ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`   "Ամերիաբանկ" ՓԲԸ, "Աբովյան" մասնաճյուղ

ՊԱՇՏՈՆԸ`  Վարկային մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • հիմնական մշտական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ՀՀ, ք. Աբովյան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Ապահովել վարկերի տրամադրումը և դրանց հետագա սպասարկումը:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Իրականացնել ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների ընթացիկ սպասարկումը, նրանց վարկունակության գնահատումն ու եզրակացության կազմումը
  • Կատարել հարցումներ հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ, հանգամանալից ուսումնասիրել պատասխանները
  • Կազմել վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրերը, կազմակերպել դրանց կնքումը և ծրագրային ձևավորումը
  • Հավաքել և պատրաստել վարկային գործի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
  • Ներկայացնել վարկի վերաբերյալ եզրակացություն վարկային կոմիտեին
  • Սպասարկել իր կողմից տրամադրված վարկերը
  • Իրականացնել իր կողմից տրամադրված վարկերի ընթացիկ մոնիթորինգը
  • Տրամադրել մասնագիտական եզրակացություններ
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքներ
  • Մասնակցել վարկային պորտֆելի մեծացման և տարեկան պլանների մշակմանը` ըստ վարկավորման տեսակների
  • Մշակել և իրականացնել միջոցառումներ` պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու նպատակով
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ` վարկային պորտֆելի, կատարված աշխատանքների, դրանց ընթացքի, ծրագրային ցուցանիշներից շեղման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
  • Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Microsoft Office, ՀԾ Բանկ 4.0 և Outlook համակարգերի իմացությունը
  • Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն
  • Գերազանց գիտելիք բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
  • Հաղորդակցման լավ հմտություններ և կիրթ պահելաձև
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 16.12.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.branch@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    05.12.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    16.12.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 05.12.2018 թ., 17:27

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.