ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Ֆակտորինգ

 

Ֆակտորինգ, Факторинг, Factoring


Ֆակտորինգը բանկային ծառայություն է, որի շնորհիվ կազմակերպությունը վաճառած ապրանքի կամ մատուցած ծառայության դիմաց վճարվելիք գումարի /դրամական պահանջի/ ստացման իրավունքը կարող է փոխանցել բանկին /որոշակի վճարի դիմաց/:


Ամերիաբանկի առաջարկած ֆակտորինգային ծառայությունների փաթեթն ընտրելով` Դուք կունենաք հետևյալ առավելությունները.

  • հետաձգված վճարման պայմանով մատակարարումների ֆինանսավորում` առանց գրավի,

 

  • գնորդի կողմից չվճարման կամ ոչ ժամանակին վճարման հետ կապված ռիսկերի երաշխավորում

Ֆակտորինգային գործարքի իրականցման փուլերը

Տեղեկատվական ամփոփագիր Ֆակտորինգի համար

Ֆակտորինգ, Факторинг, Factoring


 

  • Տեղական ֆակտորինգը /կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը/ հնարավորություն է տալիս
  • ստանալ առաքված ապրանքի դիմաց վճարվող գումարի հիմնական մասն անմիջապես (մինչև 90%),
  • խուսափել գնորդի հետ գումարի փոխանցման վերաբերյալ ժամանակատար բանակցություններից,
  • ավելացնել վաճառքի ծավալները,
  • մեծացնել գնորդների թիվը` նրանց տալով վճարումների հետաձգման հնարավորություն,
  • օգտագործել առաջացած ազատ դրամական միջոցները այլ գործունեություններում ներդրումներ կատարելու համար:

 Տեղական ֆակտորինգի առավելություններն են.

  • շրջանառու միջոցների ներգրավման հիանալի հնարավորություն` անգամ անբավարար գրավի դեպքում,
  • գնորդներին վճարումների հետաձգման առաջարկի հնարավորություն, որը կնպաստի գնորդների շրջանակի ընդլայնմանը և շուկայում մասնաբաժնի մեծացմանը,
  • փոխարժեքների տատանման հետ կապված կորուստների զգալի նվազեցում և բացառում,
  • իրացվելիության մակարդակի բարձրացում դեբիտորական պարտքերն առավել արագ կանխիկի փոխարկելու միջոցով,
  • ապրանքների շրջանառության մակարդակի բարձրացման, գործունեության աշխարհագրական ընդլայնման և ֆինանսական պլանավորման համար հնարավորության ստեղծում,
  • արտադրության միջոցների արագ վերականգնման հնարավորության ընձեռում:

 Պայմաններ

Ֆակտորինգ, Факторинг, Factoring


 

Ամերիաբանկն առաջարկում է ֆակտորինգային ծառայությունների փաթեթ, առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում` Բանկի կողմից հաստատված ցանկում ներառված ընկերությունների նկատմամբ առաջացած դրամական պահանջի իրավունքները Բանկին զիջելու պայմանով: Ֆինանսավորման ապահովվածություն է հանդիսանում Ձեր գործընկերոջ հետ կնքված պայմանագիրը: Ֆինանսավորման այս տեսակը ենթադրում է մասնավորապես.

  • հետաձգված վճարման պայմանով մատակարարումների առանց գրավի ֆինանսավորում,

 

  • գնորդի կողմից չվճարման կամ ոչ ժամանակին վճարման հետ կապված ռիսկերի ամբողջական երաշխավորում:


 Պայմաններ

Ֆակտորինգ, Факторинг, Factoring



Արտահանման ֆակտորինգ – դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում, որի դեպքում ծառայության/ապրանքի վաճառողը և ֆակտորինգային կազմակերպությունը/բանկը գրանցված են և գտնվում են միևնույն երկրում, իսկ գնորդը հանդիսանում է այլ երկրի ռեզիդենտ:


 Առավելություններ արտահանողների համար

  •  Մատակարարումների ֆինանսավորում վաղաժամկետ վճարման միջոցով
  •  Վաճառքների ծավալի աճին զուգահեռ ֆինանսավորման ավելացում
  •  Գնորդներին մինչև 180 օր վճարման հետաձգման հնարավորության ընձեռում
  •  Վաճառքի ծավալների կտրուկ ավելացման հնարավորություն
  •  Դեբիտորական պարտքի ադմինիստրատիվ կառավարման հնարավորություն
  •  Չվճարման ռիսկի նվազեցում
  •  Շրջանառու միջոցների անընդհատության ապահովում
  •  Արտահանողի տեղեկատվական և վերլուծական աջակցություն

 Պայմաններ


Ֆակտորինգ, Факторинг, Factoring



Ներմուծման ֆակտորինգ – ենթադրում է ներմուծման ֆակտորի կողմից պարտապանի համար վճարման երաշխավորության* տրամադրում, դրանով իսկ ընձեռելով վճարման հետաձգման հնարավորություն:

 Առավելություններ ներմուծողների համար

 

  •  Վճարման հետաձգման ստացման հնարավորություն ներմուծողի համար (ապրանքային վարկ)
  •  ՀՀ ռեզիդենտ ներմուծողների հետ գործընկերային հարաբերություններում արտասահմանյան արտահանողների մոտ վստահության մակարդակի բարձրացում
  •  Գնումների ծավալի ավելացում
  •  Ակրեդիտիվների միջոցով վճարումների իրականացման բացառման հնարավորություն

* Վճարման երաշխիք (credit cover/payment guarantee) – միջազգային ֆակտորինգի դեպքում, երբ գնորդը/պարտապանը չի կատարում զիջված դրամական պահանջի գծով վճարումը, Ներմուծման-ֆակտորը, որը հաստատել է Վճարման երաշխիք, (credit cover/payment guarantee) պարտավոր է վճարման հետաձգման ժամկետի լրանալու պահից 90 օր հետո պայմանագրի ներքո գնորդի/պարտապանի փոխարեն կատարել վճարումը իր կողմից տվյալ գնորդի/պարտապանի համար ավելի վաղ հաստատված սահմանաչափի շրջանակում (payment under guarantee). Հետագա պահանջները տեղի են ունենում Ներմուծման-ֆակտորի և գնորդի/պարտապանի միջև, քանի որ դրամական պահանջը Արտահանման-ֆակտորի կողմից զիջվում են Ներմուծող-ֆակտորին:


Պայմաններ

 



Թարմացված է առ 23.05.2017 թ., 16:16

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ