Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 37,300,480,000 /երեսունյոթ միլիարդ երեք հարյուր միլիոն չորս հարյուր ութսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը բաժանված է թվով 116,564 /հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր վաթսունչորս/ հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 320,000 /երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ անվանական արժեքով: Բանկի կանոնադրական կապիտալն ամբողջությամբ համալրված է Հայաստանի Հանրապետության դրամով:
 
Բաժնետերերի Ընդհանուր Ժողովը Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է:
Բաժնետերերի Ընդհանուր ժողովը կազմված է Բանկի բոլոր բաժնետերերի կամ նրանց կողմից նշանակված և նրանց լիազորություններով գործող ներկայացուցիչներից:
Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի մասնակցելու իրավունք ունեն Բանկի հասարակ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը կամ լիազորված անվանատերերը, Տնօրենների խորհրդի անդամները, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը, Բանկի Տնօրինության անդամները, Բանկի ներքին աուդիտի ղեկավարը, Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները:

Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի իրավասությունները սահմանված են Բանկի կանոնադրությամբ (տե'ս կանոնադրությունը):

Բաժնետերերի Ընդհանուր Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկող բաժնետերերի ընդհանուր ձայների 3/4-ով, ընդ որում Բաժնետերերի ժողովի որոշումներն իրավաբանական ուժ կունենան, եթե պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Բանկի ներքին իրավական ակտերով և Բաժնետերերի պայմանագրով նախատեսված պահանջները:


Թարմացված է առ 07.05.2018 թ., 10:10

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.