ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Փոքր և միջին բիզնեսի վարկեր

 

Loans_to_large_enterprises


Պարզ, արագ և ճկուն  ֆինասնավորում Ամերիաբանկից, և Ձեր բիզնեսը կայուն է ու զարգացող: 

  • ՓՄՁ վարկեր մինչև 1 500 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արտարժույթ

  • Էներգախնայողություն ապահովող ներդրումների համար վարկի 10%-ի հետվերադարձի հնարավորություն (համապատասխան փաստաթղթերով և հաշվարկներով էներգախնայողության մակարդակը հիմնավորելու դեպքում)

  • Մինչև 1 տարի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ

  • Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար տրամադրվում են վարկեր անկանխիկ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:

  • Վարկը տրամադրվում է միանվագ կամ փուլերով:


Loans_to_large_enterprises


Վարկի համար որպես գրավ կարող են ընդունվել`
  • դրամական միջոցներ, ՊԿՊ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
  • հիմնական միջոցներ (անշարժ, շարժական), երաշխիքներ և երաշխավորություններ,
  • դրամական հոսքեր, շրջանառու միջոցներ կամ խառը գրավ:

Գրավի գնահատում. 
Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գնահատման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13.000 -30.000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից:Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:

Գրավի ձևակերպում. 

  • Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:
  • նոտարական վճար – միանվագ 14.000-16.000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,,
  • նոտարական վճար – միանվագ 13.000-20.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,
  • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26.000 ՀՀ դրամ
  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ:

Գրավի ապահովագրություն.

Տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի/մնացորդի չափով: Գրավը պետք է ապահովագրվի Բանկի հետ համագործակցող անկախ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Ապահովագրվում են անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները՝ պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն (ըստ անհրաժեշտության): Ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից:

Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք

 



Թարմացված է առ 20.06.2017 թ., 11:37

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ