ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Հաղորդակցությունների և սոցիալական պատասխանատվության բաժին

ՊԱՇՏՈՆԸ`  Քոփիրայթեր

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Ամերիաբանկը թվային և վիրտուալ աշխարհում առավել ինտերակտիվ լինելու, ժամանակին համընթաց շարժվելու և իր առկա ու պոտենցիալ հաճախորդներին օնլայն հարթակների միջոցով անհրաժեշտ ինֆորմացիան տրամադրելու նպատակով փնտրում է քոփիրայթեր:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Գովազդային, տեղեկատվական տեքստերի մշակում, առկա նյութերի խմբագրում (կայքերի նյութեր, իմիջային և պրոդուկտային նյութեր)
  • Մարքեթինգային արշավների բաղկացուցիչ մաս հանդիսացող տեքստային ցանկացած կոմունիկացիայի մշակում
  • Հաճախորդների, գործընկերների համար նախատեսված հաղորդագրությունների տեքստերի մշակում (SMS, էլ-նամակ, այլ)
  • Այլ կայքերում Բանկի վերաբերյալ տեղեկատվական նյութերի պատրաստում, առկա նյութերի թարմացում
  • Միջազգային մրցանակների դիմում-հայտերի համար նախատեսված նյութերի պատրաստում
  • Այլ կոմունիկացիոն տեքստերի պատրաստում, խմբագրում (ելույթներ, շնորհավորանքներ, հրավիրատոմսեր, նամակներ, պրեզենտացիոն նյութեր և այլն)

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն կրթություն բանասիրության, մարքեթինգի կամ PR ոլորտներում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Հայերենին, անգլերենին գերազանց տիրապետում, ռուսերենին տիրապետումը կդիտվի որպես առավելություն
  • Տնտեսագիտական, հատկապես բանկային ոլորտի գիտելիքների առկայությունը կդիտվի առավելություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ժամկետները պահպանելու ունակություն
  • Կիրթ պահելաձև, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք, պատասխանատվության բարձր զգացում

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 27.08.2019 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.dd@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    07.08.2019
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    27.08.2019

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 21.08.2019 թ., 16:29

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.