Տոկոսադրույքների հաշվարկման կարգը
Ուշադրությու'ն. Օվերդրաֆտի տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով` օվերդրաֆտի օգտագործված մասի փաստացի մնացորդի նկատմամբ` օվերդրաֆտի արժույթով: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 365 օր օրացուցային տարին:
Օրինակ
Օվերդրաֆտի օգտագործված սահմանաչափ` 1.000.000 ՀՀ դրամ
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք` 15 %
Օրական տոկոսագումարի հաշվարկ` 1.000.000*15%/365=410.96
Տոկոսադրույքի փոփոխման կարգը
Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել Տոկոսի չափը` կախված ֆինանսական շուկայից Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխած միջոցների տոկոսադրույքների տատանումներից և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել Վարկի տարեկան տոկոսադրույքի փոփոխման նախադրյալները: Բանկը տոկոսի չափի փոփոխման մասին առնվազն 30 օր առաջ ծանուցում է Վարկառուին, ինչը հիմք է հանդիսանում ծանուցման մեջ նշված ժամկետից փոփոխված տոկոս կիրառելու համար: Եթե Վարկառուն համաձայն չէ փոփոխված տոկոսի հետ, ապա նա իրավունք ունի վաղաժամկետ լուծել համապատասխան Համաձայնագիրը` կատարելով Բանկի հանդեպ տվյալ Համաձայնագրով իր ունեցած պարտավորություններն ամբողջ ծավալով:
Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար օվերդրաֆտները տրամադրվում են անկանխիկ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով: