Կորպորատիվ հաճախորդների համար

BUSINESS վճարային քարտեր


Ամերիաբանկն առաջարկում է Ձեզ ձեռք բերել BUSINESS վճարային պլաստիկ քարտ (Visa Business/MasterCard Business), որի վրա կարող եք փոխանցել դրամական միջոցներ հետագա օգտագործման համար: Անկանխիկ գործարքների շնորհիվ այն Ձեզ համար կապահովի ապրանքների և ծառայությունների վճարման հարմարավետություն, ինչպես նաև ծախսերի մշտական վերահսկման հնարավորություն: Ցանկության դեպքում քարտի գումարը կարող եք կանխիկացնել բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով:

 



 

 

BUSINESS տեսակի քարտը (դեբետ-կրեդիտային) նախատեսված է իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար:

Քարտի տրամադրման նպատակայնությունը` իրավաբանական անձանց ներկայացուցչական, աշխատակիցների գործուղումների և այլ վճարումների իրականացում:

 

 

 

 

 

 

 

Քարտապանի կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա միջոցների հետ գանձման (chargeback) ժամանակ կիրառվող ընթացակարգերը

 

Եթե հետգանձման ուսումնասիրության արդյունքը դրական է (գումարը ենթակա է վերդարձման հաճախորդին), ապա՝Կոնտակտային անձը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հաճախորդին գործարքի գումարի վերադարձման մասին, և գործընթացն ավարտվում է:

 

Եթե հետգանձման  հայտի ստացման պահին գումարը հաշվանցված չէ, ապա համապատասխան ժամկետում ստուգվում է նաև գործարքի կարգավիճակը: Կոնտակտային անձը գործարքի կարգավիճակի և հետագա գործընթացի մասին տեղեկացնում է հաճախորդին, և եթե գործարքը չի կատարվել (գումարը համապատասխան ժամկետում չի հաշվանցվել), գործընթացն ավարտվում է: Եթե հետգանձման ուսումնասիրության արդյունքը բացասական է և պարզվել է, որ գործարքը կատարվել է հաճախորդի կողմից կամ վերջինիս անփութության հետևանք է, ապա նաև Գործառնությունների ծառայությունը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում գանձում է Բանկի սակագներով սահմանված վճարը հաճախորդի հաշվից: 

 

1. Քարտով իրականացված գործարքների վերաբերյալ առարկություններ կամ անհամաձայնություն ունենալու դեպքում Քարտապանը կարող է Բանկի կողմից սահմանված ձևով Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման հայտ ոչ ուշ, քան քաղվածքի ստացման ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել բողոքարկվող գործարքի հետ կապված փաստաթղթերը և Բանկի պահանջով՝ այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր: 

 

2. Առևտրի/սպասարկման կետում կատարված գործարքի չեղարկումից հետո Քարտապանը կարող է Բանկ ներկայացնել բողոքարկման հայտ, եթե չեղարկված գործարքի գումարը առևտրի/սպասարկման կետի կողմից չի վերադարձվել տվյալ առևտրի/սպասարկման կետի կողմից սահմանված ժամկետում կամ հետևյալ ժամկետում՝

 

     ա.  ՀՀ տարածքում կատարված գործարքների համար՝ չեղարկման օրվանից 10 օր,

     բ.  ՀՀ տարածքից դուրս կատարված գործարքների համար՝ 30 օր:

 

3. Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից քարտով կատարված գործարքների համար, սակայն պատրաստ է հնարավորության սահմաններում օժանդակել Քարտապանի կողմից ներկայացված խնդրի կարգավորմանը: Խնդիրը չկարգավորվելու դեպքում Քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:

 

4. Առևտրի/սպասարկման կետում իրականացված գործարքի բողոքարկումը չի հանդիսանում Բանկի նկատմամբ բողոքի կամ բողոք-պահանջի ներկայացում, և Բանկի դերակատարումը սահմանափակվում է համապատասխան խնդրի կարգավորմանը միջնորդությամբ և օժանդակությամբ:

 

5. Եթե բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվում է, որ գործարքը կատարվել է Քարտապանի կողմից կամ Քարտապանի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, Քարտապանից գանձվում է Բանկի սակագներով սահմանված վճար:

 

6. Բողոքարկման հայտի պատասխանը Բանկը Քարտապանին տրամադրում է հետևյալ ժամկետներում՝

 

     ա.  ArCa վճարահաշվարկային համակարգում կատարված գործարքների դեպքում՝ հայտի ստացման օրվանից 40 (քառասուն) օրվա ընթացքում,

     բ.  միջազգային վճարահաշվարկային համակարգերում կատարված գործարքների դեպքում՝ հայտի ստացման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում,

     գ.  Բանկի բանկոմատներով կատարված կանխիկ գումարի մուտքագրման կամ ելքագրման գործարքների բողոքարկման դեպքում (եթե բանկոմատը չի տրամադրել կանխիկ գումարը, սակայն այն նվազեցվել է քարտային հաշվից, կամ Քարտապանը մուտքագրել է կանխիկ գումար, սակայն քարտային մնացորդը չի ավելացել) հայտի ստացման օրվանից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

 

7. Բանկը պատասխանատվություն չի կրում բանկոմատի, կանխիկացման, առևտրի/սպասարկման կետի կամ սարքավորման կողմից քարտի սպասարկումը մերժելու կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով Քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պատասխանատվությունն ուղղակի սահմանված է օրենքով, և երբ մասնավորապես միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.

 

     ա.  առկա է Բանկի մեղքը,

     բ.  խափանումը/չսպասարկումը տեղի է ունեցել Բանկի աշխատանքային ժամերին,

     գ.  հաճախորդն այցելել է  Բանկի գլխամասային գրասենյակ և/կամ որևէ մասնաճյուղ, սակայն  վերջիններս չեն տրամադրել քարտում առկա գումարը կամ պահանջվող մասը կանխիկ եղանակով:

 

Ընդ որում, Բանկի պատասխանատվությունը սահմանափակվում է բացառապես Քարտապանին պատճառված իրական (ուղղակի) վնասի չափով:

 

8. Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը Քարտապանի քարտին ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար: Մասնավորապես՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը գործարքների գումարները կարող են քարտին հասանելի դառնալ սահմանված ժամկետներից ավելի ուշ:

 

 

Քարտերի առգրավման դեպքում կիրառվող կարգերը և ժամկետները 

 

Բանկի աշխատակիցը հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում է հաճախորդին առգրավված քարտի, դրա գտնվելու վայրի մասին և ճշտում քարտը ստանալու վայրի համար հաճախորդի նախընտրությունը: Առգրավված քարտը ենթակա է վերադաձման Հավաքագրված քարտը սպասարկող ստորաբաժանումներին փոխանցման հաջորդ օրը 3 աշխ.օրվա ընթացքում՝ կապ հաստատելու 3 փորձ:

 

Բանկոմատում առգրավված քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկ: Առգրավված քարտը վերադարձվում է Քարտապանին քարտի առգրավման օրվանից հաշված հետևյալ ժամկետներում`

 

  • Եթե բանկոմատը գտնվում է Բանկի գլխամասային գրասենյակի կամ երևանյան որևէ մասնաճյուղի տարածքում՝  2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում,
  • Եթե բանկոմատը գտնվում է այն քաղաքում կամ վայրում, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ`4 (չորս) աշխատանքային օրվա ընթացքում,
  • Եթե բանկոմատը գտնվում է ՀՀայն քաղաքում կամ վայրում, որտեղ Բանկը չունի մասնաճյուղ՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում,
  • Եթե քարտը առգրավվել է ՀՀ այլ բանկերի բանկոմատներում, քարտը տրամադրվում է Քարտապանին Բանկի կողմից այն ստանալու օրը:

 

Քարտով գործառնությունների իրականացման ընթացքում առաջացող ռիսկերի կառավարման և զսպման արդյունավետ մեխանիզմները, ինչպես նաև ընդհանրական տեղեկություններ այդ գործարքների հետ կապված ռիսկերի մասին

 

Ինտերնետ միջավայրում քարտով գործարք կատարելիս Քարտապանը պետք է նախապատվություն տա ապահով վճարում նախատեսող կայքերին (secure-payment website): Առցանց խաղատները, բուքմեյքերական գրասենյակները համարվում են առավել ռիսկային: Քարտի, OTP-ի, PIN կոդի, և գաղտնաբառի օգտագործման հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Քարտապանը: Ելնելով անվտանգության նկատառումներից` Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում քարտի կիրառմամբ գործարքների կատարումը: Կոնտակտային անձը տեղեկացնում է հաճախորդին քարտի կորստի, գողության կամ զեղծարարության կասկածի պատճառով բլոկավորված քարտը ապաբլոկավորելու և օգտագործելու հետ կապված ռիսկերի մասին և խորհուրդ է տալիս վերաթողարկել քարտը:

 

Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում Քարտապանը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղեկացնել Բանկին կամ ArCa պրոցեսինգային կենտրոնին՝ կապ հաստատելով հետևյալ ցանկացած եղանակով՝ 

  • քարտի վրա նշված հեռախոսահամարով, 
  • Բանկի շուրջօրյա (+374 10) 56 11 11 հեռախոսահամարով, 
  • ArCa պրոցեսինգային կենտրոնի (+374 10) 59 22 22 հեռախոսահամարով, 
  • Բանկի cardsupport@ameriabank.am էլեկտրոնային փոստի հասցեով, 
  • Բանկի ինտերնետ-բանկ համակարգով՝ Բանկի աշխատանքային ժամերին, 
  • այցելություն Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ Բանկի գործառնական ժամերին

 

Քարտերի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները

 

Կոնտակտային անձը հաճախորդից վավերացված քարտային հայտի ընդունումից հետո անմիջապես հաճախորդին տրամադրում է Վճարային քարտերի սպասարկման պայմանները և օգտագործման կանոնները: Եթե հաճախորդը նախընտրում է ստանալ կանոնները էլեկտրոնային եղանակով (այդ թվում հեռահար նույնականացվող եղանակով հաղորդակցման դեպքում), ապա 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է տեղեկատվությունը էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակում նախատեսող նույնականացվող կապի միջոցով կամ հաճախորդի Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին:

 

Քարտային հաշիվը փակելուց հետո հաշվին առկա միջոցների վերադարձման կարգն ու պայմանները 

 

Բանկի և/կամ ՀՀ նկատմամբ պարտավորությունների բացակայության դեպքում Ձեր վճարային քարտը կփակվի առավելագույնը Հայտի ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը: Ընդ որում, վճարային քարտը փակվելու և դրանում միջոցների առկայության դեպքում Դուք հնարավորություն ունեք առավելագույնը 7 օրվա ընթացքում այդ միջոցները փոխանցել այլ բանկային հաշվի կամ կանխիկացնել:

 

Հայտը ներկայացվելու և Բանկի կողմից ընթացք տալու պահից վճարային քարտի սպասարկումը, այդ թվում՝ սպասարկման վճարի կամ ապագային միտված որևէ այլ վճարի գանձումը դադարեցվում է, սակայն վճարային քարտի փակումը չի ազատում հաճախորդին մինչև վճարային քարտի փակելը ստանձնած պարտավորությունների կատարումից:

 

Միջազգային վճարային քարտերով արտասահմանում գործառնությունների իրականացման համար կիրառվող սակագները և պայմանները, ՖԳԻԱՍ-ներից օգտվելու դեպքում քարտապանից գանձվող սակագները  

 

Կանխիկի տրամադրում`

ՀՀ դրամ

Եվրո

ԱՄՆ դոլար

 

 

 

 

      ա) Ամերիաբանկի բանկոմատներում

0%

0%

0%

      բ) Ամերիաբանկի մասնաճյուղերի դրամարկղերում, այդ թվում POS տերմինալներով

0.2%, նվազագույնը`
1000  դրամ

0.4%, նվազագույնը`
1000  դրամ

0.4%, նվազագույնը`
1000  դրամ

      գ)Այլ բանկոմատներում և կանխիկացման կետերում

1.5%

1.5%

1.5%

Քարտով կատարվող անկանխիկ գործարքներ

անվճար

անվճար

անվճար

 

 
 

 

 
 
 
 

 


Թարմացված է առ 29.10.2019 թ., 17:49

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.