ONLINE

CHAT


Ամերիա Փարթներ

Հաջողության գագաթնակետն այն է, երբ կարող ես քեզ թույլ տալ ժամանակ տրամադրել` անելու այն, ինչ իրոք ուզում ես անել:
Լեոնթինա Փրայս


Ամերիա Փարթները կարգավիճակ է, որը շնորհվում է բանկի հայեցողությամբ ընտրյալ անհատներին` ելնելով նրանց գործունեության բնույթից, տիրապետման ներքո գտնվող ակտիվների չափից և եկամտից:

 

Ամերիաբանկն այս արտոնյալ փաթեթը պատրաստել է ամենայն հոգատարությամբ և ուշադրությամբ` ներառելով Ձեր կյանքին առնչվող բոլոր բնագավառները:

 

Լինելով Ամերիա Փարթներ կարգավիճակում` իրականություն կդառնան բարձրակարգ սպասարկման մասին Ձեր պատկերացումները:

 

«Ամերիա Փարթներ» հաճախորդների և նրանց ընտանիքի անդամների համար հասանելի կլինի «Ամերիա Պրեմիում» ծառայությունների փաթեթն իր բոլոր արտոնություններով և առավելություններով: Ընտանիքի անդամներ են համարվում Ձեր ծնողները, քույրերը, եղբայրները, կինը/ամուսինը և երեխաները:

 

Բարձրակարգ սպասարկում

Ամերիաբանկը Ձեզ առաջարկում է կարծրատիպերը կոտրող, ոչ ստանդարտ լուծումներ: Մենք կարող ենք սպասարկել Ձեզ Բանկի տարածքում կամ Ձեզ համար նախընտրելի այլ վայրում: Մեր ծառայությունները դուրս են գալիս առօրյա բանկային ծառայությունների շրջանակներից: Անհրաժեշտության դեպքում` Դուք կարող եք հանդիպել Բանկի ղեկավարների հետ, օգտվել մեր հանդիպումների սրահներից: Ձեր տրամադրության տակ կլինի անհատական մենեջեր, որը ցանկացած պահի կզբաղվի Ձեր ֆինանսական հարցերով:

«Ամերիա Փարթներ» կարգավիճակը Ձեզ հնարավորություն կընձեռի ստանալ հրավիրատոմսեր «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառման համար` խորհրդաժողովներից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների համերգներ: Որպես «Ամերիա Փարթներ» համոզված եղեք, որ մեր սպասարկումը կհամապատասխանի Ձեր կարգավիճակին:

 

Արտոնյալ պայմաններ

«Ամերիա» ընկերությունների խմբի ծառայություններից օգտվելիս և գործարքներ իրականացնելիս Ձեզ համար կգործեն հատուկ սակագներ: Հատուկ «Ամերիա Փարթներ» հաճախորդների համար նախատեսված հարմարավետ սրահներում Դուք կվայելեք անհատական մոտեցման և հեշտ ու արագ սպասարկման առավելությունը: Անհրաժեշտության դեպքում`Բանկը Ձեզ կմատուցի  ինկասացիոն ծառայություններ: «Ամերիա Փարթներ» կարգավիճակի շնորհիվ Դուք կկարողանաք արհեստավարժ աշխատակիցների աջակցությամբ օգտվել մեր հատուկ վարկային ծառայություններից, որոնք կմատուցվեն պարզեցված ընթացակարգերով: Ի թիվս այլ ծառայությունների` Դուք կարող եք նաև պահանջել վարկային սահմանաչափի շտապ ավելացում, անգամ, եթե այդ պահին գտնվում եք արտերկրում:

 

Visa Infinite քարտ

Որպես «Ամերիա Փարթներ»` Դուք անվճար կստանաք Visa Infinite քարտ, որի վրա դրոշմված կլինի «Ամերիա Փարթներ» Ձեր կարգավիճակի մասին նշումը: Visa Infinite քարտը Ձեր առջև բացում է նոր հնարավորությունների և արտոնությունների ցնցող աշխարհը: Visa Infinite-ի առավելություններից են միջազգային կոնսյերժ ծառայությունը, հրատապ դեպքերում աջակցությունը և ապահովագրության ծառայությունները:

 

VIP ճանապարհորդություն

Գործարար կամ ժամանցային ուղևորությունների ժամանակ վայելեք շքեղ միջավայր և բարձրակարգ սպասարկում Հայաստանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում, հատուկ Ձեր հարմարավետության համար ստեղծված մեր բիզնես-սրահում: Դուք կարող եք առանձնանալ Ամեիաբանկի հատուկ սրահում` տարվա ընթացքում անսահմանափակ անվճար մուտքի հնարավորությամբ:

 

Գնումներ

 

Որպես «Ամերիա Փարթներ»` Ձեզ ընձեռվում է ոչ աշխատանքային ժամերին գնումներ կատարելու, նորաձևության բոլոր փակ ցուցադրություններին մասնակցելու և հեռախոսով գնումներ կատարելու բացառիկ հնարավորություն, ընդ որում` խանութի աշխատակիցը կարող է Ձեր ընտրած ապրանքի մի քանի տարբերակ առաքել Ձեզ համար նախընտրելի վայրը: Ավելին, Ձեզ առաջինը կտեղեկացնեն հայտարարվող զեղչերի մասին, և Դուք կստանաք հավատարիմ հաճախորդի քարտ ոչ միայն Ձեր, այլև Ձեր սիրելիների համար:

 

Անհատական ապահովագրություն

Մեզ հետ Դուք կարող եք հանգիստ ճանապարհորդել և ապրել աշխարհի ցանակացած վայրում` իմանալով, որ ամեն պահի կարող եք օգտվել միջազգային բժշկական ապահովագրության բացառիկ փաթեթից:

Առողջ ապրելակերպ

 

Օգտվեք բարձրակարգ VIP սպասարկումից և Հայաստանի լավագույն ֆիթնես-ակումբներից մեկի տարեկան անդամակցության վճարի բացառիկ զեղչից: Յուրաքանչյուր այցի ժամանակ, առկայության դեպքում, Ձեզ կտրամադրվի VIP կայանատեղի և VIP հանդերձարան:

 

Շքեղ միջոցառումներ

Մենք առաջարկում ենք միջոցառումենրի անվճար կազմակերպման և կառավարման բացառիկ փաթեթ: Դուք կկարողանաք միջոցառումեր պլանավորել Երևանում, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն Երևանից դուրս միջոցառման պլանավորման համար: Ձեր նախագծերի ընթացքին անմիջապես կհետևի միջոցառումների կազմակերպման մեր գործընկեր-ընկերության գլխավոր տնօրենը:

 

Իսկական գործընկերություն

«Ամերիա» ընկերությունների խումբը հայաստանյան շուկայում առաջին և ամենաարագ զարգացող ֆինանսական խմբերից մեկն է բանկային և խորհրդատվական ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների խումբն իր առաջարկած ֆիանասկան և խորհրդատվական ծառայությունների և փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և տարածաշրջանի գրեթե բոլոր սոցիալ-տնտեսական ոլորտներում` տրամադրելով բանկային ծառայություններ, կառավարման խորհրդատվություն, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն, ներդրումային բանկային ծառայոթյուններ, ակտիվների կառավարման, ինչպես նաև տարբեր ծառայություններ`անշարժ գույքի շուկայում:

 

Որպես «Ամերիա Փարթներ» Դուք կկարողանաք անվճար օգտվել ոչ միայն մեր բանկային ծառայություններից, այլև ստանալ անհատական խորհրդատվություն մեր ֆինանսական, իրավաբանական և կառավարման խորհրդատվության ստորաբաժանումներից, այդ թվում` իրավաբանական խորհրդատվության, աուդիտորական խորհրդատվության, ընկերության վիճակի արագ ստուգման, կառավարման խորհրդատվության ծառայություններ:


Իրագործե´ք ավելին «Ամերիա» ընկերությունների խմբի հետ թե´ աշխատանքում, թե´ առօրյա կյանքում:

 

Ամերիա Փարթներ սակագներ

Թարմացված է առ 03.02.2016 թ., 10:11

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.