HERE AND BEYOND
Ամերիաբանկի Տնօրենների խորհուրդը համալրվել է նոր անդամով
Մամուլի կենտրոն
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի 12/12/2016թ. թիվ N 1/900Ա որոշման` Պիեռ Գյուրջյանը գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում:
Պ. Գյուրջյանը Բելգիայի խոշորագույն համալսարաններից մեկի՝ Բրյուսելի ազատ համալսարանի Տնօրենների խորհրդի նախագահն է:
Պ. Գյուրջյանը 27 տարի աշխատել է «ՄքՔինզի ընդ Քամփնի» ընկերությունում` որպես տնօրեն: Նա նաև բելգիական առաջատար UCB դեղագործական ընկերության Տնօրենների խորհրդի անդամ է, Ղեկավար անձնակազմի նշանակման և վարձատրության կոմիտեի անդամ: Անդամակցում է Նախագահների համաշխարհային կազմակերպությանը, YouthStart Belgium (նախկինում NFTE Belgium) ընկերության Տնօրենների խորհրդի նախագահն է և Բելգիայի Հարվարդի ակումբի նախկին նախագահը:
Ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը (կոմերցիոն ճարտարագիտություն որակավորմամբ) և Հարվարդի բիզնես դպրոցը (գործարար կառավարման մագիստրոսի կոչմամբ): 
Թարմացված է առ 29.12.2016 թ., 17:49
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: