ONLINE

CHAT


Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի հրավիրմանն առնչվող տեղեկություններ

Բանկի Բաժնետերերի Ընդհանուր Ժողովը (այսուհետ`ժողով) հանդիսանում է Բանկի կառավարման բարձրագույն մարմինը, որը կազմված է Բանկի բոլոր բաժնետերերից կամ նրանց կողմից նշանակված և նրանց լիազորություններով գործող ներկայացուցիչներից:

Ժողովի տարեկան և արտահերթ նիստերի գումարումը, օրակարգի հաստատումը, ինչպես նաև դրանց գումարման և անցկացման կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովում է Բանկի Տնօրենների խորհուրդը (այսուհետ ` "Խորհուրդ"):
 
Ժողովի նախապատրաստման ընթացքում Խորհուրդը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում ժողովը գումարող անձիք, որոշում են.
  • ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը,
  • ժողովի օրակարգը,
  • ողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
  • ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը,
  • ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակը,
  • քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, եթե քվեարկությունները կատարվելու են քվեաթերթիկներով:
            Տարեկան ժողովը գումարվում է բանկի հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո` 4 /չորս/ ամսվա ընթացքում: Տարեկան ժողովից բացի, գումարվող ժողովները համարվում են արտահերթ:
 
Արտահերթ ժողովներ կարող են գումարվել ցանկացած ժամանակ, Խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, Տնօրինության, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենի, Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Բանկի առնվազն 10 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ /բաժնետերերի/ պահանջով: Արտահերթ ժողով գումարելու պահանջը պետք է ստորագրված լինի ժողովը գումարելու պահանջ ներկայացրած անձի /անձանց/ կողմից:
Արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջի առկայության դեպքում Խորհուրդը պետք է արտահերթ ժողով գումարի` պահանջը ներկայացնելու պահից 45 օրվա ընթացքում:
 
Արտահերթ ժողովի գումարման կամ գումարումը մերժելու մասին Խորհրդի որոշումը պետք է ընդունվի դրա պահանջը ներկայացնելու ամսաթվից` 10-օրյա ժամկետում:
 
Այն դեպքում, երբ սահմանված ժամկետներում Խորհուրդը որոշում չի ընդունում արտահերթ ժողովի գումարման մասին կամ որոշում է ընդունում դրա գումարումը մերժելու մասին, արտահերթ ժողովը կարող է գումարվել այն հրավիրելու պահանջը ներկայացրած անձանց կողմից: Վերջիններիս կողմից ժողովը գումարվում և անցակցվում է օրենքով սահմանված կանոնների պահպանմամբ:
 
Բանկի բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք) բաժնետոմսերի առնվազն 2 տոկոսի սեփականատեր է հանդիսանում, բանկի ֆինանսական տարվա ավարտից հետո 30 օրվա ընթացքում իրավունք ունի (ունեն) երկուսից ոչ ավել առաջարկություններ ներկայացնել տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել բանկի Խորհրդի անդամության թեկնածուներ:
 
Ժողովի օրակարգի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են գրավոր` նշելով հարցի առաջադրման հիմքերը, հարցը մտցնող բաժնետիրոջ անվանումը, նրան պատկանող բաժնետոմսերի քանակը և առաջարկության հեղինակի ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը:
Բանկի Խորհուրդը պարտավոր է քննարկել ներկայացված առաջարկները և որոշում ընդունել դրանք տարեկան ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելու կամ ընդգրկելը մերժելու մասին նշված ժամկետը լրանալուց 15 օրվա ընթացքում:   
      
ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ`Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
 
ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, ավելի ուշ, քան ժողովի գումարումից 45 օրից ավելի:
 
Եթե ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում է ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:
 
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը պետք է տվյալներ պարունակի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և նրան պատկանող բաժնետոմսերի` ըստ դրանց տեսակների և դասերի մասին:
ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը պետք է տրամադրվի ծանոթացման նպատակով բանկի այն բաժնետերերին, որոնք գրանցված են Բանկի բաժնետերերի ռեեստրում և տիրապետում են Բանկի քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսին:
 
Բանկի բաժնետիրոջ պահանջով բանկը պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք` ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակում նրա ընդգրկման մասին:
 
ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված բաժնետերերի խախտված օրինական իրավունքները և շահերը վերականգնելու նպատակով:
 
Բանկը ժողովի գումարման մասին իր բաժնետերերին գրավոր ծանուցում է ուղարկում ժողովի գումարման օրվանից առնվազն 15 օր առաջ` պատվիրված նամակով կամ ծանուցումն անձամբ հանձնելով:
Տարեկան ժողովի մասին ծանուցումը պետք է նաև հրապարակվի մամուլում և ինտերնետում` Բանկի կայք-էջում:
 
Բանկը ժողովի անցկացման մասին ծանուցում է ՀՀ կենտրոնական Բանկին` դրա անցկացումից ոչ ուշ քան 15 օր առաջ:
 
Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի.
 
  • բանկի ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.
  • ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
  • ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
  • ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.
  • բաժնետերերի ծանոթանալու կարգը ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին, որոնք պետք է ներկայացվեն ժողովը նախապատրաստելու ընթացքում:
Տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունները և նյութերը ներառում են.
  • բանկի տարեկան հաշվետվությունը.
  • բանկի տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ և ընկերության աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը.
  • տեղեկություններ խորհրդի թեկնածուների մասին.
  • կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը կամ կանոնադրության նախագիծը նոր խմբագրությամբ:
Օրենքով և այլ իրավական ակտերով կարող է սահմանվել նաև բաժնետերերին` ժողովը նախապատրաստելու ընթացքում ներկայացվելիք այլ տեղեկությունների լրացուցիչ ցանկ:
ժողովը հեռակա քվեարկությամբ գումարելիս` ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր բաժնետերերին քվեաթերթիկների և ժողովի օրակարգի հետ մեկտեղ ուղարկվում են համապատասխան սահմանված տեղեկությունները և նյութերը:
Ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են բանկի բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են Բանկի տեղաբաշխված քվեարկվող բաժնետոմսերի 50-ից ավել տոկոսին:
 
Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է նոր ժողովի գումարման ամսաթիվը: Տվյալ դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:
Չկայացած ժողովի փոխարեն գումարվող նոր ժողովը իրավասու է, եթե մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են բանկի բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են տեղաբաշխված քվեարկվող բաժնետոմսերի 30-ից ավել տոկոսին:
 
Բանկի բաժնետերերի ծանուցումը նոր ժողովի գումարման մասին կատարվում է ժողովի գումարման ամսաթվից առնվազն 10 օր շուտ:
Ժողովը կարող է գումարվել հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով), բացառությամբ հետևյալ դեպքերի.
  • բանկի վերակազմակերպումը,
  • բանկի լուծարումը,
  • բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթների և վնասների հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը.
Տարեկան ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով:
Հեռակա կարգով քվեարկությունը կատարվում է Խորհրդի կողմից հաստատված քվեաթերթիկների օգտագործմամբ: Հեռակա կարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին` լրացրած քվեաթերթիկները բանկի կողմից ընդունելն ավարտելու պահից առնվազն 35 օր շուտ:
Հեռակա կարգով ժողով գումարելիս` բաժնետերերին քվեաթերթիկների և ժողովի օրակարգի հետ մեկտեղ առաքվում են օրենքով նախատեսված նյութերը և տեղեկությունները:
Թարմացված է առ 18.12.2015 թ., 14:47

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.