրվա դրությամբ ժամկետանց պարտավորության ամբողջ մայր գումարը + հաշվարկված տույժ կետանցման յուրաքանչյուր օրվա համար,

Պվվ– պայմանագրի վերսկսման վճար,որը հաշվարկվում է ՀԴ*Օ/365

ՀԴ - հիմնական դրույքաչափ, որը կազմում է 200 000 (երկեւ հարյուր հազար) ՀՀ դրամ,

О - կասեցման օրերի քանակ։

 

Բանաձև 3

Գ3=ԺՊ+ՊՎՎ որտեղ՝

ԺՊ - կասեցման օրվա դրությամբ ժամկետանց պարտավորության ամբողջ մայր գումարը + հաշվարկված տույժ կետանցման յուրաքանչյուր օրվա համար,

Պվվ– պայմանագրի վերսկսման վճար,որը հաշվարկվում է ՀԴ*Օ/365

ՀԴ - հիմնական դրույքաչափ, որը կազմում է վերսկսման պահին հաշվում առկա արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքի 0.009 %-ը,

О - կասեցման օրերի քանակ։  

 

1.10 Ծառայությունների մատուցման սույն պայմանների 1.9 կետով նախատեսված կարգով կասեցման ժամանակահատվածում թողարկողի կամ հաշվետիրոջ կողմից օրենքով սահմանված դեպքերում պայմանագիրը լուծելու  դեպքում.

   1.10.1 թողարկողը պարտավոր է մինչև պայմանագրի լուծման պահը Բանկին վճարել բանաձև 2-ի համաձայն հաշվարկված գումարը և մարել Բանկի հանդեպ ունեցած բոլոր ժամկետանց պարտավորությունները՝ այն դեպքում, եթե ռեեստրի վարման պայմանագիրը  վերակնքված է.

   1.10.2 Հաշվետերը պարտավոր է մինչև պայմանագրի լուծման պահը Բանկին վճարել բանաձև 3-ի համաձայն հաշվարկված գումարը և մարել Բանկի հանդեպ ունեցած բոլոր ժամկետանց պարտավորությունները՝ այն դեպքում, եթե արժեթղթերի պահառության պայմանագիրը վերակնքված է։

1.11 Սույն սակագների 29 և 30 կետերով սահմանված ծառայությունների համար Կենտրոնական Դեպոզիտարիայի և Բանկի կանոններով սահմանված դեպքերում տվյալ աշխատանքային օրվա ընթացքում արժեթղթերի փոխանցման նպատակով նոր՝ ճշգրտված համապատասխան հանձնարարականների ներկայացման դեպքում լրացուցիչ գումար չի գանձվում: Ընդ որում , եթե տվյալ աշխատանքային  օրվա ընթացքում “Առաքում վճարման դիմաց” սկզբունքով արժեթղթերի փաստացի փոխանցման գրառում չի կատարվում Համակարգում, ապա վճարված սակագնի գումարի 50%-ը հետ է վերադարձվում մինչև “Առաքում վճարման դիմաց” սկզբունքով արժեթղթերի փոխանցման համար նախատեսված օրվանը հաջորդող հինգերորդ աշխատանքային օրվա ավարտը:           

1.12 Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայություններից օգտվող թողարկողները Կենտրոնական դեպոզիտարիայի հանդեպ ունեցած իրենց պարտավորությունների մասին կարող են տեղեկանալ Կենտրոնական դեպոզիտարիայի պաշտոնական ինտերնետ կայքից:

1.13 Հիմք ընդունելով Բանկի և հաճախորդի միջև երկարատև համագործակցությունը, հաճախորդի գործարքների ծավալները և այլ հիմնավոր պատճառներ` Բանկի կողմից համապատասխան հաճախորդի համար կարող են կիրառվել այլ սակագներ և դրույթներ, որոնք կարող են սահմանվել այլ փաստաթղթերով և/կամ լրացուցիչ կնքվող պայմանագրերով և համաձայնագրերով:

1.14 Բանկը կարող է գործող Սակագներում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնց մասին Բանկը ծանուցում է հաճախորդներին` փոփոխությունների և լրացումների տեքստը Բանկի տարածքում կամ Բանկի ինտերնետային կայքում հասանելի դարձնելու միջոցով: Փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում Բանկի կողմից սահմանված պահից, բայց դրանց մասին հաճախորդներին ծանուցելու օրվանից ոչ շուտ:

1.15 Հաճախորդի կողմից վճարման ենթակա գումարը ներառում է Կենտրոնական Դեպոզիտարիայի սակագինը և Բանկի միջնորդավճարը:

 

Ծառայության տեսակը

Միավորը

Սակագինը հաշվետեր հաճախորդների համար

Սակագինը ոչ հաշվետեր հաճախորդների համար

Թողարկողի արժեթղթերի ռեեստրի սկզբնական տվյալների մուտքագրում ծրագրային համակարգ

1.

Թողարկողի վերաբերյալ  տվյալների գրանցում ծրագրային համակարգ

-

անվճար

անվճար

2.

Թողարկողի արժեթղթերի վերաբերյալ տվյալների մուտքագրում ծրագրային համակարգ

-

անվճար

անվճար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժնային արժեթղթերի (փայերի)[1]  հաշվառում (սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարում և պահպանում)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար՝ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ

(ամսական)[2]

20 000 ՀՀ դրամ միանվագ և

6 000 ՀՀ դրամ/1-ից մինչև 9-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

12 000 ՀՀ դրամ/1-ից մինչև 9-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների  քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

8 000 ՀՀ դրամ/10-ից մինչև 49-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

15 000 ՀՀ դրամ/ 10-ից մինչև 49-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի)  հաշիվների  քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

10 000 ՀՀ դրամ/50-ից մինչև 99-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

20 000 ՀՀ դրամ/ 50-ից մինչև 99-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների  քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

30 000 ՀՀ դրամ/ 100-ից մինչև 199-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

50 000 ՀՀ դրամ/ 100-ից մինչև 199-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի)  հաշիվների  քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

40 000 ՀՀ դրամ/ 200-ից մինչև 499-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ

 

20 000 ՀՀ դրամ միանվագ և

60 000 ՀՀ դրամ/ 200-ից մինչև 499-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ

 

20 000 ՀՀ դրամ միանվագ և

50 000 ՀՀ դրամ/ 500-ից մինչև 999-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի)  հաշիվների քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

70 000 ՀՀ դրամ/ 500-ից մինչև 999-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների  քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

60 000 ՀՀ դրամ/ 1000 և ավելի`ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ

20 000 ՀՀ դրամ միանվագ և

80 000 ՀՀ դրամ/ 1000 և ավելի` տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների  քանակ

Պարտատոմսերի հաշվառում (պարտատոմսերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարում  և պահպանում)[3]

4.

Պարտատոմսերի  հաշվառում (պարտատոմսերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարում և պահպանում)

Տեղաբաշխված պարտատոմսերի յուրաքանչյուր դասի համար ընդհանուր անվանական արժեք (ամսական)

0.003%,

նվազագույնը

5 000 ՀՀ դրամ

առավելագույնը

 50 000 ՀՀ դրամ

0.003%,

նվազագույնը

5 000 ՀՀ դրամ

առավելագույնը

50 000 ՀՀ դրամ

Հաշվի օպերատորի փոփոխության հետևանքով ռեեստրի վարման պայմանագրի վերակնքում

5.

Հաշվի օպերատորի փոփոխության հետևանքով ռեեստրի վարման պայմանագրի վերակնքում

Արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար/մեկ փոխանցում

6 000 ՀՀ դրամ

6 000 ՀՀ դրամ

Տեղաբաշխված արժեթղթերի գրանցման հաշվառմամբ պայմանավորված ծառայություններ[4]

Տեղաբաշխված բաժնետոմսերի (փայերի) գրանցման հաշվառում (բաժնետոմսերի տեղաբաշխում բացառությամբ բաժնետոմսերի  հրապարակային  տեղաբաշխման դեպքերի)

6.

Տեղաբաշխված Բաժնետոմսերի (փայերի) գրանցման  հաշվառում

Տեղաբաշխված բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր անվանական արժեք (փայերի դեպքում՝ փայերի շուկայական  արժեքը)

0.1%,

նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

առավելագույնը

2 500 000 ՀՀ դրամ

0.1%,

նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

առավելագույնը

2 500 000 ՀՀ դրամ

Տեղաբաշխված պարտատոմսերի գրանցման հաշվառում (պարտատոմսերի տեղաբաշխում՝ բացառությամբ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման դեպքերի)

7.

 Տեղաբաշխված պարտատոմսերի  գրանցման հաշվառում

Տեղաբաշխված պարտատոմսերի  ընդհանուր անվանական արժեք

0.0075%

նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

առավելագույնը

2 250 000 ՀՀ դրամ

0.01%,

նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

առավելագույնը

3 000 000 ՀՀ դրամ

Հրապարակային առաջարկի միջոցով  տեղաբաշխված բաժնետոմսերի (փայերի) գրանցման հաշվառում

8.

Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխված բաժնետոմսերի (փայերի) գրանցման հաշվառում

Տեղաբաշխվող բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր անվանական արժեք

0.075%

նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

առավելագույնը

1 000 000 ՀՀ դրամ

0.075%

նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

առավելագույնը

1 000 000 ՀՀ դրամ

Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխված պարտատոմսերի գրանցման հաշվառում

9.

Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխված պարտատոմսերի գրանցման հաշվառում

Տեղաբաշխվող պարտատոմսերի ընդհանուր անվանական արժեք

0.0075%

նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

առավելագույնը

400 000 ՀՀ դրամ

0.0075%

նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

առավելագույնը

400 000 ՀՀ դրամ

Թողարկողի կորպորատիվ գործողության գրանցման հաշվառում[5]

 

10.

Կորպորատիվ գործողության գրանցման հաշվառում

Կորպորատիվ գործողության առարկա արժեթղթերի (փայերի) ընդհանուր անվանական արժեք

0.075%

նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

առավելագույնը

3 000 000 ՀՀ դրամ

0.075%

նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

առավելագույնը

3 000 000 ՀՀ դրամ

 

11.

Թողարկողի արժեթղթերի հաշվի բացում (փակում)

հաշիվ

Անվճար

Անվճար

Արժեթղթերի (փայերի) գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրում

 

12.

Արժեթղթերի (փայերի) գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրում[6]

ցուցակ

5 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

10 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

Արժեթղթերով (փայերով) կատարված գործառնությունների` շարժի (արժեթղթերի փոխանցում) վերաբերյալ տեղեկանքի /առանց հիմքերի/ տրամադրում

 

13.

Թղթային / էլեկտրոնային

Մեկ  տեղեկանքը

 15 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

20 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

Արժեթղթերով (փայերով) կատարված գործառնությունների ՝ շարժի (արժեթղթերի փոխանցում) վերաբերյալ տեղեկանքի  տրամադրում (հիմքերով)[7]

 

14.

Էլեկտրոնային

Մեկ տեղեկանքը

 20 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

25 000 ՀՀ դրամ,

ներառյալ ԱԱՀ

Թղթային

 30 000  ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

35 000 ՀՀ դրամ,

ներառյալ ԱԱՀ

Այլ տեղեկությունների (բացառությամբ արժեթղթերի (փայերի) փոխանցման) վերաբերյալ տեղեկանքի տրամադրում (հիմքերով)[8]

15.

Էլեկտրոնային

Մեկ տեղեկանքը

 20 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

25 000 ՀՀ դրամ,

ներառյալ ԱԱՀ

Թղթային

 30 000  ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

35 000 ՀՀ դրամ,

ներառյալ ԱԱՀ

Թողարկողի մասին տվյալների փոփոխությունների գրանցում Համակարգում[9]

16.

Տվյալների փոփոխության մուտքագրում համակարգ

-

Անվճար

Անվճար

Թողարկողի հանձնարարագրի հիման վրա շահութաբաժինների հաշվարկում և վճարում

17.

Թողարկողի հանձնարարագրի հիման վրա շահութաբաժինների հաշվարկում և վճարում

Շահութաբաժինների վճարման համար նախատեսված ֆոնդի ընդհանուր գումար

(յուրաքանչյուր գործընթացի համար)

0,2%, նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

0,2%, նվազագույնը

30 000 ՀՀ դրամ

Թողարկողի հանձնարարագրի հիման վրա պարտատոմսերի արժեկտրոնների վճարման կամ մարման արդյունքում դրամական միջոցների բաշխում

18.

Պարտատոմսերի արժեկտրոնների վճարման կամ մարման արդյունքում դրամական միջոցների բաշխում

Վճարված/բաշխված դրամական միջոցների գումարը/յուրաքանչյուր գործընթացի համար

0,02%,

նվազագույնը 30 000 ՀՀ դրամ

0,02%,

նվազագույնը 30 000 ՀՀ դրամ

Ծանուցում թողարկողին արժեթղթերի (փայերի) գործառնությունների մասին (արժեթղթերի (փայերի) փոխանցման հանձնարարականների և արժեթղթերի նկատմաբ իրավունքների սահմանափակումների վերաբերյալ)

19.

Ծանուցում

տարեկան

 225 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

300 000 ՀՀ դրամ,

ներառյալ ԱԱՀ

Թողարկողին օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված արժեթղթերի ձեռքբերման և այլ սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացում

20.

Հսկողության իրականացում

տարեկան

750 000 ՀՀ դրամ

1 000 000 ՀՀ դրամ

Արժեթղթերի (փայերի) հաշվի բացում, փոփոխություն, հաշվում առկա արժեթղթերի (բացառությամբ օտարերկրյա պահառուի միջոցով հաշվառվող արժեթղթերի) պահպանում և փակում

21.

Արժեթղթերի հաշվի բացում

Արժեթղթերի հաշիվ

5000 ՀՀ դրամ ֆիզիկական անձանց համար

20 000 ՀՀ դրամ իրավաբանական անձանց համար

5000 ՀՀ դրամ ֆիզիկական անձանց համար

20 000 ՀՀ դրամ իրավաբանական անձանց համար

22.

Արժեթղթերի հաշվում ներառված տեղեկությունների փոփոխության գրանցում

Արժեթղթերի հաշիվ

անվճար

անվճար

23.

Հաշվում առկա արժեթղթերի (բացառությամբ ՀՀ կարգավորվող շուկայում առևտրի թույլատրված արժեթղթերի, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող կամ ՀՀ ԿԲ սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի) պահպանում[10]

Յուրաքանչյուր ամսվա վերջին հաշվետիրոջ հաշվում առկա արժեթղթերի մնացորդների անվանական արժեք

(ամսական)

0.0007%

նվազագույնը

1000 ՀՀ դրամ

0.001%

նվազագույնը

1000 ՀՀ դրամ

24.

Արժեթղթերի հաշվի փակում

-

անվճար

անվճար

Կարգավորվող շուկայից դուրս արժեթղթերի փոխանցմամբ պայմանավորված ծառայություններ (փոխանցման սակագինը չի գանձվում այն  դեպքերում, երբ արժեթղթեր փոխանցող/ստացող կողմ է հանդիսանում ՀՀ Կենտրոնական Բանկը)

Բաժնետոմսերի (փայերի) փոխանցում ցանկացած հիմքով, ներառյալ “Ազատ առաքում՝ համաձայնությամբ” (վճարում է փոխանցող կողմը (կամ շահագրգիռ կողմը) սկզբունքով[11]

25.

Բաժնետոմսերի (փայերի) փոխանցում, (ներառյալ՝ ազատ առաքումը՝ համաձայնությամբ)

Գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի (փայերի) ընդհանուր անվանական արժեք

 

0.1%

նվազագույնը

5000 ՀՀ դրամ

առավելագույնը

2 500 000 ՀՀ դրամ

0.1%

նվազագույնը

5000 ՀՀ դրամ

առավելագույնը

2 500 000 ՀՀ դրամ

Պարտատոմսերի փոխանցում ցանկացած հիմքով ներառյալ “Ազատ առաքում՝ համաձայնությամբ” սկզբունքով (վճարում է փոխանցող կողմը (կամ շահագրգիռ կողմը)[12]

26.

Պարտատոմսերի փոխանցում (ներառյալ ազատ առաքում՝համաձայնությամբ)

Գործարքի առարկա հանդիսացող պարտատոմսերի ընդհանուր անվանական արժեք

0.01%

նվազագույնը

5000 ՀՀ դրամ

առավելագույնը

400 000 ՀՀ դրամ

0.01%

նվազագույնը

5000 ՀՀ դրամ

առավելագույնը

400 000 ՀՀ դրամ

Ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքների կնքման արդյունքում արժեթղթերի փոխանցում արժեթղթերի մեկ հաշվից մյուսին

27.

Ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքների կնքման արդյունքում արժեթղթերի փոխանցում

Հանձնարարագիր (վճարումը իրականացնում է յուրաքանչյուր կողմը)

8 000 ՀՀ դրամ

8 000 ՀՀ դրամ

Պորտֆելի  փոխանցում՝   մեկ  հաշվի  օպերատորի  մոտ  բացված հաշվետիրոջ  հաշվից   այլ հաշվի օպերատորի մոտ բացված տվյալ հաշվետիրոջ հաշվին՝  արժեթղթերի  հաշվում առկա ամբողջ մնացորդի փոխանցում

28.

Պորտֆելի փոխանցում

Հանձնարարագիր (վճարումը իրականացնում է փոխանցող կողմը)

6 000 ՀՀ դրամ

6 000 ՀՀ դրամ

Բաժնետոմսերի փոխանցում "Առաքում վճարման դիմաց" սկզբունքով ցանկացած հիմքով

29.

Բաժնետոմսերի DVP փոխանցում

Գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք (վճարումը իրականացնում է յուրաքանչյուր կողմը)

0.15%

նվազագույնը

10000 ՀՀ դրամ

առավելագույնը

3 000 000 ՀՀ դրամ

0.15%

նվազագույնը

10000 ՀՀ դրամ

առավելագույնը

3 000 000 ՀՀ դրամ

Պարտատոմսերի փոխանցում "Առաքում վճարման դիմաց" սկզբունքով ցանկացած հիմքով

30.

Պարտատոմսերի DVP փոխանցում

Գործարքի առարկա հանդիսացող պարտատոմսերի ընդհանուր անվանական արժեք (վճարումը իրականացնում է յուրաքանչյուր կողմը)

0.015%

նվազագույնը

5000 ՀՀ դրամ

առավելագույնը

300 000 ՀՀ դրամ

0.015%

նվազագույնը

5000 ՀՀ դրամ

առավելագույնը

300 000 ՀՀ դրամ

Արժեթղթերի գրավի արտադատական կարգով իրացում

31.

Արժեթղթերի գրավի արտադատական կարգով իրացում

Իրացվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք

(վճարումը իրականցնում է գրավառուն)

0.4%

նվազագույնը

20 000 ՀՀ դրամ

առավելագույնը

600 000 ՀՀ դրամ

0.4%

նվազագույնը

20 000 ՀՀ դրամ

առավելագույնը
600 000
ՀՀ դրամ

Հաշվետիրոջ կամ նրա լիազորված ներկայացուցչի հանձնարարագրով տվյալ հաշվետիրոջ արժեթղթերի հաշվում արժեթղթերի գրավադրում

32.

Գրավադրում

Գրավի առարկա արժեթղթերի

(փայերի) ընդհանուր անվանական արժեք

(վճարումը իրականացնում է գրավատուն)

0.1%

նվազագույնը
10 000 ՀՀ դրամ

առավելագույնը
2 250 000 ՀՀ դրամ

0.1%

նվազագույնը

10 000 ՀՀ դրամ

առավելագույնը

2 250 000 ՀՀ դրամ

Հաշվետիրոջ կամ նրա լիազորված ներկայացուցչի հանձնարարականի հիման վրա արժեթղթերի կամ արժեթղթերի հաշվի սառեցում

33.

Սառեցում

Սառեցված արժեթղթերի (փայերի) ընդհանուր անվանական արժեք/վճարումը իրականացնում է հաշվետերը

0.1%

նվազագույնը

5 000 ՀՀ դրամ

առավելագույնը

2 250 000 ՀՀ դրամ

0.1%

նվազագույնը

5 000 ՀՀ դրամ

առավելագույնը

2 250 000 ՀՀ դրամ

Կարգավորվող շուկայում կնքված գործարքների արդյունքում արժեթղթերի առևտրային արգելադրում

34.

Առևտրային արգելադրում

-

Անվճար

Անվճար

Բաժներիտական ընկերության ընդհանուր ժողովում քվեարկելու իրավունքի ժամանակավոր սահմանափակում արգելադրված բաժնետոմսերի համար

 

35.

Քվեարկելու իրավունքի ժամանակավոր սահմանափակում

Քվեարկելու իրավունքը սահմանափակված

արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք

0.4%

նվազագույնը

10 000 ՀՀ դրամ

0.4%

նվազագույնը

10 000 ՀՀ դրամ

Գրավի, սառեցման, առևտրային արգելադրման և այլ սահմանափակումների դադարեցում

37.

Գրավի, սառեցման, առևտրային արգելադրման և այլ սահմանափակումների դադարեցում

Գրավադրված, սառեցված, առևտրային նպատակով արգելադրված և այլ սահմանափակումների ենթարկված արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք

Անվճար

Անվճար

Հաշվետիրոջ հարցման հիման վրա Բանկի մոտ բացված ( վերաբացված ) արժեթղթերի հաշվից (այդ թվում` ռեեստրից) քաղվածքի կամ արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների (այդ թվում` արժեթղթերի շարժի) մասին տեղեկանքի տրամադրում (առանց հիմք հանդիսացող փաստաթղթերի)

38.

Արժեթղթերի հաշվից քաղվածքի տրամադրում (այդ թվում՝ ըստ յուրաքանչյուր դասի (ռեեստրից քաղվածք))

քաղվածք

1 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր դասի համար

3 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր դասի համար

39.

Արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների (այդ թվում՝ արժեթղթերի շարժի) մասին տեղեկանքի տրամադրում

տեղեկանք

5 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

10 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

Հաշվետիրոջ հարցման հիման վրա  Բանկի մոտ բացված ( վերաբացված ) արժեթղթերի հաշվից այլ տեղեկությունների (բացառությամբ գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների) վերաբերյալ ռեեստրից կամ արժեթղթերի հաշվից տեղեկանքի տրամադրում (հիմքերով)

40.

Էլեկտրոնային եղանակով

տեղեկանք

10 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

15 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

41.

Թղթային եղանակով

տեղեկանք

 15 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

20 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

Հաշվի օպերատոր չհանդիսացող անձի  համար  անվանատիրոջ  հաշվի  բացում,  փոփոխություն և հաշվում առկա արժեթղթերի (բացառությամբ օտարերկրյա պահառուին միջոցով հաշվառվող արժեթղթերի) պահպանում

42.

Անվանատիրոջ հաշվի բացում

Արժեթղթերի հաշիվ

300 000 ՀՀ դրամ

300 000 ՀՀ դրամ

43.

Անվանատիրոջ հաշվում ներառված տեղեկությունների փոփոխության գրանցում

Արժեթղթերի հաշիվ

Անվճար

Անվճար

44.

Անվանատիրոջ հաշվում առկա արժեթղթերի (բացառությամբ ՀՀ կարգավորվող շուկայում առևտրի թույլատրված արժեթղթերի, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող կամ ՀՀ ԿԲ սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի) պահպանում

Յուրաքանչյուր ամսվա վերջին անվանատիրոջ հաշվում առկա արժեթղթերի մնացորդների անվանական արժեք (ամսական)

0.0008%

0.0008%

Հաշվի օպերատոր հանդիսացող անձի  համար անվանատիրոջ  հաշվի  բացում,  փոփոխություն և հաշվում առկա արժեթղթերի (բացառությամբ օտարերկրյա պահառուին միջոցով հաշվառվող արժեթղթերի) պահպանում

45.

Անվանատիրոջ հաշվի բացում

Արժեթղթերի հաշիվ

50 000 ՀՀ դրամ

50 000 ՀՀ դրամ

46.

Անվանատիրոջ հաշվում ներառված տեղեկությունների փոփոխության գրանցում

Արժեթղթերի հաշիվ

Անվճար

Անվճար

47.

Անվանատիրոջ հաշվում առկա արժեթղթերի (բացառությամբ ՀՀ կարգավորվող շուկայում առևտրի թույլատրված արժեթղթերի, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող կամ ՀՀ ԿԲ սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի) պահպանում

Յուրաքանչյուր ամսվա վերջին անվանատիրոջ հաշվում առկա արժեթղթերի մնացորդների անվանական արժեք (ամսական)

0.0008%

0.0008%

Օտարերկրյա պահառուի միջոցով հաշվառվող արժեթղթերի պահպանման և այդ արժեթղթերով գործարքների սպասարկման ծառայություններ. (ծառայությունների շրջանակը կարող է տարբերվել՝ կախված օտարերկրյա պահառուից)[13]

Արժեթղթերի պահպանման ծառայություն[14]

48.

Բաժնային արժեթղթերի (այդ թվում՝ ֆոնդի փայերի) պահպանում

Սեփականատիրոջ (անվանատիրոջ) հաշվում առկա արժեթղթերի ընդհանուր ծավալ/ամսական (արժեթղթերի մնացորդի օրական հաշվարկով)

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Նվազագույնը 1000 ՀՀ դրամ

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Նվազագույնը 1000 ՀՀ դրամ

49.

Պարտքային արժեթղթերի պահպանում (բացառությամբ ՀՀ անունից թողարկված եվրոպարտատոմսերի )

Սեփականատիրոջ (անվանատիրոջ) հաշվում առկա արժեթղթերի ընդհանուր ծավալ/ամսական (արժեթղթերի մնացորդի օրական հաշվարկով)

 Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Նվազագույնը 1000 ՀՀ դրամ

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Նվազագույնը 1000 ՀՀ դրամ

50.

ՀՀ անունից թողարկված եվրոպարտատոմսերի պահպանում

Սեփականատիրոջ (անվանատիրոջ) հաշվում առկա արժեթղթերի ընդհանուր ծավալ/ամսական (արժեթղթերի մնացորդի օրական հաշվարկով)

0.001563 %

Նվազագույնը 1000 ՀՀ դրամ

0.001563 %

Նվազագույնը 1000 ՀՀ դրամ

     Կորպորատիվ գործողություններ

51.

Արժեթղթերից ստացվող եկամուտների մուտքագրում հաշվին

Սեփականատիրոջ (անվանատիրոջ) հաշվում առկա արժեթղթերի ընդհանուր ծավալ/ամսական (արժեթղթերի մնացորդի օրական հաշվարկով)

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

52.

Արժեթղթերի մարում

Ըստ յուրաքանչյուր գործառնության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

53.

Շահութաբաժինների վճարում

Ըստ յուրաքանչյուր գործառնության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

54.

Այլ պարտադիր գործողություններ

Ըստ յուրաքանչյուր գործառնության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

55.

Ոչ պարտադիր գործողություններ

Ըստ յուրաքանչյուր գործառնության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

56.

Ռայթերի առք և վաճառք

Գործարքի առարկա արժեթղթերի ծավալ

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

57.

Հարկերի պահում, հարկային հավատագրերի մշակում, հարկերի վերադարձման , ճշգրտման գործողություններ

Ըստ յուրաքանչյուր դեպքի

 Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Ժողովների հեռակա մասնակցության ապահովում

58.

Ծանուցումների ստացում

Ըստ յուրաքանչյուր ժողովի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

59.

Օրակարգի ստացում

Ըստ յուրաքանչյուր ժողովի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

60.

Մուտքի քարտի պատվիրում

Ըստ յուրաքանչյուր ժողովի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

61.

Քվեարկության հանձնարարականի կատարում

Ըստ յուրաքանչյուր ժողովի

 Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Արժեթղթերով վերջնահաշվարկի կատարման ծառայություններ (Վերջնահաշվարկի ենթակա, սակայն դեռևս չկատարված հանձնարարականները հանձնարարականի մուտքագրումից հետո 45-րդ օրը ենթակա են ավտոմատ չեղարկման, որի համար գանձվում է վերջնահաշվարկի կատարման վճարի չափով գումար)

62.

Պարտքային, բաժնային արժեթղթերով և ֆոնդի փայերով վերջնահաշվարկի հանձնարարականի կատարում

Ըստ յուրաքանչյուր հանձնարարականի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

63.

Սխալ ֆորմատավորված կամ ժամկետից ուշ ներկայացված հանձնարարականի մշակում

Ըստ յուրաքանչյուր հանձնարարականի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

64.

Արժեթղթերի ֆիզիկական առաքման կամ ստացման հետ կապված ծախսեր (ներառյալ ապահովագրությունը)

Ըստ յուրաքանչյուր դեպքի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

65.

Վերջնահաշվարկի խմբային հանձնարարականի (group matching) կատարում

Ըստ յուրաքանչյուր գործարքի

 Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Դրամական միջոցներով վերջնահաշվարկի կատարման ծառայություններ (Վերջնահաշվարկի ենթակա, սակայն դեռևս չկատարված հանձնարարականները հանձնարարականի մուտքագրումից հետո 45-րդ օրը ենթակա են ավտոմատ չեղարկման, որի համար գանձվում է վերջնահաշվարկի կատարման վճարի չափով գումար)

66.

Դրամական  միջոցների մուտքագրման և ելքագրման հանձնարարականի կատարում (ներառյալ՝ preadvice հանձնարարականները)

Ըստ յուրաքանչյուր հանձնարարականի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

67.

Դրամական միջոցներով գործառնություններ առանց հանձնարարականի

Ըստ յուրաքանչյուր հանձնարարականի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

68.

Սխալ ֆորմատավորված կամ ժամկետից ուշ ներկայացված հանձնարարականի մշակում

Ըստ յուրաքանչյուր հանձնարարականի

 Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Հաշվետվությունների տրամադրում

69.

Կորպորատիվ գործողությունների ծանուցում

Ըստ յուրաքանչյուր ծանուցում

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

70.

Կորպորատիվ գործողությունների հաստատման  տեղեկանք

Ըստ յուրաքանչյուր տեղեկանքի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

71.

Ամսական ստացվելիք տոկոսագումարների տեղեկանք

Ըստ յուրաքանչյուր տեղեկանքի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

72.

Հաշվում առկա արժեթղթերի վերաբերյալ հաշվետվություն

Ըստ յուրաքանչյուր

հաշվետվության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

72.

Դրամական միջոցների մնացորդի վերաբերյալ հաշվետվություն

Ըստ յուրաքանչյուր

հաշվետվության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

73.

Դրամական միջոցների վերաբերյալ այլ հաշվետվություններ

Ըստ յուրաքանչյուր

հաշվետվության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

74.

Գործառնությունների վերաբերյալ տեղեկանք

Ըստ յուրաքանչյուր տեղեկանքի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

75.

Սպասվող գործառնությունների տեղեկանք

Ըստ յուրաքանչյուր տեղեկանքի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

76.

Վերջնահաշվարկի հաստատման հաշվետվություն

Ըստ յուրաքանչյուր հաշվետվության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

 

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

 

77.

Արժեթղթերով վարկավորման հաշվետվություն

Ըստ յուրաքանչյուր հաշվետվության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

78.

Կորպորատիվ գործողությունների ընդհանրական հաշվետվություն

Ըստ յուրաքանչյուր հաշվետվության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

79.

Հաշվում առկա արժեթղթերի բացվածքի տրամադրում՝ ըստ շուկաների

Ըստ յուրաքանչյուր հաշվետվության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

80.

Հաշվետվությունների ուղարկում փոստով կամ էլ. փոստով

Ըստ յուրաքանչյուր հաշվետվության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

81.

Հանձնարարականի հաստատման տեղեկանք

Ըստ յուրաքանչյուր տեղեկանքի

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

82.

Վերջնահաշվարկի հանձնարարականի կարգավիճակի հաշվետվություն

Ըստ յուրաքանչյուր հաշվետվության

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

83.

Հաշվից ելքագրման կամ հաշվին մուտքագրման հաստատման տեղեկանք

Ըստ յուրաքանչյուր հաշվետվության

 Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

Կենտրոնական դեպոզիտարիայի  սակագին +25% հավելագին

 



[1] Բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի

[2] Արժեթղթերի յուրաքանչյուր դասի տեղաբաշխված արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրում առկա հաշիվների քանակը հաշվարկվում  է յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ:

 

[3] Արտարժույթով արտահայտված անվանական արժեք ունեցող պարտատոմսերի հաշվառման  (արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման ևպահպանման) սակագինը հաշվարկվում է ՀՀ դրամով՝ ամսվա վերջին օրվա համար ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված փոխարժեքի հաշվարկով:

[4] Բացառություն են կազմում կարգավորվող շուկայի միջոցով տեղաբաշխված, ինչպես նաև վերակազմակերպման հիմքով արժեթղթերի փոխարկումն ապահովելու համար լրացուցիչ տեղաբաշխված արժեթղթերի գրանցման հաշվառման դեպքերի, ընդ որում՝ արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման արդյունքում տեղաբաշխված արժեթղթերի գրանցման հաշվառմամբ պայմանավորված ծառայությունների սակագինը տեղաբաշխման գործընթացի վերջում վերահաշվարկվում է ընդհանուր անվանական ծավալի սկզբունքով

[5] ներառում է արժեթղթերի փոխարկումը (այդ թվում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի փոփոխման, արժեթղթերի համախմբման (կոնսոլիդացիա) և բաժանման հիմքով), թողարկողի որոշմամբ մեկ դասի (տեսակի) արժեթղթերը մեկ այլ դասի (տեսակի) արժեթղթերի փոխարկումը, վերակազմակերպման (բացառությամբ վերակազմավորման այն դեպքի, երբ արժեթղթերի քանակի և անվանական արժեքի փոփոխություն տեղի չի ունենում) արդյունքում արժեթղթերի փոխարկումը, թողարկողի՝ իր կողմից թողարկված արժեթղթերի (բացառությամբ պարտատոմսերի) ձեռքբերումը, հետգնումը և մարումը կամ չեղյալ համարումը: Ընդ որում՝ փոխարկման դեպքում սակագնի հաշվարկման հիմք է ընդունվում  փոխարկման արդյունքում  գրանցվող արժեթղթերի ընդհանուր անվանական ծավալը, բացառությամբ բաժանման և առանձնացման ձևով վերակազմակերպման հիմքով բաժնետոմսերի փոխարկման դեպքերի: Բաժանման և առանձնացման ձևով վերակազմակերպման պայմանավորված կորպորատիվ գործողության դեպքում սակագնի հաշվարկման հիմք է ընդունվում փոխարկվող  արժեթղթերի ընդհանուր անվանական ծավալը):

[6] Այն դեպքերում, երբ Արժեթղթերի (փայերի) գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը տրամադրվում է Բանկի որևէ ստորաբաժանում ներկայացնելու համար, Բանկի կողմից տրամադրվում է անվճար:

[7] Սակագինը գանձվում է նաև այն դեպքում, երբ  Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվում են գործառնությունների հիմքերը կամ տեղեկանք գործառնությունների բացակայության վերաբերյալ:

[8] Սակագինը գանձվում է նաև այն դեպքում, երբ  Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվում են գործառնությունների հիմքերը կամ տեղեկանք գործառնությունների բացակայության վերաբերյալ:

[9] Թողարկողի մասին տվյալների փոփոխությունը ներառում է թողարկողի գտնվելու կամ գործունեության վայրի, բաժնետիրական ընկերությունների տեսակի, տնօրենի փոփոխության, ընկերության անվանման փոփոխության կամ արժեթղթերի մասին տեղեկությունների փոփոխության (արժեթղթերի փաստաթղթային ձևի փոփոխությունը ոչ փաստաթղթայինի և հակառակը) գրանցում Համակարգում:

[10] Այս ծառայության դիմաց սակագնի հաշվարկումը սկսվում  է Բանկի կողմից հաշվետիրոջ հաշվի վերաբացման կամ բացման պահից և հաշվարկվում է մինչև տվյալ հաշվի փակման օրը ներառյալ։

[11] Ներառում է բաժնետոմսերով առքուվաճառքի, նվիրատվության, ժառանգության, պետական սեփականություն հանդիսացող արժեթղթերի մասնավորեցման, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ վճռի հիման վրա, (երբ տվյալ վճռով պարտապանը Կենտրոնական դեպոզիտարիան չէ), ինչպես նաև ցանկացած այլ հիմքով արժեթղթերի փոխանցում արժեթղթերի մեկ հաշվից մյուսին:

[12] Ներառում է պարտատոմսերով առքուվաճառքի, նվիրատվության, ժառանգության, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ վճռի հիման վրա (երբ տվյալ վճռով պարտապանը Կենտրոնական դեպոզիտարիան չէ), ինչպես նաև ցանկացած այլ հիմքով արժեթղթերի փոխանցում արժեթղթերի մեկ հաշվից մյուսին

[13] Կենտրոնական Դեպոզիտարիայի սակագները նշված են եվրոյով, քանի որ դրանցով սահմանված ծառայությունները մատուցվում են օտարերկրյա պահառուի միջոցով: Ծառայությունների դիմաց վճարումը կատարվում է ծառայության մատուցման օրվա համար ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից եվրոյի նկատմամբ սահմանված ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքով արտահայտված գումարով:

Կենտրոնական դեպոզիտարիայի սակագինը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիային օտարերկրյա պահառուի կողմից հրապարակված (ներկայացված) սակագնին (ներառյալ հարկերը) ավելացրած 25% հավելագին: Օտարերկրյա պահառուների միջոցով մատուցվող  ծառայությունների սակագները (ինչպես նաև դրանց փոփոխությունները՝ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ) հրապարակվում են Կենտրոնական դեպոզիտարիայի պաշտոնական ինտերնետային կայքում:

[14]ՀՀ ԿԲ հետ կնքված ռեպո/հակադարձ ռեպո գործարքի արդյունքում ՀՀ ԿԲ արժեթղթերի հաշվում առկա արժեթղթերի պահպանման սակագինը հաշվարկվում է արժեթղթերը փոխանցած կողմի նկատմամբ:

 

 

 

 



 

 

 

 

 

 

 

                                                  

 


Թարմացված է առ 14.11.2019 թ., 10:21

Ներդրումային բանկային ծառայություններ

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.