ONLINE

CHAT


Ռիսկերի կառավարում

 

 

Ռիսկերի կառավարման քաղաքականությունը մեր ներքին հսկողության համակարգի կարևորագույն  տարրերից մեկն է: Ռիսկերի կառավարումը փոխկապակցված և միասնական համակարգ է, որի քաղաքականությունը հաստատում է Ամերիաբանկի Տնօրենների Խորհուրդը: Քաղաքականությունը, կառուցվածքի մշակումն ու ներդրումն իրականացնում է ռիսկերի կառավարման ստորաբաժանումը: Իսկ ներքին աուդիտի ծառայությունը գնահատում է բանկում ներդրված ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետությունը և դրա հետ կապված հաշվետվությունները ներկայացնում է բանկի ղեկավարությանը և Տնօրենների Խորհրդին:

Գիտակցելով, որ բանկի գործունեությունը կարող է ուղղակի և անուղղակի ազդեցություն թողնել շրջակա միջավայրի և տեղական համայնքի վրա` բանկն իր առջև նպատակ է դրել պատասխանատու մոտեցում ցուցաբերել իր գործունեությանն առնչվող` շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման հարցում, որպեսզի նվազագույնի հասցնի ազդեցությունը շրջակա միջավայրի, իր գործընկերների և այլ շահագրգիռ անձանց վրա և ապահովի երկարաժամկետ եկամուտներ իր բաժնետերերին:

Այս  ողջ գործընթացը նպատակաուղղված է բանկի գործունեության վրա ազդող անցանկալի գործոնների և իրադարձությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, վերջիններիս հետ կապված ռիսկերի կառավարմանը և բանկի համար ընդունելի ռիսկերի չափի նկատմամբ մշտական վերահսկողությանը: Ամերիաբանկում ռիսկերի կառավարումը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.


 ռիսկերի կառավարման միասնական համակարգի ներդրում,
 ռիսկերի կառավարման պրոակտիվ դերի գոյություն,
 գործարքների ընտրելիություն` հիմնված ռիսկերի գնահատման և արդյունավետ կառավարման չափանիշների վրա,
 չափելի ռիսկերի մասով (վարկային, շուկայական) համապատասխան սահմանաչափերի և դրանց պահպանման ուղղությամբ մոնիթորինգի հաստատում և այլն:

 

Վարկային ռիսկը վարկային կամ այլ ակտիվների կորստի հավանականությունն է կամ գործընկերոջ անվճարունակության կամ վճարել չցանկանալու պատճառով առաջացած ռիսկը: Վարկային ռիսկերի կառավարման նվազագույն պահանջներին համապատասխան որոշվում են բանկի նպատակային շուկաները` վարկավորման ընդունելի տեսակները, վարկային պորտֆելի նպատակային կառուցվածքը, եկամտաբերությունը, ժամկետայնությունը, վարկային սահմանաչափերը` ըստ վարկի գումարի, ժամկետի, տոկոսի  և տեսակի,   գրավի առարկայի նկատմամբ հսկողության ձևերի և այլն:

 

 

 

 

Շուկայական ռիսկը շուկայական գործոնների ազդեցության ներքո ներդրումների արժեքը կորցնելու հավանակությունը կամ ռիսկն է: Այն ներառում է գնային, տոկոսադրույքների և արտարժույթների ռիսկը: Ամերիաբանկը կառավարում է  շուկայական ռիսկերը` սահմանելով Stop Loss և VaR սահմնաչափերը՝  գործիքներ, որոնք նպաստում են տոկոսադրույքների ռիսկերի նվազեցնելուն: Բանկը նաև հստակ սահմանում է ներդրումային գործունեության նպատակները և ռազմավարությունը` կատարելով սահմանափակումներ ըստ արժեթղթերի վարկանիշի:

 

 

 

 

Գործառնական ռիսկը ներքին գործընթացների, մարդկանց, համակարգերի կամ արտաքին գործոնների ոչ պատշաճ գործունեության կամ աշխատանքի խափանման արդյունքում կորուստների առաջացման ռիսկն է կամ հավանականությունը: Գործառնական ռիսկերի կառավարման բարձրագույն օղակը  Բանկի ղեկավարությունն է, որը  պատասխանատու է գործառնական ռիսկերի բացահայտման և կառավարման համար:

Ներքին գործառնական ռիսկերի կառավարումը մենք իրականացնում ենք հետևյալ կերպ. հստակ և փաստաթղթավորված կերպով նկարագրվում են  բոլոր բիզնես գործընթացները,  կազմվում են վերջիններիս գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտեր,  բոլոր բիզնես գործընթացների և գործառնությունների համար սահմանվում են համապատասխան սահմանաչափեր, բանկի կողմից իրականացվող ցանկացած գործարքի ընթացքում կիրառվում են կրկնակի ստուգման/հաստատման սկզբունքները, սահմանվում են հաշվետվության մեխանիզմը, հաշվետվությունների տեսակներն ու պարբերականությունը և այլն:

 

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն  որդեգրելով միջազգային լավագույն փորձը շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման գործում` բանկը հետամուտ է իր հաճախորդների` սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ պարտավորությունների ապահովմանը«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ներդրել է շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականություն, որը սահմանում է Բանկի պարտավորությունը կորպորատիվ կառավարման անբաժանելի տարր հանդիսացող կայուն ֆինանսական զարգացման գործում:

Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի (ESMS) հիմնական բաղադրիչներն են.

 Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականությունը,
 Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման հրահանգը,
 Գործընթացի ներդրման և իրականացման համար անհրաժեշտ մի շարք գործիքները:

 

 Բանկում նշանակվել է շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման գծով համակարգող (ESC) և ՄևՍ ռիսկերի գծով մասնագետ(եր) (ESRM), որը(ոնք) գործառնական տեսակետից պատասխանատու է(են) համակարգի առօրյա, պրակտիկ ներդրման և կիրառման համար: 

Թարմացված է առ 23.11.2016 թ., 15:04

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.