ONLINE

CHAT

 Կորպորատիվ Օրացույց

Ուղերձ բաժնետերերին  

Որպես Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող բանկերից մեկը` մենք ստանձնել ենք մեր բաժնետերերին և գործընկերներին երկարաժամկետ կտրվածքով շարունակական աճ և նորանոր հաղթանակներ ապահովելու պարտավորությունը:
 


Ծանոթացե՛ք բանկի` 2016 թ.ի 1ին եռ.ի քանակական և որակական արդյունքներին առավել մանրամասնորեն` այցելելով  
«Եռամսյակային շնորհանդեսներ ներդրողների համար» բաժինը: 

Բանկը նպատակաուղղված է մշտապես ապահովել բաժնետիրական արժեքի աճ իր ուժեղ կողմերի շնորհիվ, որոնցից են.
 

  • Գերմանական TÜV Rheinland ընկերության կողմից տրված ISO 9001:2015 որակի կառավարման վկայականին համապատասխան բիզնես գործընթացների համակարգ
  • Հաճախորդների անհատական սպասարկման բացառիկ համակարգ (նորույթ տեղական շուկայում)
  • Ռիսկերի կառավարման բարձր որակ
  • Հայտնի և փորձառու մասնագետներից կազմված ուժեղ ղեկավար թիմ
  • Կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձի կիրառում
  • Հաճախորդին ուղղված, տարբերակված ծառայությունների մատուցում ներդրումային և կորպորատիվ բանկային գործառնությունների, ինչպես նաև խորհրդատվությունների ոլորտում (նորույթ տեղական շուկայում)
  • Բացառիկ ներդրումներ ՏՏ ոլորտում և տեխնոլոգիական նորամուծություններ
  • Տեղական շուկայում նախադեպը չունեցող` հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) ավտոմատացված համակարգ
  • Ուղղվածություն դեպի կայունություն և բաժնետիրական արժեքի աճ


Հաճախակի՛ այցելեք մեր կայք` նորություններին և թարմ տեղեկություններին ծանոթանալու համար:
 

Ցանկացած հարցի կամ առաջարկության դեպքում խնդրում ենք մեզ գրել հետևյալ էլ. հասցեով` IR@ameriabank.am:

 

ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ


Հայտարարություն

«Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի 2017 թվականի ապրիլի 10-ի թիվ 03-1/17/03 որոշմամբ հրավիրվում է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 25-ին, ժամը 15.00-ին, ք.Երևան, Գրիգոր Լուսավորչի 9 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարչական շենքում:
Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1. «Ամերիաբանկ» ՓԲԸ 2016թ. տարեկան ֆինանսական հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի և շահույթների ու վնասների հաշվետվության հաստատումը

2. «Ամերիաբանկ» ՓԲԸ 2016թ. ստացված շահույթի բաշխման քննարկումը

3. «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի կանոնակարգի փոփոխությունները

4.Այլ հարց/եր/

«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

Թարմացված է առ 11.04.2017 թ., 10:40

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.