HERE AND BEYOND
Անհատական պահատուփեր
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկն առաջարկում է արժեքների հարմարավետ, հուսալի և անվտանգ պահպանություն` Անհատական պահատուփեր: Այստեղ Դուք կարող եք ի պահ հանձնել այն բոլոր արժեքները, ինչի պահպանման համար ցանկանում եք ապահովել անվտանգ պայմաններ:

Ցանկացած արժեք, որը Ձեր կողմից կհանձնվի պահպանման անհատական պահատուփերում, ապահովված կլինի լիարժեք անվտանգությամբ և բացարձակ անձեռնմխելիությամբ:
 
 
ՄԵՆՔ ԲԱՐՁՐ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՁԵՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
 
Ելնելով Ձեր պահանջմունքներից` առաջարկում ենք չորս չափի պահատուփ` փոքր, միջին, մեծ և շատ մեծ: Պահատուփերը փակվում են 2 բանալիով, որոնցից մեկը տրամադրվում է Ձեզ, իսկ մյուսը պահվում է Բանկում: Այդ երկու բանալիների միաժամանակյա կիրառման միջոցով միայն հնարավոր է բացել պահատուփը:

Անհատական պահատուփերը գտնվում են Ամերիաբանկի հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է ժամանակակից անվտանգության համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով և գտնվում է շուրջօրյա հսկողության ներքո:
 
Անհատական պահատուփեր տրամադրելիս Ամերիաբանկն ապահովում է.
  • Ի պահ հանձնված արժեքի ամբողջականություն,
  • Պահատուփի պարունակության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիություն,
  • Բարձրորակ սպասարկում,
  • Սակագնային ճկուն քաղաքականություն, ինչը հնարավորություն է ընձեռում պահատուփերի երկարաժամկետ վարձակալությունն իրականացնել մրցունակ միջնորդավճարներով:

Անհատական պահատուփի տրամադրման և օգտագործման պայմանները
  • Ծառայությունից կարող են օգտվել Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
  • Անհատական պահատուփից կարելի է օգտվել միայն Բանկի կողմից սահմանված սպասարկման օրերին և ժամերին:

             

                                                                                                  (ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ)
Անհատական պահատուփի տեսակները
Սակագներ

“Կոմիտաս” մ/ճ
“Սայաթ Նովա” 
1 ամիս
3 ամիս
6 ամիս
1 տարի
Փոքր
250մմ*350մմ*90մմ
300մմ*100մմ*460մմ
15,000
20,000
30,000
 35,000
Միջին
250մմ*350մմ*190մմ
300մմ*200մմ*460մմ
20,000
30,000
40,000
60,000
Մեծ
250մմ*350մմ*290մմ
600մմ*200մմ*460մմ
25,000
40,000
50,000
80,000
Շատ մեծ
-
600մմ*900մմ*460մմ
50,000
80,000
100,000
160,000

 

1. Անհատական պահատուփի կողպեքի փոփոխության և նոր բանալու տրամադրման համար Պահատուն պարտավոր է Պահառուին վճարել 20000 ՀՀ դրամ (այդ թվում` ԱԱՀ):

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: