HERE AND BEYOND
Հատուկ պայմաններով պարզեցված բիզնես վարկեր
Մամուլի կենտրոն
Զարգացրե'ք և ընդլայնե'ք Ձեր բիզնեսը, իսկ մենք սիրով կաջակցենք Ձեզ:

Կարևորելով Ձեր բիզնեսի կայունությունն ու զարգացման պոտենցիալը` մենք մշտապես նոր առաջարկներ ենք մշակում մեր հաճախորդների համար:

Մենք սահմանել ենք հատուկ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում, Ձեր վարկը կտրամադրվի հատուկ պայմաններով և հատուկ պարզեցված ընթացակարգով:

Հատուկ չափանիշներ պարզեցված ընթացակարգի համար

  Հաճախորդի ժամկետանց և/կամ դասակարգված օրերի ընդհանուր քանակը տարեկան չպետք է գերազանցի 10 օրը վերջին 3 տարվա ընթացքում:
  Գրավադրվող գույքը պետք է գտնվի Երևան քաղաքում:
  Վարկավորվող ընկերության աուդիտն իրականացվել է Աուդիտորական «Մեծ քառյակի», «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից և/կամ առկա են հարկային հաշվետվություններ:

Վարկավորման պայմաններ

  Տոկոսադրույք` գործող տոկոսադրույքից -2%:
  Գումար՝ մինչև 1 մլրդ ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան հաճախորդի նախկինում ունեցած առավելագույն վարկի կրկնապատիկը:
  Գույքի գնահատման և նոտարական վավերացման ծախսեր` Ամերիաբանկի կողմից
  Որոշման կայացման ժամկետ` առավելագույնը 5 աշխատանքային օր:

Մանրամասների համար այցելել հետևյալ հղմամբ: 
Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: