HERE AND BEYOND
Սպառողական վարկավորման նոր հնարավորություններ Ամերիաբանկում
Մամուլի կենտրոն

Թվային ռազմավարության ներքո Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր օնլայն ծառայությունների շարքը` այս անգամ ներկայացնելով վարկավորման նոր հնարավորություններ: 

Ս/թ մարտի 6-ից Ամերիաբանկը ֆինանսական շուկայում հանդես է գալիս աննախադեպ առաջարկով` սպառողական վարկերի ստացման նոր հնարավորություններ օնլայն տարբերակով. ընդամենը հաշված րոպեների ընթացքում հնարավոր է ստանալ 100,000 ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկ` առանց գրավի և/կամ երաշխավորության: Ընդ որում, վարկերը տրամադրվում են առանց վարկի տրամադրման և վարկի սպասարկման  միջնորդավճարի: 

Նշենք, որ Ամերիաբանկի քարտապանների համար վարկի հաստատումը և պայմանագրի կնքումը կատարվում են օնլայն, որից հետո գումարն անմիջապես մուտքագրվում է ընթացիկ հաշվին, իսկ Ամերիաբանկի քարտապան կամ հաճախորդ չհանդիսացող անձինք վարկի հաստատումն օնլայն ռեժիմով ստանալուց հետո պետք է այցելեն բանկ` վարկային պայմանագիրը ստորագրելու համար:

Օնլայն ռեժիմով հնարավոր է նաև դիմել տարբեր արժույթներով (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո) օվերդրաֆտ և վարկային գիծ ստանալու համար, որոնց դեպքում գումարը մուտքագրվում է հաճախորդի քարտին:

Օնլայն վարկերը ներկայացնող մարքեթինգային արշավը, որը կրում է «Մեծությունը չի խոչընդոտում արագությանը» խորագիրը, շեշտադրում է առաջարկի հիմնական առավելությունները` վարկի մեծությունը և տրամադրման արագ գործընթացը. անկախ գումարի մեծությունից` վարկային հայտի ներկայացման, վարկունակության գնահատման և վարկի տրամադրման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է: 

Նպատակ ունենալով  հաճախորդներին հասանելի դարձնել վարկավորման բոլոր ուղղությունները՝ Ամերիաբանկը վերջերս հանդես եկավ նաև ապրանքների ձեռքբերման ապառիկ ֆինանսավորմամբ, որի շրջանակներում առաջիկայում կներկայացվեն նորարարական լուծումներ: 

Նշենք, որ 2017թ. գործունեության արդյունքներով  Ամերիաբանկի հաճախորդների թվաքանակն աճել է 12%-ով, տրամադրված վճարային քարտերի քանակը`14%-ով: Ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները հաշվետու տարում աճելով ավելի քան 43%-ով` տարեվերջին կազմել են 47 մլրդ ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդներն աճելով 10%-ով`կազմել են շուրջ 134 մլրդ ՀՀ դրամ: Մանրածախ վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 31%-ով և 2017թ-ի արդյունքներով կազմել 75 մլրդ ՀՀ դրամ, այդ թվում, ՓՄՁ վարկերի գծով աճը կազմել է 26%, իսկ պորտֆելը`շուրջ 17 մլրդ ՀՀ դրամ:

Թարմացված է առ 07.03.2018 թ., 12:04
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: