ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Օնլայն փոխանցումներ

Կատարեք օնլայն փոխանցումներ քարտից քարտ կամ բանկային հաշվին`

  • Գումարի ակնթարթային ակտիվացմամբ,
  • Առանց վիրտուալ քարտի գրանցման անհրաժեշտության,
  • Ամերիաբանկի և այլ բանկերի MasterCard WorldWide, Visa International կամ ArCa վճարային քարտերով1 :

 

Դուք կարող եք իրականացնել`

  • Փոխանցումներ Ամերիաբանկում բացված հաշիվներին,
  • Քարտային հաշվի համալրումներ,
  • Վարկի մարման նպատակով գումարի փոխանցումներ:


Այս խելացի լուծումը զգալիորեն կթեթևացնի Ձեր առօրյան
Մոռացե՛ք շտապելու մասին
 



ԲԱՆԿՆ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ՁԵԶ ՀԱՐՄԱՐ Է

 


Սակագներ և պայմաններ

  • Փոխանցման միջնորդավճար՝ փոխանցվող գումարի 2%, որը վճարվում է փոխանցումը կատարողի կողմից:
  • Փոխանցումների կատարման արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի2:
  • Գումարի ակնթարթային հասանելիություն՝ փոխանցումը պատշաճ կատարելու դեպքում3 :


Սահմանափակումներ

  • Նույն քարտից օրական փոխանցումների քանակ՝ 3:
  • Փոխանցվող գումարի նվազագույն չափ՝ 1,000 ՀՀ դրամ կամ փոխանցման պահին դրան համարժեք արտարժույթ:

Միևնույն հաշվի վրա կարող է կատարվել օրական առավելագույնը 3 գործարք: Մեկ գործարքի առավելագույն գումարը սահմանվում է  ըստ հետևյալի. 

 

Արժույթ

Գումար

ՀՀ Դրամ

500,000

ԱՄՆ դոլար

1,000

Եվրո

1,000

Ռուբլի

50,000

 


Անվտանգություն

 

 

Կարևորելով Ձեր ֆինանսների անվտանգությունը՝ մենք կիրառել ենք.

  • Անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիան,
  • Ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովող Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաները:

 


1Փոխանցում չեն կարող կատարել՝

  •  MasterCard WorldWide/Visa International միջազգային վճարային համակարգի այն քարտապանները, ում քարտերի դարձերեսին՝ ստորագրության համար նախատեսված դաշտում, նշված չէ СVС2 եռանիշ ծածկագիրը, բացառությամբ այն դեպքերի, երբ առանց СVС2 ծածկագրի քարտը մասնակցում է MasterCard SecureCode™/Verified by Visa™ ծրագրին, և քարտապանը թողարկող բանկից ստացել է սեփական SecureCode/Verified by Visa -ն:

2Գործարքի արժույթը որոշվում է՝ հիմք ընդունելով պատվիրատուի կողմից համապատասխան դաշտում լրացված ստացողի հաշվի կամ քարտի արժույթը:
3Տեխնիկական խնդիրների կամ խափանումների դեպքում փոխանցված դրամական միջոցները հասանելի են դառնում ստացողի քարտին կամ բանկային հաշվին փոխանցմանը հաջորդող աշխատանքային օրը՝ մինչև Երևանի (ՀՀ) ժամանակով ժամը 13:00-ն:


Թարմացված է առ 02.05.2017 թ., 11:46

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.