ONLINE

CHAT


Հաճախակի տրվող հարցեր

Հարգելի' այցելու,

 

Այս էջում ներկայացված են մեզ հաճախակի տրվող հարցերը և դրանց պատասխանները: 

Ամերիաբանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը կարող եք ստանալ նաև` զանգահարելով 01056111 հեռախոսահամարով երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 09:00-20:00, իսկ շաբաթ օրը՝ ժամը 09:00-16:00:


Շնորհակալություն համագործակցության համար:

 

 


Քարտեր


  • Ի՞նչ փաստաթղթեր են պետք քարտ պատվիրելու համար:
    Քարտ պատվիրելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Մանրամասների և իրավաբանական անձանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

  • Ի՞նչ տարբերություն կա քարտատեսակների միջև:
    Քարտի դասից կախված` տարբեր են դրանց հետ տրամադրվող առավելությունները, փաթեթները, զեղչերը առևտրի և սպասարկման կետերում, սպասարկման վճարները, վարկային գծերի և օվերդրաֆտների, ինչպես նաև օրական կանխիկացման սահմանաչափերը:

  • Ի՞նչ անել, երբ այլ բանկի բանկոմատ առգրավել է քարտը:
    Ցանկացած բանկի բանկոմատի կողմից քարտի առգրավման դեպքում անհրաժեշտ է դիմել Ամերիաբանկ:

  • Քարտով վարկային գիծ կարո՞ղ եմ ստանալ:
    Ամերիաբանկը դեբետային քարտով տրամադրում է առանց արտոնյալ ժամանակահատվածի օվերդրաֆտ, իսկ կրեդիտային քարտով` արտոնյալ ժամանակահատվածով վարկային գիծ:

  • Կարո՞ղ եմ արդյոք քարտային հաշվից գումար կանխիկացնել առանց քարտի, ինչպե՞ս:
    Առանց քարտի քարտային հաշվից հնարավոր է գումար կանխիկացնել Ամերիաբանկի տարածքային ստորաբաժանումներում: Միջնորդավճարները ներկայացված են քարտերի պայմաններում:

 


Վարկեր

  • Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ բանկի կողմից օտարվող գույքի ցանկին:
    Բանկի կողմից օտարվող գույքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ grav.am կայքից:

  • Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ վարկը ուշ մարելը:
    Ձեր կողմից տոկոսագումարների և/կամ վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր ժամկետանց պարտավորությունների մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

  • Քանի՞ օրում կարող եմ ստանալ վարկային հայտի պատասխանը:
    Բանկը վարկի նախնական հաստատման մասին որոշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: Ընդ որում գույքի գրավադրման դեպքում վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերը Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ) աշխատանքային օր հետո:

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկային հայտ լրացնելու համար:
    Վարկային հայտ ներկայացնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը տարբերվում է` կախված վարկատեսակից: Փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ֆիզիկական անձանց վարկավորման պայմանների էջում և իրավաբանական անձանց վարկերի պայմանների էջում:

  • Ինչպե՞ս կարող եմ վարկը վաղաժամկետ մարել:
    Վարկը հնարավոր է վաղաժամկետ մարել Ինտերնետ բանկինգ համակարգով կամ համապատասխան դիմում ներկայացնելով բանկի տարածքային ստորաբաժանումներում:

 


 


Հեռակառավարման համակարգեր

  • Ի՞նչ տարբերություն Ինտերնետ բանկինգ և Բանկ-հաճախորդ համակարգերի միջև:
    Բանկ-հաճախորդ համակարգը ծրագիր է, որը տեղադրվում է հաճախորդի համակարգչում: Ինտերնետ բանկինգ համակարգ հնարավոր է մուտք գործել ցանկացած սարքից` բրոուզերի միջոցով, իսկ մոբայլ բանկինգ համակարգ` հավելվածի միջոցով:

  • Ինչպե՞ս կարող եմ օգտվել մոբայլ բանկինգից:
    Մոբայլ բանկինգից օգտվելու համար անհրաժեշտ է բանկում ակտիվացնել Ինտերնետ/մոբայլ բանկինգ ծառայությունը և ներբեռնել Ameria Mobile banking հավելվածը:
  •  

  • Ի՞նչ անել, եթե մոռացել եք գաղտնաբառը:
    Ինտերնետ/մոբայլ բանկինգ համակարգի գաղտնաբառը կարելի է վերականգնել ինքնուրույն, եթե նախօրոք կատարվել են համապատասխան կարգաբերումները, կամ բանկ այցելելության միջոցով:

  • Ինչպե՞ս եք երաշխավորում հեռակառավարման համակարգերի անվտանգությունը:
    Բարձր մակարդակի անվտանգություն ապահովելու համար համակարգում կիրառված են VASCO Data Security համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության Digipass ընտանիքի սարքերը, որոնցից օգտվելու կանոններին ծանոթանալու համար սեղմեք` Digipass 270 կամ Digipass GO3: Համակարգը ապահովում է անվտանգ և պաշտպանված բանկային սպասարկում 128-բիթ գաղտնագրմամբ SSL արձանագրության միջոցով:

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հեռակառավարման համակարգերից օգտվելու համար:
    Հեռակառավարման համակարգերից օգտվելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Մանրամասների և իրավաբանական անձանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 



Ավանդներ

  • Ի՞նչ արժույթով և ժամկետով ավանդ կարող եմ ներդնել Ամերիաբանկում:
    Ամերիաբանկում կարող եք ժամեկտային ավանդ ներդնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով 30-1825 օր ժամկետով: Նույն արժույթներով կարող եք ներդնել նաև անժամկետ խնայողական ավանդ:


  • Կարո՞ղ եմ արդյոք ցանկացած ժամանակ դադարեցնել ավանդը և վերցնել ավանդի գումարը:
    Ժամկետային ավանդը հնարավոր է դադարեցնել և գումարը ստանալ ցանկացած պահի , սակայն կախված ավանդի տեսակից` կուտակված տոկոսագումարը կվերահաշվարկվի այլ տոկոսադրույքով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիա» ավանդի էջում: «Խնայողական» ավանդի գումարը ցանկացած պահի կարող եք ստանալ առանց տոկոսագումարի վերահաշվարկի:
    Կանխիկ միջոցների տրամադրումն իրականացվում է հաճախորդի կողմից գումարը ստանալու նախորդ աշխատանքային օրը ներկայացված հայտի հիման վրա, եթե գումարը գերազանցում է 30 մլն ՀՀ դրամը, 100,000 ԱՄՆ դոլարը և 30,000 եվրոն և 1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթը` մյուս արտարժույթների համար` գլխամասային գրասենյակում: Երևան քաղաքի բանկի տարածքային ստորաբաժանումների համար սահմանվում է հետևյալ սահմանաչափը` 20 մլն ՀՀ դրամ, 25,000 ԱՄՆ դոլար և 15,000 եվրո, իսկ Երևան քաղաքից դուրս բանկի տարածքային ստորաբաժանումներում` 10 մլն ՀՀ դրամ, 20,000 ԱՄՆ դոլար և 10,000 եվրո: Երևան քաղաքից դուրս մասնաճյուղերի դեպքում նշված սահմանաչափը գերազանցող կանխիկի տրամադրումը իրականացվում է հաճախորդի կողմից հայտը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավանդային ներդնելու համար:
    Ավանդ ներդնելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Մանրամասների և իրավաբանական անձանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 


 


Այլ հարցեր


  • Ի՞նչ արժույթով հաշիվ կարող եմ բացել Ամերիաբանկում:
    Հաշիվներ կարող եք բացել բանկում գնանշվող արժույթներով` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով, շվեյցարական ֆրանկով, անգլիական ֆունտ ստերլինգով, կանադական դոլարով, ճապոնական իենով, ավստրալիական դոլարով, ԱՄԷ դիրհամով, անկանխիկ ոսկով (999.9 հարգի): 
  • Արագ դրամական փոխանցման ո՞ր համակարգերն են գործում բանկում:
    Բանկում կարող եք արագ դրամական փոխանցումներ կատարել Մանիգրամ և Յունիստրիմ համակարգերով:

  • Ո՞ր մասնաճյուղերում են առկա անհատական պահատուփեր:
    Անհատական պահատութեր առկա են «Սայաթ-Նովա», «Կոմիտաս»  մասնաճյուղերում:

  • Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ սպասարկման ցանցին:
    Սպասարկման ցանցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

  • Ինչպե՞ս կարող եմ աշխատանքի անցնել Ամերիաբանկում:
    Ամերիաբանկում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ այս հղումով:

 


 



 

Թարմացված է առ 28.09.2016 թ., 14:14

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.