ONLINE

CHAT

Շահութաբաժնային քաղաքականություն` հաստատված Տնօրենների Խորհրդի 26.08.2015թ. թիվ 09/23/15 որոշմամբ:

 
Շահաբաժիններ վճարելու մասին որոշումները.
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի 25.04.2016թ. թիվ 01/16/02 որոշման քաղվածք

«Ամերիաբանկ» ՓԲԸ 2015 թվականի Արտաքին աուդիտի ենթարկված հաշվետվությունների համաձայն, 4,815,102,000 /չորս միլիարդ ութ հարյուր տասնհինգ միլիոն մեկ հարյուր երկու հազար/ ՀՀ դրամ զուտ շահույթից 1,685,285,700 /մեկ միլիարդ վեց հարյուր ութսունհինգ միլիոն երկու հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամը բաշխել որպես շահութաբաժին:

Շահութաբաժնի վճարում/ներ/ը կատարել մինչև 31.12.2016թ. ներառյալ, Բանկի ֆինանսական տնօրենի հսկողությամբ` միանվագ կամ մաս-մաս փոխանցմամբ, պայմանով, որ դա չի հանգեցնի Բանկի կողմից օրենսդրական և պայմանագրային պարտավորությունների խախտմանը:

Շահութաբաժիններն ամբողջությամբ բաշխել Բանկի բաժնետերերին` ըստ «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում նրանց ունեցած մասնակցության համամասնությունների:

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից:
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի 30.04.2015թ. թիվ 01/15/02 ՈՐՈՇՈՒՄ
2014 թվականի ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների համաձայն 7,035,307,000 /յոթ միլիարդ երեսունհինգ միլիոն երեք հարյուր յոթ հազար/ ՀՀ դրամ զուտ շահույթից 2.100.000.000 /երկու միլիարդ հարյուր միլիոն/ ՀՀ դրամը բաշխել որպես շահութաբաժին:
Շահութաբաժինները բաշխել միանվագ կամ մաս-մաս սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մինչև 31.12.2015թ. ներառյալ` պայմանով, որ դա չի հանգեցնի Ամերիաբանկ ՓԲԸ կողմից օրենսդրական և պայմանագրային պարտավորությունների խախտման: Վճարում/ներ/ն իրականացնել «Ամերիաբանկ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն-Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենի տեղակալի հսկողությամբ:
Շահութաբաժինների վճարումն իրականացնել համապատասխան գումարը բաժնետիրոջ բանկային հաշվին փոխանցելու կարգով:

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից:
 
 
Ամերիաբանկ ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի 22.04.2014թ. թիվ Թիվ 01/14/02 ՈՐՈՇՈՒՄ

2013 թվականի ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների համաձայն 6,165,886,000 ՀՀ դրամ զուտ շահույթից 310,000,000 ՀՀ դրամը ուղղել պահուստային հիմնադրամի համալրմանը: Տարեկան շահութաբաժնի մեծությունը սահմանել զուտ շահույթի 55.484%-ի չափով, որը կազմում է 3,250,000,000 (երեք միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ, որից որպես միջանկյալ շահութաբաժին սահմանվել է 2,250,000,000 (երկու միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամը, որը պետք է բաշխել միանվագ կամ մաս-մաս սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 8 /ութ/ ամիսների ընթացքում` պայմանով, որ դա չի հանգեցնի Բանկի կողմից օրենսդրական և պայմանագրային պարտավորությունների խախտման: Վճարումներն իրականացնել Բանկի ֆինանսական տնօրենի հսկողությամբ: Ընդ որում միջանկյալ շահութաբաժնից 1,250,000,000 (մեկ միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամը արդեն բաշխվել է` համաձայն Ամերիաբանկի խորհրդի 19.12.2013թ. թիվ 30/13/01 որոշման:

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից:
 
Ամերիաբանկ ՓԲԸ Տնօրենների խորհրդի 19.12.2013թ. թիվ 30/13/01 ՈՐՈՇՈՒՄ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից 2013թ. 9 ամիսների զուտ շահույթից որպես միջանկյալ շահութաբաժին բաշխել 2,250,000,000 /երկու միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն/ ՀՀ դրամ:

Շահութաբաժին ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմել հիմք ընդունելով առ 2013թ. դեկտեմբերի 07-ի բաժնետերերի ռեեստրի տվյալները, այն է.
 

հ/հ

Բաժնետիրոջ անվանումը/ անուն ազգանունը

Բաժնետոմսերի քանակը

1

«Ամերիա գրուպ (Սի-Ուայ)» Լիմիթեդ ընկերություն

79 524

 
Շահութաբաժինները բաշխել միանվագ կամ մաս-մաս սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 4 /չորս/ ամսվա ընթացքում` պայմանով, որ դա չի հանգեցնի Բանկի կողմից օրենսդրական և պայմանագրային պարտավորությունների խախտման: Վճարում/ներ/ն իրականացնել Բանկի ֆինանսական տնօրենի հսկողությամբ:

Շահութաբաժինների վճարումն իրականացնել համապատասխան գումարը բաժնետիրոջ բանկային հաշվին փոխանցելու կարգով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
 
«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի 30.04.2013թ. թիվ 03/13/02 որոշում

2012 թվականի ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների համաձայն 5,507,141,400 ՀՀ դրամ զուտ շահույթից 371,838,328 ՀՀ դրամը ուղղել պահուստային հիմնադրամի համալրմանը: Տարեկան շահութաբաժնի մեծությունը սահմանել զուտ շահույթի 81.7121%-ի չափով, որը կազմում է 4,500,000,000 (չորս միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ: Ընդ որում 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամը արդեն բաշխվել է որպես միջանկյալ շահաբաժին` համաձայն Ամերիաբանկի խորհրդի 14.03.2013թ. թիվ 05-1/13 որոշման: Սահմանված տարեկան շահութաբաժնի մնացած 4,250,000,000 (չորս միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամը բաշխել միանվագ կամ մաս-մաս սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 8 /ութ/ ամիսների ընթացքում` պայմանով, որ դա չի հանգեցնի Բանկի կողմից օրենսդրական և պայմանագրային պարտավորությունների խախտման: Վճարում/ներ/ն իրականացնել Բանկի ֆինանսական տնօրենի հսկողությամբ:

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից:
 
 
«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների խորհրդի 14.03.2013թ. թիվ 05-1/13/01 որոշում

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից 2012թ. երկրորդ կիսամյակի զուտ շահույթից որպես շահաբաժին բաշխել 250 000 000 /երկու հարյուր հիսուն միլիոն/ ՀՀ դրամ:

Շահաբաժին ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմել` հիմք ընդունելով առ 2013թ. մարտի 04-ի բաժնետերերի ռեեստրի տվյալները, այն է.
 
հ/հ
Բաժնետիրոջ անվանումը /անուն ազգանունը/
Բաժնետոմսերի քանակը
1
«Ամերիա գրուպ (Սի-Ուայ)»  Լիմիթեդ ընկերություն
79 523 
2
«Ամերիաբանկ» ՓԲԸ
0.875 /առանց քվեարկության և շահաբաժին ստանալու իրավունքի/
 
Շահաբաժնի հաշվեկշռում ճանաչումն ու դրա վճարումն իրականացնել ս.թ. ապրիլի 16-ից մինչև ապրիլի 20-ը ժամանակահատվածում` պայմանով, որ դա չի հանգեցնի Բանկի կողմից օրենսդրական և պայմանագրային պարտավորությունների խախտման:
 
Շահաբաժնի վճարումն իրականացնել ըստ բաժնետիրոջ մասնակցության համամասնության, համապատասխան գումարը բաժնետիրոջ բանկային հաշիվին փոխանցելու կարգով /ընդ որում, կոտորակային բաժնետոմսի դիմաց շահաբաժիններ չեն հաշվարկվում /հիմք` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 58 հոդվածի 7-րդ մաս//:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
 
 


 
Թարմացված է առ 04.05.2016 թ., 12:05

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.