ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  "Ամերիաբանկ" ՓԲԸ, "Աբովյան" մասնաճյուղ, Անվտանգության ծառայություն

ՊԱՇՏՈՆԸ`  Ներքին անվտանգության բաժնի մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ՀՀ, Ք. Աբովյան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Օժանդակել ծառայությանը իր բոլոր օպերացիոն աշխատանքներում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Տեսագրությունների ուսումնասիրությամբ բացահայտել դրամարկղերում առկա տարբերությունները և տալ եզրակացություն
  • Մասնակցել գանձապահների դրամարկղերի հանկարծակի ստուգումներին
  • Անհրաժեշտության դեպքում օժանդակել ֆինանսական անվտանգության բաժնին՝ վարկային հայտ ներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից գրավադրվող գույքերի մոնիթորինգ իրականցանելով
  • մասնակցել խնդրահարույց վարկառուների նկատմամբ համապատասխան միջոցառումների իրականացման և գումարների վերադարձման գործընթացին
  • Ամենօրյա հսկողություն սահմանել մասնաճյուղի ահազանգման, տագնապային և հակահրդեհային համակարգերի աշխատունակության նկատմամբ
  • Մասնակցել մասնաճյուղի դրամապահոցի բացման և փակման, արժեքների համեմատագրման և ամփոփման աշխատանքներին
  • Մասնակցել պահասենյակի բացման և փակման աշխատանքներին
  • Կատարել ավտոմատ գանձման մեքենաների (այսուհետև ԱԳՄ) կանխիկ դրամական միջոցների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացը
  • Հսկել բանկային և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հնարավոր արտահոսքի կասեցման ուղղությամբ աշխատանքները
  • Կատարել ԱԾ ղեկավարի, ինչպես նաև Ներքին անվտանգության բաժնի ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականներ:

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • MS Word, Excel, Outlook, Ինտերնետ ծրագրերի տիրապետում
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Հաղորդակցվելու, թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն
  • Առաջադրանքները ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 16.12.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.branch@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    05.12.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    16.12.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 05.12.2018 թ., 17:27

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.