ONLINE

CHAT


Կորպորատիվ կառավարում

 

 

Մեր առաջնային նպատակն է` ապահովել կառավարման, բանկային տեխնոլոգիաների կիրառման և ծառայությունների մատուցման միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակ: 2009թ. ապրիլի 7-ին Ամերիաբանկին շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխանության 01 100 051317 վկայական` գերմանական TUV RHELNLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից:

Ամերիաբանկն առաջինն է ՀՀ ֆինանսական շուկայում, որ արժանանում է ISO 9001:2008 նոր խմբագրությամբ ստանդարտին համապատասխանության վկայականին: Ներդնելով Որակի Կառավարման ISO 9001:2008 ստանդարտին համապատասխան համակարգ` Ամերիաբանկը մշակել է շուրջ 70 բիզնես գործընթաց, որոնք ներառում են ոչ միայն ծառայություններին վերաբերող գործընթացներ, այլև հարակից գործընթացներ, որոնք մշտապես վերահսկվում, չափվում և անընդհատ կատարելագործվում են: Նպատակ ունենալով ՀՀ ֆինանսական շուկայում լինել նորագույն և առաջադեմ բանկային տեխնոլոգիաներ ներդնող և շարունակ զարգացող առաջատար կառույց և ապահովել բանկի մրցունակությունը ֆինանսական շուկայում` մատուցվող ծառայությունների մշտական կատարելագործման, ժամանակին համահունչ նորամուծությունների և մեզ վստահող հաճախորդների կարիքների լիարժեք բավարարման միջոցով մենք անընդհատ բարելավում ենք բանկում Որակի Կառավարման Համակարգը:


Մեր բանկի կորպորատիվ կառավարման հաջողության գրավականն է նաև առողջ և գիտակից թիմային ոգին: Անձնակազմի պարբերաբար վերապատրաստման, կորպորատիվ միջոցառումների և ընդհանուր նպատակների ու առաքելության հստակեցման միջոցով` Ամերիաբանկը ստեղծել ու զարգացնում է ընկերության կորպորատիվ մշակույթն ու ոգին: Անձնվեր, բարյացակամ և միասնական թիմի ուժը թույլ է տալիս բանկին հաղթահարել դժվարությունները և հասնել նախանշած կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրագործմանը:

 

 

Բանկի կորպորատիվ կառավարման մարմիններն են.

 

  1. Բաժնետերերի Ընդհանուր Ժողով
  2. Բանկի Տնօրենների Խորհուրդ
  3. Բանկի Տնօրինություն
  4. Տնօրինության Նախագահ - գլխավոր տնօրեն


Թարմացված է առ 29.12.2016 թ., 13:01

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.