HERE AND BEYOND
Աշխատավարձային նախագծեր
Մամուլի կենտրոն

Ներկայիս ֆինանսական շուկայի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ է դառնում ֆինանսական միջոցներից օգտվելու նոր և ժամանակակից գործիքների կիրառումը` Ձեր պահանջները քաղաքակիրթ ձևով հոգալու համար: Եթե Դուք ցանկանում եք Ձեր աշխատակիցներին հնարավորություն ընձեռել աշխատավարձը ստանալ նոր և հարմարավետ միջոցներով, ապա Ձեզ հետաքրքիր կլինի Ամերիաբանկի աշխատավարձային նախագծի առաջարկը, որը աշխատավարձերը պլաստիկ քարտերի միջոցով վճարելու ժամանակակից և ճկուն համակարգ է:

 

Աշխատավարձային նախագծերի առավելությունները.

  • կազմակերպության հաշվապահական գործընթացների հեշտացում,
  • հատուկ արտոնյալ սակագնային փաթեթի մշակում յուրաքանչյուր կազմակերպության համար,
  • փոխանցվող գումարների անվտանգություն և գաղտնիություն,
  • Ձեր կազմակերպության աշխատակիցների համար հետագայում բանկի կողմից առաջարկվող տարբեր վարկային ծրագրերից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն,
  • հաշվի առնելով Ձեր կազմակերպության աշխարհագրական դիրքը և աշխատակիցների պահանջները` առավել հարմար վայրերում բանկոմատների և POS-տերմինալների տեղադրում:

 

Երկու հարյուր և ավելի աշխատակից ունեցող կազմակերպությունների համար Ամերիաբանկն իրականացնում է բանկոմատի տեղադրում կազմակերպության տարածքում

Աշխատավարձային նախագիծ իրականացնելիս Ամերիաբանկը Ձեր աշխատակիցների ընտրությամբ կարող է տրամադրել.

  1. Դեբետային քարտեր
  2. Կրեդիտային քարտեր

 որոնց համար կարող է սահմանվել վարկային գիծ` կազմակերպության հետ նախապես պայմանավորված չափերով և եղանակներով:
Առաջնորդվելով բանկի հաճախորդներին համալիր սպասարկում առաջարկելու ռազմավարությամբ` “աշխատավարձային փաթեթի” շրջանակներում սպասարկվող Ձեր աշխատակիցներին մենք հնարավորություն կընձեռենք պարզեցված ընթացակարգով օգտվելու բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: