ONLINE

CHAT


Պիեռ Գյուրջյան

 

Ծնվել է 08.02.1961թ.-ին Բելգիայի Վիլրիջկ քաղաքում:
Նշանակվել է որպես Խորհրդի անդամ Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի կողմից, ենթակա է գրանցման ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Փորձը և հմտությունները

Պ. Գյուրջյանը Բելգիայի խոշորագույն համալսարաններից մեկի՝ Բյուսելի ազատ համալսարանի տնօրենների խորհրդի նախագահն է: Աշխատում է RVVZ հիմնադրամի հետ՝ որպես գործընկեր, պատասխանատու է հիմնադրամի՝ համաշխարհային մակարդակի բարեգործական ծրագրերի համար: RVVZ հիմնադրամի նպատակն է աշխարհի բարեփոխումը՝ նորարար և փոխակերպող լուծումների շնորհիվ, որին հիմնադրամը ձգտում է հասնել տարածքային զարգացման և կրթական ծրագրերի միջոցով:

Նախքան RVVZ հիմնադրամին անդամակցելը` Պ. Գյուրջյանը 27 տարի աշխատել է «ՄզՔինզի ընդ Քամփնի» ընկերությունում` որպես ավագ գործընկեր: 2005-2012 թթ. եղել է ընկերության լյուքսեմբուրգյան գրասենյակի ղեկավար գործընկերը, այնուհետև ստանձնել մարդկային կապիտալի կառավարման ծառայությունների ղեկավարումը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանում: Այդ ընթացքում աջակցել է ընկերության հաճախորդներին անձնական և ինստիտուցիոնալ առաջնորդության կարողությունների զարգացման հարցում, մասնավորապես՝ խորհրդատվություն տրամադրելով ընկերությունների ղեկավարներին կառավարման, ներքին մշակույթի փոփոխության և արդյունավետ ղեկավարման վերաբերյալ: Ակտիվորեն մասնակցել է մի շարք ֆորումների (Բաուերի ֆորում, Ղեկավարների առաջխաղացում, Փոփոխության առաջնորդներ)՝ որպես ավագ դասընթացավար, ինչպես նաև՝ ընկերության ավագ գործընկերների համար նախատեսված ներքին ուսումնական ծրագրերին, որոնց շարքում հատկապես առանձնանում է INSEAD-ի և Հարվարդի համալսարանի առաջատար դասախոսների մասնակցությամբ անցկացվող՝ խորհրդատվության վարպետության դասերի ծրագիրը:

Պ. Գյուրջյանի մասնագիտական հարուստ փորձը ներառում է խորհրդատվության տրամադրում բազում ոլորտներում՝ ռազմավարություն, կազմակերպչական հարցեր, գործառնություններ և ընկերությունների վերակազմավորում տարածաշրջանային մակարդակով, այդ թվում՝ հետմիաձուլային ինտեգրում:

Նա նաև բելգիական առաջատար UCB դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, վարձատրության և ղեկավար անձնակազմի նշանակման կոմիտեի անդամ:

Անդամակցում է Նախագահների համաշխարհային կազմակերպությանը, YouthStart Belgium (նախկինում NFTE Belgium) ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է և Բելգիայի Հարվարդի ակումբի նախկին նախագահը: Հետաքրքրվում է փիլիսոփայությամբ, որի հիման վրա մշակել է առաջնորդության զարգացման «Առաջնորդություն և իմաստություն» նորարարական ծրագիրը: Դասավանդում է «Գործադիր տնօրենների հեռանկարներ» Բրյուսելի ազատ համալսարանի Սոլվեյ բիզնես դպրոցում:

«Հայաստան 2020» ծրագրի ստեղծման և զարգացման ակտիվ մասնակից է:

Կրթությունը

Ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը (կոմերցիոն ճարտարագիտություն որակավորմամբ) և Հարվարդի բիզնես դպրոցը (գործարար կառավարման մագիստրոսի կոչմամբ):

Թարմացված է առ 22.11.2016 թ., 17:22

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.