ONLINE

CHAT


Բանկի տնօրենների խորհուրդ

Տնօրենների խորհուրդ

Տնօրենների խորհուրդն իրականացնում է Բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը` oրենքով և կանոնադրությամբ խորհրդի իրավաuությանը վերապահված հարցերի uահմաններում (տե'ս կանոնադրությունը):
Տնօրենների խորհուրդը նշանակվում է Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի կողմից: ՀՀ օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված կարգին և պայմաններին համապատասխան, Բանկի այն բաժնետերերը, որոնք տիրապետում են Բանկի տեղաբաշխված բաժնետոմսերի մինչև 10 /տասն/ և ավելի տոկոսին, իրավունք ունեն ընդգրկվել/նշանակվել Տնօրենների Խորհրդի կազմում կամ Տնօրենների Խորհրդի կազմում ունենալ իրենց ներկայացուցչին: Տնօրենների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաև խորհրդի անկախ անդամներ:
Տնօրենների խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի կողմից, որը չի կարող 5 /հինգ/ տարուց պակաս և 10 /տասը/ տարուց ավել լինել, միաժամանակ Տնօրենների խորհրդի նախագահն ու անդամներն ունեն վերընտրվելու իրավունք:
Տնօրենների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա Տնօրենների խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ՀՀ օրենսդրությամբ կամ Կանոնադրությամբ այլ բան չի պահանջվում, ընդ որում Տնօրենների Խորհրդի որոշումներն իրավաբանական ուժ կունենան, եթե պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Բանկի ներքին իրավական ակտերով և Բաժնետերերի պայմանագրով նախատեսված պահանջները:
 
Տնօրենների խորհրդի նախագահ`
Անդրեյ Մկրտչյան

Տնօրենների խորհրդի անդամներ`
Ռուբեն Վարդանյան  
Թարմացված է առ 22.11.2016 թ., 16:27

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.