ONLINE

CHAT


Ամերիա Պրեմիում

 

 
 
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՄԵՐԻԱ ՊՐԵՄԻՈՒՄ

  

Ամերիա Պրեմիում սպասարկման փաթեթը կոչված է ընդգծելու Ձեր Պրեմիում կարգավիճակն Ամերիաբանկում և Ամերիա խմբի գործընկեր կազմակերպություններում: 
 
Այստեղ Դուք հնարավորություն ունեք.
  • Ազատ տնօրինել Ձեր ժամանակը
  • Օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը
  • Սպասարկվել հարմարավետ և հանգիստ պայմաններում
  • Իրականացնել Ձեր բոլոր գործարքներն անհատականացված մոտեցումով
  • Մշտապես լինել իրազեկված…
Մենք առաջարկում ենք որակապես նոր սպասարկում, որը ներառում է.
 
1. ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ “ԱՄԵՐԻԱ ՊՐԵՄԻՈՒՄ” ՍՐԱՀՈՒՄ
 

Հարմարավետություն և հանգիստ
Սրահը նախագծվել է առանձնահատուկ հարմարավետություն ապահովելու նպատակով: Երկու սահմանափակ հասանելիությամբ մուտքերը հնարավորություն են ընձեռում առանձնանալ Բանկի ընդհանուր սպասարկման սրահից և միևնույն վայրում համատեղել սպասարկումը և Ամերիա խմբի ընկերությունների ղեկավարների հետ Ձեր հանդիպումները:
 

Ժամանակի ազատ տնօրինում

Կարևորելով Ձեր ժամանակը` մենք նախատեսել ենք առանց հերթերի սպասարկում` արհեստավարժ անհատական մենեջերների կողմից: Անհրաժեշտության դեպքում Դուք կկարողանաք սպասարկվել բանկային օրվա ավարտից հետո, ինչպես նաև օգտվել Ձեր գրասենյակում սպասարկման հնարավորությունից:

 

Անհատականացված մոտեցում

Ձեզ կտրամադրվի մանրամասն խորհրդատվություն բոլոր բանկային ծառայությունների վերաբերյալ և տեղում կիրականացվի ցանկացած բանկային գործառնություն:

 
2. “ԱՄԵՐԻԱ ՊՐԵՄԻՈՒՄ” ՔԱՐՏ

Կարգավիճակի ընդգծում

Օգտվելով “Ամերիա Պրեմիում” սպասարկման փաթեթից` Դուք կստանաք հատուկ մշակված քարտ, որը կապահովի մուտք սպասարկման սրահ և կդառնա Ձեր այցեքարտն Ամերիա խմբի կազմակերպություններում:

Արտոնյալ պայմաններ

“Ամերիա Պրեմիում” քարտը հնարավորություն կընձեռի ստանալ հատուկ զեղչերի հնարավորություն մի շարք առևտրի և սպասարկման կետերում:

 

Մշտական իրազեկվածություն

Դուք հնարավորություն կունենաք մասնակցել Բանկի կողմից կազմակերպվող կամ ֆինանսավորվող բոլոր միջոցառումներին, հաղորդակից լինել Բանկի կարևոր իրադարձություններին, մշտապես տեղեկանալ Բանկի նորամուծություններին և պարբերաբար մասնակցել բանկային ծառայությունների վերաբերյալ ֆորումներին, սեմինարներին և շնորհանդեսներին:


3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՊՐԵՄԻՈՒՄ ՓԱԹԵԹ

  • Ռեսուրսների օգտագործման օպտիմալացում
Մենք մշակել ենք հատուկ սակագներ և պայմաններ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների համար, ինչպես նաև մի շարք արտոնություններ, մասնավորապես.
  • VISA/MasterCard Platinum, American Express վճարային քարտերի ստացում
  • Սեղմ ժամկետներում պարզեցված գործընթացներով բանկային ծառայություններ (այդ թվում` վարկեր*)
  • Ինկասացիոն ծառայություններ
  • Անհրաժեշտության դեպքում` վարկային քարտի սահմանաչափի շտապ բարձրացում:
 *Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում վարկի ստացում` առավելագույնը երեք բանկային օրվա ընթացքում:
 
 
Թարմացված է առ 22.03.2016 թ., 11:31

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.