HERE AND BEYOND
Հայտարարություն պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
Մամուլի կենտրոն

2017 թվականի հոկտեմբերի 09-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 29-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.

Դասը

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեքը

100 ԱՄՆ դոլար

Ընդհանուր ծավալը

10,000,000 ԱՄՆ դոլար

Քանակը

100,000 հատ

Շրջանառության ժամկետը

27 ամիս

Արժեկտրոնային տոկոսադրույքը

5,0 %

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

3 ամիս պարբերականությամբ

Տեղաբաշխողը

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ. հունիսի 26-ի Թիվ N 1/504Ա որոշմամբ: Ազդագիրը հրապարակվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0015 Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում: Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ


ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0015,

Գրիգոր Լուսավորիչ փողոց 9 

Հեռ.` (374 10) 56 11 11

Ֆաքս` (374 10) 51 31 33

Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am 

Կայք-էջ` www.ameriabank.am

Թարմացված է առ 04.10.2017 թ., 15:00
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: