ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Ամերիա TV բանկինգ

Բանկն այնտեղ է, որտեղ Ձեզ հարմար է


ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ  և ՅՈՒՔՈՄ ընկերությունն առաջարկում են նորույթ Հայաստանում. Ամերիա TV բանկինգ, որը կփոխի Ձեր պատկերացումը ֆինանսական գործարքների մասին՝ դարձնելով դրանց իրականացումն ավելի պարզ, արագ և հարմար:
Եթե Դուք օգտվում եք Յուքոմ հեռուստատեսությունից և միաժամանակ հանդիսանում եք Ամերիաբանկի հաշվետեր, ապա այսուհետ կարող եք դիտել Ձեր կոմունալ վճարումների չափը և իրականացնել դրանք Ձեր հեռուստացույցի միջոցով:
Անհրաժետ է միայն մեկ անգամ կատարել համապատասխան կարգաբերումները, որից հետո կարող եք ընդամենը հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով իրականացնել բոլոր կոմունալ վարձերի վճարումը:

Ինչպես օգտվել համակարգից

1. Յուքոմ հեռուստատեսության մենյուից ընտրեք Ameria TV Banking ենթամենյուն:
2. Մուտք գործեք համակարգ՝ հավաքելով Ձեր օգտագործողի անունը և գաղտաբառը: Ընդ որում օգտագործողի անունն իրենից ներկայացնում է հաճախորդի կոդը Ամերիաբանկում կամ Ամերիաբանկի քարտի համարը կամ Ամերիաբանկում հաճախորդի հաշվեհամարը: Գաղտնաբառն իրենից ներկայացնում է Բանկում հաճախորդի գաղտնաբառի առաջին 4 նիշը1 :
3. Մենյուից ընտրեք Ձեզ անհրաժեշտ գործողությունը`

  • Դիտել կոմունալ վճարումների պարտքը2
  •  Իրականացնել կոմունալ վճարումներ
  • Ստեղծել և օգտագործել խմբային կոմունալ վճարումներ: Ավելացնելով մեկից ավել կոմունալ ծառայության տեսակ՝ «Խմբային վճարում» հատվածում կարտացոլվի Ձեր կոմունալ վճարումների ընդհանուր պարտքը, որը թույլ կտա յուրաքանչյուր ամիս իրականացնել խմբային վճարում մեկ գործարքով՝ Ձեր կողմից արդեն ստեղծված խմբերի հիման վրա:
  • Դիտել կատարված վճարումների պատմությունը
  • Դիտել Ամերիաբանկի տվյալ օրվա արտարժույթի փոխարժեքները2
  • Դիտել Ամերիաբանկի մասնաճյուղերի և բանկոմատների հասցեները՝ ցանկով և քարտեզով2

Ամերիա TV Բանկինգ ծառայության միացման և սպասարկման համար միջնորդավճար չի սահմանվում:


Վայելեք Ամերիա TV բանկինգից օգտվելու հարմարավետությունը

 


1. Եթե չգիտեք կամ մոռացել եք Ձեր օգտագործողի անունը և/կամ գաղտնաբառը խնդրում ենք զանգահարել Ամերիաբանկ` 010 561111 հեռախոսահամարով:
2. Նշված գործողությունները հնարավոր է իրականացնել առանց համակարգ մուտք գործելու (login):


Թարմացված է առ 15.06.2016 թ., 16:54

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.