ONLINE

CHAT

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ`  ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Ամերիա Սերունդ 8 

ՎԱՅՐԸ`  ՀՀ, Երևան 

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ`  3 (երեք) ամիս 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ` լրիվ աշխատանքային օր

ԱՅՍՕՐՎԱ ՈՒՍԱՆՈՂԸ ԱՊԱԳԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴՆ Է


ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 

Ամերիաբանկը փնտրում է ակտիվ, մոտիվացված և եռանդուն երիտասարդների` բանկի թիմը համալրելու և Ամերիաբանկի առաջատար մասնագետների մոտ եռամսյա բացառիկ վերապատրաստում անցնելու համար: Ամերիա Սերունդ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել բանկի տարբեր ստորաբաժանումներում` թափուր հաստիքի առկայության դեպքում:  

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ամերիա Սերունդ ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը և պատրաստել երիտասարդ առաջնորդների հաջորդ սերունդը: Ծրագրի հիմքում ընկած է գործնական ուսուցումը (coaching), որի ընթացքում փորձառու մասնագետները երիտասարդներին փոխանցում են պրակտիկ գիտելիքներ և ֆինանսաբանկային ոլորտի առօրյայում ձեռք բերված փորձը: Այստեղ միանում են տեսությունն ու ժամանակակից բանկային գործի առաջատար փորձը: Ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ճանաչել իրական գործարար միջավայրը, պատկերացում կազմել նորագույն տեխնոլոգիաների և հնարավորությունների մասին:  
 
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Եթե Դուք.  
  • 20-25 տարեկան ԵՐԻՏԱՍԱՐԴ եք
  • ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ` պատրաստակամ եք հաղթահարել նոր մարտահրավերներ  Ամերիաբանկի թիմի հետ
  • Ունեք ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` ֆինանսների, տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում համապատասխան համալսարանների շրջանավարտ եք
  • ՃԿՈՒՆ եք` լավ տիրապետում եք համակարգչին և լեզուների (հայերեն, անգլերեն, ռուսերեն) 
  • ՍՏԵՂԾԱԳՈՐԾ` նոր մարտահրավերներ ընդունող, նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի 
  • ԹԻՄԱՅԻՆ` բաց, համագործակցող, կառուցողական և վստահելի, կարողանում եք աշխատել տարբեր մշակույթների, սոցիալական խմբերի և սեռի ներկայացուցիչների հետ,
 ապա ԱՄԵՐԻԱ ՍԵՐՈՒՆԴ ծրագիրը հենց Ձեզ համար է:
 
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ`

Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  

Եթե Դուք պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք դառնալ Երազանքի թիմի անդամ, խնդրում ենք լրացնել ներկայացված դիմում/հայտի ձևը, կցել CV-ն` ներառելով համապատասխան որակավորումներն ու փորձը, ինչպես նաև մոտիվացիոն նամակը և ուղարկել հետևյալ էլ. հասցեով` generationA@ameriabank.am: Խնդրում ենք նամակի վերնագիր դաշտում նշել Generation A անվանումը և Ձեր անունը և ազգանունը, այլապես Ձեր դիմումը կարող է չդիտարկվել ավտոմատացված համակարգի կողմից:   

Դիմումների ընդունման սկիզբը`   Նոյեմբերի 09, 2017թ.
Դիմումների ընդունման վերջնաժամկետ`   Հունվարի 07, 2018թ.
 
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` Ամերիաբանկ ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 
 

Թարմացված է առ 13.11.2017 թ., 17:11

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.