ONLINE

CHAT

Ներդրումային բանկ

Պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016թ. սեպտեմբերի 14-ի Թիվ N 1/638Ա որոշմամբ 2016թ. սեպտեմբերի 15-ին գրանցվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Տեղաբաշխումը իրականացվելու է 2017 թվականի փետրվարի 01-ի ժամը 10:00-ից մինչև 2017 թվականի ապրիլի 28-ի ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղմամբ, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ 9. Գ. Լուսավորիչ հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները 

Դասը

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեքը

100 ԱՄՆ դոլար

Ընդհանուր ծավալը

15,000,000 ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետը

27 ամիս

Արժեկտրոնային տոկոսադրույքը

5,60%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

3 ամիս

Տեղաբաշխողը

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

 


  Պարտատոմսերի Ծրագրային Ազդագիր
  Թողարկման վերջնական պայմանները
  Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում
  Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
  Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար


Թարմացված է առ 30.01.2017 թ., 10:49

Ներդրումային բանկային ծառայություններ

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.