ONLINE

CHAT

Մեր ներքին աուդիտի ծառայությունը հատուկ կառուցվածքային ստորաբաժանում է, որը հաշվետու է բանկի Տնօրենների Խորհրդին և կառավարչական հսկողության ընդհանուր համակարգի անբաժանելի մասն է կազմում: Ամերիաբանկի ներքին աուդիտի ծառայությունն անկախ է բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումներից և ապահովում է ներքին վերահսկողության անաչառությունն ու խստությունը:

 

Նրա գործունեության հիմնական ուղղություններն են.

  • բանկում վերահսկողության համակարգի արդյունավետ աշխատանքների ապահովումը,
  • ներքին հսկողության համակարգի անկախ գնահատումը,
  • բանկի կառավարման մարմինների և բոլոր ստորաբաժանումների կողմից իրականացվող բիզնես-գործընթացների արդյունավետության գնահատումը,
  • օրենքների, այլ իրավական ակտերի և բանկի ներքին ակտերի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,
  • բանկի ֆինանսական հաշվետվությունների  և հաշվապահական հաշվառման մասին եզրակացության տալը և վերջիններիս վերաբերյալ Տնօրենների Խորհրդին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը,
  • հսկողության համապատասխան ձևերի մշակումը և շրջանառումը բանկում:

 

Ներքին աուդիտն իրականացնում է հիմնականում 3 տեսակի ստուգումներ.

  • ֆինանսական` ուղղված բանկի կողմից հրապարակվող հաշվետվությունների արժանահավատության գնահատմանը,
  • գործառնական` ուղղված գործընթացների, աշխատանքների և ներքին հսկողության համակարգի արդյունավետության գնահատմանը,
  • իրավական ակտերի համապատասխանության` ուղղված բանկի կողմից իրականացվող գործընթացների` ՀՀ օրենքների և ներքին իրավական ակտերի հետ համապատասխանության ապահովմանը:

Բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությանը կից ներկայացվում է եզրակացություն` ՀՀ Կենտրոանական բանկի կողմից սահմանված բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանների հետ Ամերիաբանկում գործող կարգերի, կանոնակարգերի, արարողակարգերի համապատասխանության վերաբերյալ: Ներքին աուդիտի ծառայությունը սերտորեն համագործակցում է ՀՀ ԿԲ վերահսկողների և արտաքին վերստուգում իրականացնող աուդիտորական կազմակերպության հետ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերում նրանց աշխատանքներին: Բանկի ներքին աուդիտի ծառայությունը ղեկավարում է ներքին աուդիտի ծառայության ղեկավարը:

Թարմացված է առ 23.08.2013 թ., 11:24

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.