ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Ameria Online Banking Համակարգ
Ինտերնետ բանկինգը (online.ameriabank.am) բանկի հաճախորդների հեռահար սպասարկման համակարգ է, որը թույլ է տալիս աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահի, ինտերնետի միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից` առանց բանկ այցելելու: Համակարգի անվտանգությունն ապահովելու համար ընտրված են ժամանակակից միջոցներ, որոնք ամբողջովին ապահովում են իրականացվող գործարքների անվտանգությունը, իսկ փոխանցվող տեղեկատվությունն ամբողջությամբ գաղտնագրվում է: Գործարքների ստորագրման և հաճախորդների նույնականացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերը (token) կամ, այժմ արդեն, նոր ծրագրային ապահովում` AmeriaToken հավելվածը:

Համակարգը հնարավորություն է տալիս.

1. դիտել.
  • բանկային հաշիվների ընթացիկ մնացորդներն ու շրջանառությունը,
  • վարկերի մնացորդներն ու մարման ժամանակացույցը
  • ավանդների մնացորդներն ու կուտակված տոկոսները
  • արտարժութային փոխարժեքները
2. կատարել.
  • փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս,
  • արտարժութային փոխանակումներ,
  • վարկերի մարումներ,
  • կոմունալ վճարումներ
3. ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի հաղորդագրություններ:
 
 
Ինտերնետ-բանկինգի ֆունկցիոնալ հնարավորությունները
  • Կանխիկ գումարի տրամադրման հայտի հնարավորություն
  • Պլաստիկ քարտ թողարկելու և վերաթողարկելու հայտի հնարավորություն
  • Տեղեկանքների և այլ փաստաթղթերի ստացման հայտի հնարավորություն
  • Պլաստիկ քարտով կատարվող գործառնությունների մասին հաղորդագրության միջոցով ծանուցվելու կամ ծանուցվելուց հրաժարվելու հնարավորություն
  • Անձնական տեղեկատվության փոփոխության հնարավորություն
  • Առանց Digipass սարքի համակարգ մուտք գործելու հնարավորություն
  • Ucom-ի վճարումներ կատարելու հնարավորություն
  • Նորություններ ցույց տալու հնարավորություն
  • ՀԾ-Ինտերնետ Բանկ համակարգի մուտքային էջի ինտերֆեյսը ըստ ցանկության ձևափոխելու հնարավորություն
  • Հաշվի գործառնությունների դիտման և ֆիլտրման հնարավորություն
  • Փաստաթղթերի ցուցակում/փնտրման պայմաններում ավելացել է հաշիվ սյուն/փնտրման պայման
  • Նոր վճարումների ժամանակ լռելյայն հաշիվ ցույց տալու հնարավորություն
  • Փաստաթղթերի և նամակների ցուցակներում հաստատված և մերժված փաստաթղթերը առանձին գույներով տարբերակելու հնարավորություն
  • Փաստաթղթերի ձևանմուշներում ձևանմուշների ֆիլտրման հնարավորություն
  • Փաստաթղթերում և նամակներում դաշտերի վրա դրանց ճիշտ լրացման վերաբերյալ նշումներ (Tooltip) ցույց տալու հնարավորություն
  • Որոշ պատուհաններում Сollapse/Expand (տրոհել/ընդարձակել) անելու հնարավորություն
  • Հաշվի քաղվածքում օվերդրաֆտի շարժը ընդհանուր շարժի մեջ ներառելու հնարավորություն

Համակարգի անվտանգությունն ապահովելու համար Բանկն ընտրել է արտասահմանյան բանկերում առավելագույնս բարձր մակարդակի անվտանգություն ապահովող միջոցներ: Փոխանցվող բոլոր տվյալները գաղտնագրվում են SSL արձանագրության միջոցով: Գործարքների ստորագրման և հաճախորդների նույնականացման համար կիրառվում են VASCO  Data  Security ընկերության Digipass սարքերի (token) վրա հիմնված միջոցներ:

Ինտերնետ Բանկ համակարգի ծառայությունից օգտվելու սակագները

 

Ծառայությունները

Սակագինը

Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ  համակարգով` հաշիվների քաղվածքներ և գործարքներ դիտելու,  գործարքներ կատարելու իրավունքով` Մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքի օգտագործմամբ

միանվագ 3,000 ՀՀ դրամ`

ներառյալ համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող մեկ սարք

Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ  համակարգով` հաշիվների քաղվածքներ և գործարքներ դիտելու,  գործարքներ կատարելու իրավունքով` Մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքի օգտագործմամբ` Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ

միանվագ 1,000 ՀՀ դրամ

ներառյալ համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման մեկ կոդ

Ծածկագիր գեներացնող սարքի/Ամերիա Թոքենի, տրամադրում (կորցնելու կամ վնասելու դեպքում), սարքի տեսակի փոխարինում

3,000 ՀՀ դրամ

Ինտերնետ-բանկինգ համակարգով հաճախորդի դիմումի համաձայն վճարման հանձնարարականի տվյալների փոփոխում և չեղյալ համարում

ՀՀ դրամ-500 դրամ

ՌԴ ռուբլի-10 000 դրամ

Այլ արտարժույթ-25 000 դրամ

Հաճախորդի վճարման հանձնարարականի հետ վերադարձ թղթակից բանկի կողմից

 

ՀՀ դրամ

Անվճար

ՌԴ ռուբլի

10,000 ՀՀ դրամ

Արտարժույթ

25,000 ՀՀ դրամ

 

 


 

 

 

Digipass GO 3 սարքից օգտվելու կանոնները

 

 

 
 



Թարմացված է առ 26.04.2017 թ., 16:32

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.