Քարտի տրամադրման պայմանները և գործողության ժամկետը

  • Քարտը տրամադրվում է քարտի տրամադրման հայտի ներկայացումից, պայմանագրի և ստացականի ստորագրումից, ինչպես նաև տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի գումարների մուտքագրումից հետո՝ 2 բանկային օրվա ընթացքում:
  • Քարտի հետ տրամադրվում է փակ ծրարով PIN կոդ: Արգելվում է քարտը և PIN- կոդը փոխանցել այլ անձանց: Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց PIN կոդը հայտնի դառնալու հետևանքով Ձեզ պատճառված վնասի համար: Իսկ երեք անգամ անընդմեջ սխալ PIN կոդ հավաքելու դեպքում` քարտը ավտոմատ արգելափակվում և առգրավվում է: Անկախ այն բանից, թե որ բանկի բանկոմատն է առգրավել քարտը, քարտը հետ ստանալու համար խնդրում ենք դիմել Ամերիաբանկ:
  • Քարտային հաշիվը բացվում է բացառապես քարտով գործառնություններ իրականացնելու համար: ArCa համակարգի քարտերի համար քարտային հաշիվները բացվում և վարվում են միայն ՀՀ դրամով, իսկ MasterCard և VISA համակարգերի համար` նաև ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
  • Քարտով առևտրային կետերում վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումարներ ստանալու դեպքերում խնդրում ենք ստորագրել կտրոնը (անդորրագիրը)` պարտադիր ստուգելով գործարքի գումարը:
  • Գործառնության/Գործարքի կատարման օր է համարվում քարտով գործառնությունը կատարելու փաստացի օրը:
  • Գործառնության/Գործարքի հաշվառման օր է համարվում քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգի կողմից գործարքը Բանկի հաշվառմանը ներկայացնելու օրը:
  • Քարտը տրամադրվում է երկու տարի ժամկետով և վավեր է մինչև քարտի վրա նշված տարվա համապատասխան ամսվա վերջին օրը ներառյալ: Քարտային հաշվին բավարար գումարի առկայության դեպքում, քարտի ժամկետի ավարտից հետո քարտը ավտոմատ վերաթողարկվում է, եթե քարտի գործողության ժամկետի լրացմանը նախորդող 20 օրվա ընթացքում Դուք չեք հայտնում քարտից հրաժարվելու մասին: Տարեկան սպասարկման վարձավճարները գանձվում են անվիճելի կարգով:
  • Ձեզ հնարավորություն է ընձեռվում նաև քարտային հաշվով ձեռք բերել հավելյալ քարտեր` Ձեր նշած անձանց կողմից օգտագործելու համար, որոնց քանակը չի կարող երկուսից ավել լինել: Այդ դեպքում Դուք սահմանում եք հավելյալ քարտի օգտագործման ամսական լիմիտ, որը չի կարող գերազանցել հիմնական քարտի վճարային սահմանաչափը: Յուրաքանչյուր հավելյալ քարտի տրամադրման համար հավելյալ քարտատերը բանկին ներկայացնում է իր անձնագիրը, ինչպես նաև դիմում, որը ստորագրվում է նաև Ձեր կողմից` որպես հիմնական քարտատեր: Դիմումը ստորագրելով` Դուք բանկին լիազորում եք Ձեր քարտային հաշվից գանձել հավելյալ քարտատիրոջ կողմից հավելյալ Քարտի օգտագործման արդյունքում կատարած բոլոր գործարքների գումարները: Դուք որպես հիմնական քարտատեր, ցանկացած ժամանակ իրավունք ունեք դադարեցնելու հավելյալ քարտի գործողությունը` այդ մասին նախօրոք գրավոր ծանուցելով բանկին:

Տեղեկացնում ենք նաև, որ.
  • Քարտի պայմանագրի դադարեցման դեպքում Դուք շարունակում եք պարտավորություն կրել այն գործարքների վճարման համար, որոնք կատարվել են նախքան պայմանագրի դադարեցումը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ բանկոմատում, կանխիկացման կամ առևտրային կետում քարտի, այդ թվում` գործողության ժամկետը լրացած քարտի, չսպասարկման կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով Ձեզ ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար:
  • Քարտը բանկի սեփականությունն է, և պայմանագրի դադարի դեպքում այն պետք է 5 օրվա ընթացքում վերադարձվի բանկին:
Թարմացված է առ 23.07.2015 թ., 11:11

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.