HERE AND BEYOND
Հայտարարություն դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
Մամուլի կենտրոն

2017 թվականի հուլիսի 13-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100,000 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

1,500,000,000 ՀՀ դրամ

ՔԱՆԱԿԸ

15,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

12 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

9,0 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

 «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ. հունիսի 26-ի Թիվ N 1/504Ա որոշմամբ: Ազդագիրը հրապարակվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0015 Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9):

Դրամային պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայի (այսուհետ` Բորսա) տեղաբաշխման համակարգով՝ աճուրդի եղանակով: Աճուրդին ուղղակիորեն մասնակցություն կարող են ունենալ միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը ներկայացված է Բորսայի պաշտոնական կայքում՝ www.nasdaqomx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները աճուրդին կարող են մասնակցել Բորսայի անդամների միջոցով՝ սահմանված կարգի և պայմանների համաձայն:


ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ


ՀՀ, ք. Երևան 0015,
Գրիգոր Լուսավորիչ փողոց 9
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
Էլ. փոստ` CapitalMarkets
@ameriabank.am
Կայք-էջ`
www.ameriabank.am

Թարմացված է առ 11.07.2017 թ., 16:08
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: