HERE AND BEYOND
Տոն օրերի աշխատանքային գրաֆիկ
Մամուլի կենտրոն

Հարգելի' հաճախորդներ,

Սույնով հայտնում ենք Ձեզ, որ Ամերիաբանկի մասնաճյուղերը կգործեն սկսած 09.01.2017թ-ից, բացառությամբ ստորև նշված մասնաճյուղերի, որոնք կգործեն հետևյալ ժամանակացույցով.

  • «Արշակունյաց» մասնաճյուղը (Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ»առևտրի կենտրոն, 2-րդ հարկ)`
    • 31.12.2016թ. ժամը 10:30-17:00,
    • 03.01.2017թ. ժամը 13:00-20:00,
    • 04.01.2017թ.-ից սկսած` ժամը 10:30-21:15
  • «Արշակունյաց պլուս» մասնաճյուղը (Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 1-ին հարկ՝ Քարֆուր հիպերմարկետի հարևանությամբ)`04.01.2017թ.-ից սկսած ժամը 10:30-21:15
  • «Երիտասարդական» մասնաճյուղը (Ա. Իսահակյան 22/8)՝ 05.01.2017թ.-ից սկսած՝ ժամը 10:30-21:15

Նշված օրերին մասնաճյուղերն իրականացնելու են բոլոր տեսակի գործարքները՝ բացառությամբ ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների: ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների վճարման հանձնարարականներ ընդունելու դեպքում դրանք կիրականացվեն 09.01.2017թ.-ին:

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2016-02.01.2017թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ավտոմատ հաշվառման ենթակա Ամերիաբանկում գործող հաշիվների միջև գործարքներին ընթացք կտրվի 03.01.2017թ-ին` 03.01.2017թ. գործառնական օրով, իսկ այն գործարքներին, որոնք 03.01.2017թ. չեն հաշվառվի, ինչպես նաև 03.01.2017-08.01.2017թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներին ընթացք կտրվի 09.01.2017թ.-ին` 09.01.2017թ. գործառնական օրով:

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը իրավաբանական անձանց համար չեն գործելու:

Բանկի մասնաճյուղերից դուրս գտնվող վճարային տերմինալները չեն գործելու 31.12.2016-08.01.2017թթ. ընկած ժամանակահատվածում և կրկին կգործեն 2017թ. առաջին աշխատանքային օրը:

Բանկի Կոնտակտային Կենտրոնը 31.12.2016թ.-ին և 02.01.2017թ.-ին կիրականացնի միայն տեղեկատվության տրամադրում՝ առանց գործարքների իրականացման, իսկ 03.01.2017թ.-ից սկսած կիրականացնի նաև գործարքներ՝ բացառությամբ ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների: ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների վճարման հանձնարարականներ ընդունելու դեպքում դրանք կիրականացվեն 09.01.2017թ.-ին:



Հարգանքով՝

Ամերիաբանկ ՓԲԸ

Թարմացված է առ 30.12.2016 թ., 14:07
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: