HERE AND BEYOND
Ամերիաբանկը Կոմերցբանկի կողմից ճանաչվել է լավագույն գործընկեր առևտրի ֆինանսավորման ոլորտում
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը ստացել է հերթական մրցանակը Կոմերցբանկի կողմից: Այս անգամ Բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորում 2018» մրցանակին՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության, ինչպես նաև Կոմերցբանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար  հարաբերությունների համար:  

Նշենք, որ Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որին Կոմերցբանկը դեռևս 2010թ. արդյունքներով շնորհել է «Առևտրի ֆինանսավորում» մրցանակ: Մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին՝ փոխշահավետ և բարձրակարգ համագործակցության համար:      

Նշենք նաև, որ 2018թ. ընթացքում առևտրի ֆինանսավորման ոլորտում սա Ամերիաբանկի արդեն թվով երրորդ մրցանակն է: Բանկն արժանացել է «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին՝ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից,  և  Առևտրի ֆինանսավորման գծով  2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին՝ Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից:   

Թարմացված է առ 15.10.2018 թ., 17:26
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: