HERE AND BEYOND
Եվրատեսիլի կիսաեզրափակչի տոմսի խաղարկություն
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում ս.թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի և VISA ընկերության կողմից համատեղ կազմակերպված քարտային արշավի եզրափակիչ խաղարկությունը, որի արդյունքներով հաղթողներին տրամադրվելու է 2017թ. Եվրատեսիլի կիսաեզրափակչի 2 տոմս (յուրաքանչյուր տոմսը` 2 անձի համար)*:
Վիճակահանության արդյունքում արկղից հանվեցին խաղարկությանը մասնակցող հետևյալ 2 հերթական համարներ-ը` 1240, 1676:
Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ ս.թ. ապրիլի 21-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ: Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մրցանակը հնարավոր չի լինի ստանալ:
Հիշեցնենք, որ խաղարկությանը մասնակցել են Ամերիաբանկի այն քարտապանները, ովքեր 2017թ. փետրվարի 23-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում VISA քարտերով (բացառությամբ Business քարտերի) կատարել են նվազագույնը 100,000 ՀՀ դրամին համարժեք գումարի չափով անկանխիկ վճարումներ:
Նշենք նաև, որ խաղարկության մասնակցության պայմաններին բավարարող Բանկի յուրաքանչյուր քարտատիրոջը նախապես ուղարկվել է SMS հաղորդագրություն, որտեղ նշվել է վիճակահանության մասնակցության իր հերթական համարը: 
* Տոմսը ներառում է նաև ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի արժեքները:

 
Թարմացված է առ 21.04.2017 թ., 18:00
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: