ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  ՏՏ և Ավտոմատացման վարչություն, Ադմինիստրավորման բաժին

ՊԱՇՏՈՆԸ`  ՏՏ ադմինիստրատոր

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • hիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
  • բժշկական և ճանապարհորդական ապահովագրություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  ՏՏ ադմինիստրատորը պատասխանատու է «Օնլայն բանկինգ»/«Մոբայլ բանկինգ» հավելվածների, վեբ-կայքերի և վեբ-ծառայությունների ադմինիստրավորման, սպասարկման, արդյունավետության և ամբողջականության համար: Աշխատանքը կարող է ներառել նաև բազաների պլանավորում, մշակում և թերությունների բացահայտում և վերացում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • «Օնլայն բանկինգ»/«Մոբայլ բանկինգ» հավելվածների կարգաբերում
  • «Օնլայն բանկինգ»/«Մոբայլ բանկինգ» հավելվածների մոնիտորինգ, վերլուծություն և արդյունավետության բարելավում
  • IIS համակարգերում վեբ-կայքերի ստեղծում, մշակում և տեղադրում
  • Վեբ-ծառայությունների բարելավում
  • Գործարկված վեբ-կայքերի կատարողական փաստաթղթերի կազմում
  • Համակարգի սարքավորումների, ծրագրային ապահովման, գործառնական համակարգի կառավարման ծրագրերի անսարքությունների և թերությունների բացահայտում և շտկում
  • Հասանելիության, վերահսկողության և պահուստային կրկնօրինակման համակարգի ստեղծում
  • Խնդիրների վերլուծություն, առանձնացում և լուծում
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում
  • Կազմակերպությունում կիրառվող հավելվածների վերաբերյալ գիտելիքների ընդլայնում
  • Տեխնիկական փաստաթղթերի, իր պատասխանատվության տակ գտնվող համակարգերի մասով չափանիշների և աշխատանքային ընթացակարգերի մշակում
  • Ծրագրերի և համակարգերի ամենօրյա անխափան աշխատանքի ապահովում
  • Աշխատակիցների ուսուցում նոր ծրագրերի և փոփոխությունների թեմաներով

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Նախկին փորձ ապարատային և ծրագրային խնդիրների լուծման ոլորտում
  • Վեբ-հավելվածների իմացություն
  • Windows և Linux համակարգերի օգտագործման հմտություններ
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն, քաղաքավարի վարվելաձև
  • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 21.02.2019 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.it@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    07.02.2019
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    21.02.2019

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Վերջնաժամկետ





Թարմացված է առ 20.02.2019 թ., 16:29

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.