HERE AND BEYOND
Օվերդրաֆտ
Մամուլի կենտրոն

Եթե Ձեզ անհրաժեշտ է կատարել անհետաձգելի կարճաժամկետ ծախսեր, ինչպես օրինակ` աշխատակիցներին աշխատավարձերի վճարումը կամ պարզապես իրականացնել չնախատեսված ծախսեր, և առկա են ֆինանսական դժվարություններ, ապա առաջարկում ենք օգտվել օվերդրաֆտի ծառայությունից: Այն հնարավորություն կտա Ձեր կազմակերպությանը զերծ մնալ ֆինանսական դժվարություններից և իրականացնել վճարումներ` տվյալ պահին չունենալով բավականաչափ միջոցներ ընթացիկ բանկային հաշվին:

 

Տոկոսադրույքների հաշվարկման կարգը

Ուշադրությու'ն. Օվերդրաֆտի տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով` օվերդրաֆտի օգտագործված մասի փաստացի մնացորդի նկատմամբ` օվերդրաֆտի արժույթով: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 365 օր օրացուցային տարին:

 

Օրինակ

 

Օվերդրաֆտի օգտագործված սահմանաչափ` 1.000.000 ՀՀ դրամ
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք`15 %
Օրական տոկոսագումարի հաշվարկ` 1.000.000*15%/365=410.96


Տոկոսադրույքի փոփոխման կարգը


Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել Տոկոսի չափը` կախված ֆինանսական շուկայից Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխած միջոցների տոկոսադրույքների տատանումներից և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել Վարկի տարեկան տոկոսադրույքի փոփոխման նախադրյալները: Բանկը տոկոսի չափի փոփոխման մասին առնվազն 30 օր առաջ ծանուցում է Վարկառուին, ինչը հիմք է հանդիսանում ծանուցման մեջ նշված ժամկետից փոփոխված տոկոս կիրառելու համար: Եթե Վարկառուն համաձայն չէ փոփոխված տոկոսի հետ, ապա նա իրավունք ունի վաղաժամկետ լուծել համապատասխան Համաձայնագիրը` կատարելով Բանկի հանդեպ տվյալ Համաձայնագրով իր ունեցած պարտավորություններն ամբողջ ծավալով: 

Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար օվերդրաֆտները տրամադրվում են անկանխիկ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:

 

 

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: