Սկսելով իր գործունեությունը 90-ականների վերջում որպես խորհրդատվական ընկերություն` 2007թ. Ամերիան, լինելով արդեն ճանաչված բրենդ, մուտք գործեց բանկային ոլորտ` ձեռք բերելով Հայաստանի ամենահին և միևնույն ժամանակ ամենափոքր բանկերից մեկը` Հայներարտբանկը: 2008թ. բանկը վերանվանվեց Ամերիաբանկ` այդ պահից ցուցադրելով աննախադեպ աճ, և 2013թ. ի վեր լինելով Հայաստանի ամենախոշոր բանկը:
2023
Մրցանակներ & և Հավաստագրեր
- Ամերիաբանկը Global SME Finance Awards 2023 մրցանակաբաշխության «Տարվա կանաչ պարտատոմս» անվանակարգում արժանացել է Պատվավոր հիշատակման
- Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում
- Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.
- Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.
- Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ. - Ամերիաբանկը հանդես եկավ որպես Team Telecom Armenia ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխող
- Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի չորս մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում
Կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկ
Ակնառու առաջնորդություն կայուն նախագծերի ֆինանսավորման գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
Ակնառու առաջնորդություն կանաչ պարտատոմսերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
Ակնառու առաջնորդություն անցումային/կայուն զարգացմանն ուղղված վարկերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում - Ամերիաբանկը արժանացել է Cbonds CIS 2023-ի «Առաջնային տեղաբաշխման լավագույն գործարք Հայաստանում» մրցանակին
- Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ EMEA Finance ամսագրի
- Ամերիաբանկը ճանաչվել է ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի Արժեքավոր գործընկեր
- Ամերիաբանկը SME Banking Agency-ի կողմից ճանաչվել է բիզնեսի համար ամենազարգացած էկոհամակարգով լավագույն բանկը Հայաստանում
- Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ Global Finance ամսագրի
- Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
- Ամերիաբանկը ճանաչվել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում
2022
Մրցանակներ և Հավաստագրեր
- Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
- Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին
- Ամերիաբանկը ճանաչվել է 2021թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ EMEA Finance ամսագրի
- Ամերիաբանկն արժանացել է «Euromoney» ամսագրի 2022թ. Գերազանցության մրցանակին՝ ` որպես տարվա «լավագույն բանկը » Հայաստանում
- Ամերիաբանկը Cbonds Awards CIS 2022-ի կողմից ստացել է «Տարվա գործարք» մրցանակը Հայաստանում կանաչ պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող առաջին տեղաբաշխման համար
- Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին` ըստ «Global Finance» ամսագրի:
- Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում:
- Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» ամսագրի:
- Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում՝ ըստ «Global Finance» ամսագրի:
- Ամերիաբանկն Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից արժանացել է «2021թ. լավագույն թողարկող բանկ Կովկասում» մրցանակին:
- Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին «Global Finance» ամսագրի կողմից
Ֆինանսական գործարքներ
- Ամերիաբանկը միանում է ՄՖԿ-ին, ՎԶԵԲ-ին և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությանը` գերարագ ինտերնետային ծառայությունների ներդրմանն ուղղված 45 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ծրագիր ֆինանսավորելու նպատակով:
2021
Մրցանակներ և Հավաստագրեր
- Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
- Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ (Straight-Through Processing Quality Award)` միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից:
- Global Finance ամսագիրն Ամերիաբանկը ճանաչեց 2021թ. Հայաստանի լավագույն բանկ «Աշխարհի լավագույն բանկեր» 28-րդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Բանկն արժանանում է այս մրցանակին արդեն 7-րդ անգամ:
- Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել միջազգային հեղինակավոր «Global Finance» ամսագրի «Լավագույն ներդրումային բանկ 2021» անվանակարգում: Բանկն արժանանում է «Global Finance» ամսագրի այս մրցանակին արդեն վեցերորդ անգամ:
- Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:
- Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը` վերանայելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:
- Global Finance ամսագիրն Ամերիաբանկը ճանաչեց ամենահուսալի բանկը Հայաստանում:
- Ամերիաբանկը Visa վճարային համակարգի կողմից ստացել է «Highest Paymnet Volume in Armenia» մրցանակը:
Ֆինանսական գործարքներ
- Սևծովյան առևտրի և զարգացման բանկն (ՍԱԶԲ) Ամերիաբանկին տրամադրել է 23 մլն եվրո գումարի վարկ 5 տարի ժամկետով` Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) ֆինանսավորումն ընդլայնելու նպատակով: ՍԱԶԲ-ի ֆինանսավորումն արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտների ՓՄՁ-ներին կապահովի անհրաժեշտ իրացվելիությամբ և շրջանառու միջոցներով, կխթանի արտահանումը, կնպաստի Հայաստանի մասնավոր հատվածի աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
- FRV-ն ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտին հասցրեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը: 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանը կարտադրի այնքան մաքուր էներգիա, որքան պահանջվում է ավելի քան 20,000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար և թույլ կտա խուսափել տարեկան 40,000տ ածխածնի արտանետումից:
- Ամերիաբանկը Երևանում` «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում բացեց իր նոր` կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը, որը Բանկի թվով 21-րդ մասնաճյուղն է:
- Ամերիաբանկը Երևանի կենտրոնում բացել է «Մաշտոց» մասնաճյուղը, որը բանկի` ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող ամենամեծ մասնաճյուղն է:
- Երևանում` «Էրեբունի» առևտրի կենտրոնում, բացվել է Ամերիաբանկի նոր` «Էրեբունի» մասնաճյուղը:
2020
Մրցանակներ և Հավաստագրեր
- Ըստ SME Banking club-ի՝ Ամերիաբանկը ճանաչվել է բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում։ Կարևորվել են հատկապես բիզնեսի համար օնլայն բանկային գործառնությունների հնարավորություններն ու հարմարավետությունը։
- Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը` «կայուն» հեռանկարով, ինչը վկայում է Ամերիաբանկի իրացվելիության բավարար մակարդակի, ռիսկերի կառավարման կշռադատված քաղաքականության և բրենդի ճանաչելիության մասին։
- Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:
- EMEA Finance հեղինակավոր ամսագրի կողմից հերթական անգամ Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը՝ համաձայն 2019 թվականի արդյունքների: Կարևորվել են Բանկի շահութաբերության և շուկայական մասնաբաժնի կայուն աճը, թվային բանկային ծառայություններն ու նորարարական լուծումները, ներդրումների աճը, առանձնակի ակտիվ գործունությունը մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների ոլորտում և այլն:
- Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Ամերիաբանկին շնորհել է երկու մրցանակ` «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով 2019թ. լավագույն գործընկեր-բանկ» և «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2019թ. լավագույն թողարկող բանկ»: Վերջինիս Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ:
- Ամերիաբանկը «Global Finance» ամսագրի կողմից արժանացել է 2020 թ. «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Ամերիաբանկն այս հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ:
- Ամերիաբանկը «World Finance Banking»-ի կողմից արժանացել է «Լավագույն ներդրումային բանկ 2020» մրցանակին:
- Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:
- Ամերիաբանկը MasterCard-ի կողմից արժանացել է «Data integrity extra mile» մրցանակին: Մրցանակը տրվել է MasterCard վճարային համակարգում գրանցված սպասարկման կետերում տվյալների համապատասխանությունն ու ճշգրտությունը ապահովելու համար:
- Ամերաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հաղթող է ճանաչվել «Պրեմիում բանկինգ գուրու» և «Լավագույն գովազդային արշավ 2020» (Բացահայտի՛ր Հայաստանը) անվանակարգերում:
- Ամերիաբանկը «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Արտարժույթ փոխանակող լավագույն բանկ 2021» մրցանակին: Մրցանակը շնորհվել է հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են գործարքների ծավալը,շուկայի մասնաբաժինը,գործարքների աշխարհագրական ծածկույթը, հաճախորդների սպասարկման որակը, մրցունակ սակագները և նորարար տեխնոլոգիաների կիրառումը:
- Ամերիաբանկն արժանացել է երեք մրցանակի Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «AMX մրցանակաբաշխություն 2020»-ին.
• Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր – ռեեստրավար 2020
• Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ 2020
• Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի աշխատակից 2020
Ֆինանսական գործարքներ
- Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառություն են կնքել` մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլարի ավելացման հնարավորությամբ: «Բազել III»-ի չափանիշների շրջանակում այդ վարկային միջոցները բավարարում են լրացուցիչ կապիտալի գործիքների պահանջներին և ուղղված են Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը:
- Ամերիաբանկը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և հաճելի անակնկալներ մատուցել անկանխիկ վճարման եղանակը նախընտրող իր հաճախորդներին՝ Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով՝ «Բացահայտի՛ր Հայաստանը» Ամերիաբանկի հետ։ Բոլոր մրցանակակիրները ստանում են արշավային և հյուրանոցային անվճար ուղեգրեր։
- ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում Ամերիաբանկը սատարել է բազմաթիվ ընկերությունների՝ օգնելով դիմակայել ճգնաժամին և շարունակել իրենց բնականոն աշխատանքը։ Ըստ նշված ծրագրերի ներքո բավարարված վարկերի ծավալի՝ Ամերիաբանկի մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում ամենամեծն է` 37%:
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Ամերիաբանկը ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել երեխաների համար գնելու 112 պլանշետ։
- Ամերիաբանկը, ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում արդեն իսկ հաստատել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր՝ բազմաթիվ ձեռնարկությունների շարունակական գործունեությունն ապահովելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
- Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ առևտրի ֆինանսավորման նպատակով:
- Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:
- Ամերիաբանկը, որպես կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով 20 մլն ՀՀ դրամ է հատկացրել 200 բուժաշխատողների, ովքեր աշխատում են գերծանրաբեռնված և հաճախ ռիսկային պայմաններում:
- Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ մեկնարկել է նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում:
- Ամերիաբանկը շարունակաբար կատարելագործում է հաճախորդների հեռավար սպասարկման համակարգը` ներդնելով նոր և ժամանակակից մեխանիզմներ, որոնք սպասարկումը դարձնում են առավել արագ, ճկուն և հարմարավետ: Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներդրել է սպառողական (ապառիկ) վարկերի տրամադրման նոր և ժամանակակից համակարգ, որը գործում է մեքենայական ուսուցման/արհեստական բանականության ալգորիթմների հիման վրա:
- Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):
- Ամերիաբանկը շարունակում է ներդնել և գործարկել բանկային հեռավար ծառայություններ, որոնց նպատակն է բոլոր հաճախորդների համար ստեղծել առավել հարմարավետ և ժամանակակից լուծումներ: Դրամային տարբեր փոխանցումների համակարգերին այսուհետ ավելացել է ևս մեկը` Ameriastream-ը, որը հնարավորություն է ընձեռում գումար փոխանցել աշխարհի ցանկացած կետից: Փոխանցված գումարը կանխիկացվում է բանկոմատի միջոցով` պարզապես մուտքագրելով փոխանցողի կողմից տրամադրված ութանիշ գաղտնաբառը:
- 2020 թվականի ապրիլի 28-ից մինչև 2020 թվականի հուլիսի 03-ը ներառյալ «Ամերիաբանկ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել է անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` 5 մլրդ ՀՀ դրամ` տարեկան 9.5 տոկոս եկամտաբերությամբ և 10 մլն ԱՄՆ դոլար` տարեկան 5.0 տոկոս եկամտաբերությամբ:
- 2020 թվականի մայիսի 18-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ «Ամերիաբանկ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել է անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով` տարեկան 9 տոկոս եկամտաբերությամբ:
2019
Մրցանակներ և Հավաստագրեր
- Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկին շնորհած վարկանիշները
• ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը սահմանել է Ba3, կայուն հեռանկարով
• արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` B1
• կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը` Ba2:
- Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից:
- Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում:
- WOW!HR Հայաստան բիզնես-մրցանակաբաշխությունում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել Workplace անվանակարգում իր «Ամերիա քաղաք» նախագծով:
- Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի հետևյալ վարկանիշները .
• ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ
• արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ
• կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ:
- Ամերիաբանկը “Global Finance” հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին:
- Ամերիաբանկն արժանացել է «Փոփոխության գործակալ 2018» մրցանակին ՎԶԵԲ-ի կողմից ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար:
- Ամերիաբանկն արժանացել է երկու մրցանակի Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «AMX մրցանակաբաշխություն 2019»-ին.
• Պետական պարտատոմսերի շուկայում բորսայի անդամ 2019
• Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու 2019
- Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող «Տարվա նախագիծ» մրցույթում: Ամերիաբանկի՝ 2017 թ-ին կառուցված, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող տվյալների մշակման կենտրոնն ապահովում է բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը: Կենտրոնի ինժեներական համակարգերը համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և գործընթացների անընդհատության TIER III պահանջներին:
Ֆինանսական գործարքներ
- Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) և Ամերիաբանկը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում «կանաչ» ծրագրերի և երիտասարդ անձանց ֆինանսավորմանը: Վարկային միջոցներն ուղղվելու են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաև մինչև 35 տարեկան անձանց առաջին անգամ բնակարանի ձեռքբերման, կրթության աջակցմանը կամ նրանց գերակշռող մասնակցությամբ իրավաբանական անձանց վարկերի տրամադրմանը:
- responsAbility ընկերությունն իրականացրել է 175 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման արժեթղթավորման գործարք` ներգրավելով JP Morgan-ին որպես տեղաբաշխող, ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիային որպես ներդրող և Ամերիաբանկին որպես ֆինանսական միջնորդ Հայաստանում:
- Raiffeisen Bank International-ից Ամերիաբանկը ներգրավել է 9.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Unicredit Austria բանկից` 7.0 մլն ԱՄՆ դոլար` առևտրի ֆինանսավորման նպատակով:
- ՕՊԵԿ-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը կնքեցին 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում արտաքին առևտրի զարգացմանը:
- Ամերիաբանկը և Սիթիբանկը կնքել են հերթական գործարքը, ըստ որի Ամերիաբանկը ներգրավել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնց մի մասը տրամադրվել են Սիթիբանկի կողմից Ամերիաբանկի համար սահմանված վարկային սահմանաչափի ներքո, իսկ մնացածը՝ Ասիական զարգացման բանկի երաշխավորությամբ:
- Ավստրիական զարգացման բանկը (OeEB) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել: Վարկային միջոցներն ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:
- Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Chaarat Gold Holdings ընկերությունը ձեռք է բերել «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը` նույն բորսայում ցուցակված ռուսական Russian Polymetal Group ընկերության դուստր ձեռնարկությունից: Գործարքն իրականացվել է Ամերիաբանկի նախաձեռնությամբ, հայաստանյան երկու գործընկեր բանկերի հետ համատեղ՝ համախմբելով 40 մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրս, որից 32 մլն ԱՄՆ դոլարն ապահովվել է Ամերիաբանկի կողմից:
- Ամերիաբանկը և responsAbility Investments ընկերության կողմից կառավարվող մի շարք հիմնադրամներ, մասնավորապես` Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը և միկրո ու փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված մի քանի հիմնադրամ, կնքել են 16.8 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագրեր:
- Ամերիաբանկը հանդես եկավ նոր առաջարկով` ներկայացնելով առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման Estate.ameriabank.am հարթակը: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:
- Ամերիաբանկը գործարկեց էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար. այն առաջին անգամ է ներդրվում Հայաստանի ֆինանսական շուկայում: Ներկայացված հնարավորությունից հաճախորդներն առայժմ կարող են օգտվել միայն Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում սպասարկվելիս:
- Արմավիրի մարզ, ք. Էջմիածնում բացվեց Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղը:
- Ամերիաբանկը ներկայացրեց առաջնային շուկայի ավտոմեքենաների automarket.ameriabank.am հարթակը, որն այցելուներին հնարավարություն է տալիս հեշտությամբ գտնել իրենց նախընտրելի մեքենան՝ համապատասխան իրենց բյուջեին:
- Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես եկան համատեղ առաջարկով, ըստ որի բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն, ովքեր ցանկանում են բացել օնլայն խանութ, կարող են ստանալ նախընտրելի դիզայնով պատրաստի լուծում` հագեցած Ամերիաբանկի vPOS (վիրտուալ POS տերմինալ) վճարային գործիքի արագ և պարզ ինտեգրման հնարավորությամբ:
- Ամերիաբանկը և Զանգի ընկերությունը հանդես եկան նոր առաջարկով, ըստ որի Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ` աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից և ռոումինգի առկայությունից:
- Ամերիաբանկը թողարկեց OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր` առանց PIN ծրարների:
- Բացվեց Ամերիաբանկի նոր մարզային «Աբովյան» մասնաճյուղը Աբովյան քաղաքում:
- Ամերիաբանկը հայտարարեց «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ուներ նպաստել հայրենական արտադրության ճանաչմանն ու զարգացմանը:
- Ամերիաբանկը ճանաչվեց SWIFT global payment innovation (gpi) հարթակի լիիրավ անդամ: SWIFT gpi համակարգի շնորհիվ Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան հետևել մուտքային ու ելքային փոխանցումների ընթացքին, ինչպես նաև ստանալ հստակ տեղեկություն վերջնական շահառուի հաշվին գումարի մուտքագրման օրվա և չափի վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:
2018
Մրցանակներ և Հավաստագրեր
- S&P Global Ratings-ն Ամերիաբանկին շնորհել է B+/B վարկանիշ` «կայուն» հեռանկարով:
- Ամերիաբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է մրցանակի՝ որպես ընկերության «FXT» հարթակի ամենաակտիվ օգտատեր:
- Ամերիաբանկին շնորհվել է երկու մրցանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում:
- Ամերիաբանկը Կոմերցբանկի կողմից ճանաչվել է լավագույն գործընկեր առևտրի ֆինանսավորման ոլորտում: Այս անգամ Բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորում 2018» մրցանակին՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության, ինչպես նաև Կոմերցբանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար հարաբերությունների համար:
- Ամերիաբանկը Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով 2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին:
- Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ և կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ B3 վարկանիշ:
- Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում:
- Ամերիաբանկն արժանացել է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին:
- Ամերիաբանկը Կոմերցբանկի կողմից արժանացել է միջազգային փոխանցումների իրականացման գերազանց որակի համար շնորհվող«STP Award» մրցանակին:
- 2018թ.-ի Հայաստանի լավագույն ներդրումային բանկ Global Finance ամսագրի կողմից:
Ֆինանսական գործարքներ
- FMO: 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր Հոլանդիայի զարգացման բանկի (FMO) հետ, որի շրջանակներում ստացվող միջոցներն ուղղվելու են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների գործունեության ֆինանսավորմանը:
- Սևծովյան առևտրի և զարգացման բանկն ու Ամերիաբանկը կնքեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի նպատակն է Հայաստանում զարգացնել փոքր և միջին բիզնեսը:
- Symbiotics: 11.5 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկային պայմանագրի կնքում Սիմբիոտիքսի` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար նախատեսված պարտատոմսերի ծրագրի շրջանակներում՝ հետագայում ֆինանսավորման գումարը ևս 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով:
- 30 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագրիր կնքում Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հետ՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով: Սա ԱԶԲ-ի կողմից Հայաստանում բաժնեմասնակցության ձեռքբերման առաջին գործարքն է:
- 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագրի կնքում Եվրասիական զարգացման բանկի հետ, որը հնարավորություն կտա Հայաստանին խթանել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը:
- Բացվել է Ամերիաբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը Երևանում, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն հասցեում:
- Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում հանդես է եկել բոլորովին նոր առաջարկով. առաջին անգամ Հայաստանում հնարավորություն է ընձեռվել գնումներ կատարելու Visa PaySticker-ով: Այն հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment): Ընդամենն անհրաժեշտ է ամրացնել պիտակը հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին և կատարել գնումներ ու վճարումներ արագ և հարմարավետ:
- Ամերիաբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել, որից 12.5 մլն ԱՄՆ դոլարը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրի շրջանակներում: Վարկն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը:
- Ամերիա Մոբայլ Բանկինգ հավելվածում ավելացվել են մի շարք նոր հնարավորություններ, որոնք հավելվածից օգտվելը դարձրել են էապես հարմարավետ, արագ և ճկուն:
- «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և FMO-ն 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր են կնքել: 5 տարի ժամկետով տրամադրվող այս վարկային գործիքն ուղղվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների գործունեության ֆինանսավորմանը:
- Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագիր՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկն ու Ամերիաբանկը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, 5 տարի ժամկետով, որի նպատակն է Հայաստանում զարգացնել փոքր և միջին բիզնեսը: - Ամերիաբանկը ֆինանսական շուկայում հանդես է եկել աննախադեպ առաջարկով` սպառողական վարկերի ստացման նոր հնարավորություններ օնլայն տարբերակով հաշված րոպեների ընթացքում: Վարկերը տրամադրվում են առանց վարկի տրամադրման և վարկի սպասարկման միջնորդավճարի:
- Ամերիաբանկը 11.5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է ներգրավել Սիմբիոտիքսից հետագայում ֆինանսավորման գումարը ևս 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով:
-
Սույն թվականի ապրիլի 3-ից սկսած Ամերիաբանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2՝ «Կամար» բիզնես կենտրոն: Բանկի «Կասկադ» մասնաճյուղն անվանափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» մասնաճյուղի և ապրիլի 3-ից գործում է ք. Երևան, Գր. Լուսավորիչ 9 հասցեում («Երևան Պլազա» բիզնես կենտրոն):
2017
Մրցանակներ և Հավաստագրեր
- «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ` Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակ:
- Միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» երկու մրցանակ` «STP Award 2015» և «STP Award 2016»՝ Սիթի բանկի կողմից:
- Հայաստանի 2017թ. տարվա «Լավագույն ներդրումային բանկ» և պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում` Cbonds առաջատար ֆինանսական գործակալության կողմից:
- Euromoney 2017 Գերազանցության մրցանակ` որպես «Տարվա լավագույն բանկ» Հայաստանում:
- 2017թ.-ի Հայաստանի լավագույն բանկ և լավագույն ներդրումային բանկ Global Finance ամսագրի կողմից:
- • 2017թ. Fitch միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատեց «Ամերիաբանկի»՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը` կայուն հեռանկարով:.
- «STP Award 2017 Excellent Quality» մրցանակ Կոմերցբանկի կողմից ՝ 2017թ. ընթացքում ինչպես հաճախորդների կողմից իրականացված, այնպես էլ միջբանկային փոխանցումների գերազանց որակի ապահովման համար:
Ֆինանսական գործարքներ
- FMO: 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հոլանդիայի զարգացման բանկի (FMO) հետ, որի շրջանակներում ստացվող միջոցներն ուղղվելու են երիտասարդ ձեռներեցների փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորմանը:
- GCPF: 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր ResponsAbility Investments AG-ի Գլոբալ կլիմայական ընկերակցության ֆոնդից` ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտների նախագծերի ֆինանսավորմանը:
- Բացվեց Ամերիաբանկի երկու մասնաճյուղ՝ «Կումայրի» մասնաճյուղը Գյումրիում, «Քոչար» մասնաճյուղը՝ Երևանում:
- «Կումայրի» մասնաճյուղի բացմանը զուգընթաց մեկնարկեց «Իմ Գյումրին» արշավը, որի շրջանակներում մասնաճյուղի հաճախորդներին տրամադրվեցին քարտային, վարկային և առցանց ծառայությունների մասով հատուկ առաջարկներ:
- Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի միջև համագործակցության հուշագիր կնքվեց, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռեց ձեռք բերել անշարժ գույք Կալիֆորնիայում և օգտվել բանկային ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկից ֆինանսավորում ստանալու միջոցով՝ նախապես դիմելով Ամերիաբանկ: ԱՄՆ-ի ընկերությունները և ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ ֆինանսավորում ստանալ Ամերիաբանկից՝ բիզնես գործունեություն ծավալելու կամ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով և օգտվել բանկի այլ ծառայություններից: Սա հայկական բանկի և ամերիկյան առևտրային բանկային հաստատության միջև նմանատիպ համագործակցության առաջին փորձն է:
- «Դրոփս» ՍՊԸ-ն Ամերիաբանկի հետ համատեղ գործարկեցին բջջային նոր հավելված` «Դրոփս» անվանմամբ, որը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում վճարային քարտերի միջոցով կատարել ավտոմատացված վճարումներ` ամենօրյա գրաֆիկով:
- Earlyone հավելվածի ներբեռնման միջոցով հաճախորդները կկարողանան սպասարկվել առանց հերթի`նախապես մուտքագրելով անհրաժեշտ տեղեկությունները (ընտրելով կազմակերպությունը, մասնաճյուղը, ծառայությունն ու նախըտրելի օրն ու ժամը) և համակարգի կողմից տրամադրված հերթի կտրոնով մոտենալ Բանկ:
- Ամերիաբանկը հնարավորություն ընձեռեց անմիջապես Beeline-ի կայքից կատարել քարտերով առցանց գործարքներ, այդ թվում` կոմունալ վճարումներ՝ pay.beeline.am հարթակի միջոցով:
- Ամերիաբանկը, որը հանդես եկավ Հայաստանի «ArCa» և Ռուսաստանի «MIR» վճարային համակարգերի ինտեգրման գործընթացում որպես փոխհաշվարկային բանկ, ներկայացրեց «ArCa MIR» վճարային քարտը:
2016
2016 թ.-ի առաջին 2 եռամսյակների ֆինանսական արդյունքների համաձայն՝ «Ամերիաբանկը» շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր շուկայում՝ ըստ ընդհանուր ակտիվների, պարտավորությունների, զուտ վարկերի և նորմատիվային կապիտալի: Fitch միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատեց «Ամերիաբանկի»՝ երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը և վերանայեց կանխատեսումը՝ այն սահմանելով «կայուն»: Բանկն ստացավ Euromoney 2016 գերազանցության մրցանակը:
Մրցանակներ և հավաստագրեր
- «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2016» մրցանակ Financial Times-ի The Banker ամսագրի կողմից:
- 2016 թ.-ի 2-րդ եռամսյակում Fitch միջազգային վարկանշային կազմակերպությունը վերահաստատեց «Ամերիաբանկի»՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը և վերանայեց կանխատեսումը՝ նախորդ տարվա «բացասականից» այն դարձնելով «կայուն»: 2015 թ.-ին Fitch-ն արդեն վերահաստատել էր բանկի «B+» վարկանիշը՝ հիմք ընդունելով բանկի կենսունակության «B+» վարկանիշը: «Ամերիաբանկը» առաջին հայկական ընկերությունն է, որին տրվեց իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշը:
- ՎԶԵԲ-ի՝ 2016 թ.-ի մայիսին տեղի ունեցած տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում «Ամերիաբանկն» արժանացավ «Տարվա գործարք էներգաարդյունավետության ոլորտում» մրցանակին՝ 2015 թ.-ին Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար:
- Global Finance ամսագիրն «Ամերիաբանկը» ճանաչեց 2016 թ.-ի Հայաստանի լավագույն ներդրումային բանկ:
- Euromoney ամսագիրը Բանկին շնորհեց «Տարվա լավագույն բանկ 2016» գերազանցության մրցանակը:
Ֆինանսական գործարքներ
- Proparco: 20 միլիոն ՄԱՆ դոլարի առաջնահերթ մարման վարկային պայմանագիր` ուղղված ֆինանսավորելու Հայաստանում էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության և առողջապահության ոլորտների նախագծերը:
- EBRD (ՎԶԵԲ): 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեղական արժույթով վարկային գիծ Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակներում` ուղղված վարկավորելու կանանց կողմից վարվող փոքր և միջին բիզնեսներին:
- DEG-ի հետ կնքվեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:
- «Ամերիաբանկը» responsAbility Investments AG ընկերության միջոցով բարեհաջող կերպով տեղաբաշխեց 20 մլն ԱՄՆ դոլարի պարտքային արժեթղթեր՝ լյուքսեմբուրգյան 4 հիմնադրամներում: Տեղաբաշխումից ստացվող միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին բիզնեսի, վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ֆինանսավորմանը:
- Երևանում բացվեց առանց հանգստյան օրերին աշխատող և շուրջօրյա ռեժիմով գործող ինքնասպասարկման սարքերով հագեցած 2-րդ՝ «Երիտասարդական» մասնաճյուղը:
2014 - 2015
2015 թ.-ի դեկտեմբերին լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման արդյունքում ՎԶԵԲ-ը ձեռք բերեց «Ամերիաբանկի» բաժնետոմսերի փաթեթ: Գործարքի արդյունքում բանկի բաժնետիրական կապիտալն ավելացավ 6,639,680,000 (վեց միլիարդ վեց հարյուր երեսունինը միլիոն վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամով:
Ներկայում «Ամերիաբանկի» կանոնադրական կապիտալը կազմում է 32,087,360,000 (երեսուներկու միլիարդ ութսունյոթ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որը բաժանված է 100,273 (հարյուր հազար երկու հարյուր յոթանասուներեք) հատ հասարակ անվանական բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը 320,000 (երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: Բանկի կանոնադրական կապիտալն ամբողջությամբ համալրված է Հայաստանի Հանրապետության դրամով:
2015 թ.-ի ավարտին «Ամերիաբանկը» ՀՀ խոշորագույն հարկատու բանկն էր, իսկ երկրի խոշորագույն հարկատուների ցանկում՝ 15-րդը: Հաշվետու ժամանակահատվածում Բանկի ակտիվները կազմում էին 515.9 մլրդ ՀՀ դրամ՝ հատելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը, որն աննախադեպ ցուցանիշ է անկախ Հայաստանի բանկային պատմության ընթացքում:
Մրցանակներ և հավաստագրեր
- 2015 թ.-ին Fitch միջազգային վարկանշային կազմակերպությունը վերահաստատեց «Ամերիաբանկի»՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը՝ որպես հիմք ընդունելով Բանկի կենսունակության «B+» վարկանիշը: «Ամերիաբանկը» հայկական առաջին ընկերությունն էր, որին տրվեց իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշը:
- Միջազգային Corporate Intl ամսագիրը 2014 թ.-ի համաշխարհային մրցանակաբաշխության ընթացքում «Ամերիաբանկը» ճանաչեց Հայաստանում 2013 թ.-ին ֆակտորինգային ծառայությունների ոլորտում լավագույն բանկը:
- «Ամերիաբանկն» արժանացավ ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք 2013» մրցանակին՝ Բանկի և Կոմերցբանկի միջև կնքված գործարքի համար, որը երաշխավորվել է ՎԶԵԲ-ի կողմից:
- Global Finance ամսագրի՝ «Հայաստանում արտարժույթ փոխանակող լավագույն բանկ 2014», «Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն բանկ 2014» և «Հայաստանում տարվա լավագույն բանկ 2014» մրցանակներ:
- Կոմերցբանկն «Ամերիաբանկին» շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության STP Award 2013» մրցանակը:
- «Ամերիաբանկը» «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-յի կողմից հաղթող ճանաչվեց «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում և նոր սահմանված՝ «Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոփ գործառնությունների» անվանակարգում: Դեպոզիտար գործունեության մասով Բանկը դարձավ Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում:
- Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց «Ամերիաբանկին» շնորհված՝ ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշների համապատասխանության վկայականը և երեք տարով երկարաձգեց հավաստագրի ժամկետը: 2016 թ.-ին «Ամերիաբանկը» վերահավաստագրվեց և ստացավ ISO 9001:2015 վկայական՝ դառնալով Հայաստանում այն եզակի կազմակերպություններից մեկը, որոնք ունեն որակի կառավարման նորագույն չափանիշի համապատասխանության այս վկայական:
- «Ամերիաբանկը» ճանաչվեց Հայաստանի 2015 թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance հեղինակավոր ամսագրի «Աշխարհի լավագույն զարգացող բանկեր 2015» հետազոտության արդյունքում, ինչպես նաև՝ «Լավագույն ենթապահառու բանկ 2015», «Լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում 2015» և «Արտարժույթ փոխանակող լավագույն բանկ 2015»:
- «Ամերիաբանկն» արժանացավ Euromoney 2014 Գերազանցության մրցանակին` որպես «Տարվա լավագույն բանկ» Հայաստանում:
- Financial Times-ի The Banker ամսագրի կողմից բանկին շնորհվեց «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2015» մրցանակ:
Ֆինանսական գործարքներ
- Բանկը կնքեց հոբելյանական 80-րդ գործարքը ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում:
- Բանկի վարկային պորտֆելը համալրվեց նոր վարկերով՝ «Նորվիկ» ՈՒՎԿ վարկային պորտֆելի մի մասի ձեռքբերման հաշվին:
- ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) հետ ստորագրվեց պայմանագիր՝ «Ամերիաբանկին» 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու վերաբերյալ` ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
- «Ամերիաբանկը» FMO-ի և Ավստրիական զարգացման բանկի հետ ստորագրեց 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման համար:
- 2014 թ.-ին «Ամերիաբանկը» և FMO-ն կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր: ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ հայկական բանկը փոխարկելի ստորադաս փոխառություն ներգրավեց միջազգային ֆինանսական կազմակերպությունից:
- 2015 թ.-ին ՄՖԿ-ն «Ամերիաբանկին» տրամադրեց 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն:
- ՎԶԵԲ-ը 40 մլն ԱՄՆ դոլար ներդրեց «Ամերիաբանկի» կապիտալում՝ ձեռք բերելով բանկի բաժնեմաս (2015 տարեվերջում): Առաջին փուլում ներդրվել է 30 մլն ԱՄՆ դոլար (20.7 % բաժնեմաս), իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա համալրման նպատակով:
- Բացվեց 3 մասնաճյուղ՝ «Արշակունյաց» և «Արշակունյաց պլյուս» մասնաճյուղերը Երևանում, «Կապան» մասնաճյուղը ՀՀ Սյունիքի մարզում:
- Գործարկվեց նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կոնտակտային կենտրոնը՝ ապահովելով վճարային քարտերի շուրջօրյա սպասարկում:
- Առցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար ներդրվեց նոր համակարգ` AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելվածը: Սա նման ծրագրի առաջին գործարկումն էր հայաստանյան բանկային համակարգում:
- Ներդրվեց նոր` Ameria Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն տվեց սմարթֆոնների և պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից և շուրջօրյա ռեժիմում կառավարել հաշիվները:
- Ներդրվեց քարտով օնլայն փոխանցումների կատարման նոր համակարգ, ինչի շնորհիվ քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումները հնարավոր է իրականացնել «Ամերիաբանկի» կայքի միջոցով, ցանկացած բանկի քարտերից «Ամերիաբանկի» քարտային և բանկային հաշիվներին:
- «Ամերիաբանկը» CR2 իռլանդական ընկերության հետ կնքեց պայմանագիր՝ Հայաստանում հեռավար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր՝ BankWorld համակարգի ներդրման մասին: Սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում:
- «Ամերիաբանկը» «Յուքոմ» ընկերության հետ համատեղ ներդրեցին Հայաստանում նոր ծառայություն` Ամերիա TV Բանկինգ:
- Մասնաճյուղերից մի քանիսում պիլոտային կարգով ներդրվեց հերթերի կառավարման համակարգ, Երևանի մարդաշատ վայրերում և բանկի հիմնական մասնաճյուղերում տեղադրվեցին կանխիկի ընդունման բանկոմատներ և վճարային տերմինալներ:
- Կյանքի կոչվեցին մի շարք նախագծեր` Բանկի կողմից իրականացվող գործառույթների ավտոմատացման և ծառայությունների բարելավման ուղղությամբ: Ներդրվեցին մի շարք նոր գործիքներ, ինչպիսիք են՝
- Հաճախորդների նույնականացումը հեռախոսային և TV բանկինգի, ԱրՔա համակարգում գործարքների իրականացման ժամանակ՝ կարճ հաղորդագրության տեսքով ուղարկվող գաղտնաբառերի միջոցով,
- MobileDigipass Blackberry-ի համար,
- Նոր MobileDigipass iPhone/iPad-ի համար:
2012 - 2013
Սրանք 2007 թ.-ից սկսված ագրեսիվ աճից հետո կայուն զարգացման տարիներ էին: Այս ընթացքում «Ամերիաբանկը» բարեհաջող կերպով ավարտին հասցրեց 2010 թ.-ին «Կասկադ Բանկի» ձեռքբերումից հետո ձեռնարկված կորպորատիվ մշակույթի մոտարկման, ինչպես նաև՝ հաճախորդների պահպանման և հավատարմության քաղաքականության զարգացման գործընթացները: Միաժամանակ բանկը շարունակում էր ընդլայնել մասնաճյուղերի ցանցը և բարելավել սպասարկման որակը: 2013 թ.-ի ավարտին «Ամերիաբանկը» Հայաստանի խոշորագույն բանկն էր՝ կորպորատիվ վարկավորման ոլորտում: Մյուս ոլորտներում ևս բանկի գործունեության արդյունքները և հիմնական ֆինանսական ցուցանիշներն ունեին աճի նույն տեմպերը և գերազանցում էին շուկայական միջին ցուցանիշները:
Մրցանակներ և հավաստագրեր
- «Կոմերցբանկ». «Առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն գործընկեր 2012»՝ գերազանց համագործակցության համար, «Առևտրի ֆինանսավորում 2013» գերազանցության մրցանակ, ինչպես նաև՝ մրցանակ միջազգային փոխանցումների բնագավառում վճարման հանձնարարականների կատարման 99 % արդյունքի ապահովման համար (STP Award 2012):
- «Ամերիաբանկը» ՄՖԿ-ի կողմից ճանաչվեց լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:
- Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի շրջանակներում էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում (ՄՖԿ):
- ՎԶԵԲ-ի՝ «Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում տարվա լավագույն թողարկող բանկ 2012» մրցանակ:
- Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց «Ամերիաբանկին» շնորհված՝ ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանության վկայականը:
- 2012-2013՝ Global Finance ամսագրի կողմից «Ամերիաբանկին» շնորհվեցին «Տարվա լավագույն բանկ», «Առևտրի ֆինանսավորման ոլորտում տարվա լավագույն բանկ», «Լավագույն պայմաններով արտարժույթ փոխանակող տարվա բանկ» մրցանակները:
- Euromoney-ի՝ «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2012» գերազանցության մրցանակ՝ երկրորդ տարին անընդմեջ:
- Financial Times-ի The Banker ամսագրի կողմից Բանկին շնորհվեց «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2013» մրցանակ:
Ֆինանսական գործարքներ
- «Ամերիաբանկը» 15 մլն ԱՄՆ դոլար հատկացրեց Հարավային Կովկասում առանձնահատուկ նշանակության նախագծի` Չարենցավանում մետաղաձուլական գործարանի կառուցման համար` ՄՖԿ-ի առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում:
- DEG-ի հետ կնքվեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:
- ՎԶԵԲ-ի հետ ստորագրվեց «Ամերիաբանկին» 12 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագիր` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորման համար:
- «Պրոպարկո» զարգացման ֆինանսական գործակալության հետ ստորագրվեց պայմանագիր՝ «Ամերիաբանկին» 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին` ուղղված Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Սա «Պրոպարկոյի» առաջին ֆինանսական ներդրումն էր Հայաստանում:
- Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ ստորագրվեց պայմանագիր` «Ամերիաբանկին» 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին` ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:
- «Ամերիաբանկը» ներկայացավ հայկական բանկերի համար աննախադեպ գործարքով` հանդես գալով ոչ միայն որպես ակրեդիտիվ թողարկող բանկ, այլև՝ որպես ակրեդիտիվ հաստատող բանկ՝ մեծ բանկային խմբի անդամ հանդիսացող առաջատար ղազախական բանկի համար:
- Բացվեց 2 մասնաճյուղ Երևանում («Շենգավիթ», «Սայաթ-Նովա»):
- 2013 թ.-ին Բանկը դարձավ ֆակտորների խոշորագույն միջազգային միության` «Ֆակտորզ Չեյն Ինթերնեշնըլ»-ի անդամ:
- «Ամերիաբանկն» առաջինը Հայաստանում իր հաճախորդներին հնարավորություն ընձեռեց ձեռք բերելու միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող՝ Հայաստանի առաջին սուվերեն, ԱՄՆ դոլարով թողարկված եվրապարտատոմսերը:
- Ներդրվեց VISA ինտերնետ էքվայրինգի ծառայությունը:
- ՎԶԵԲ-ն առաջին անգամ հայկական բանկի՝ ի դեմս «Ամերիաբանկի» շնորհեց հաստատող բանկի կարգավիճակ՝ միջազգային առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Program, TFP) շրջանակներում:
2010 - 2011
Հիմնվելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Բաժնետերերի ընդհանուր ժողովի առ 14.05.2010 թ. թիվ 02/10/01 և «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի Բաժնետերերի ընդհանուր ժողովի առ 14.05.2010թ. թիվ 44/1 որոշումների վրա (արձանագրություն թիվ 44)՝ տեղի ունեցավ երկու բանկերի վերակազմակերպումը՝ միացման միջոցով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ն դադարեցրեց իր գոյությունը, իսկ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն շարունակեց գործել նաև որպես «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ:
«Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միացման պայմանագիրը ընդունվեց և գրանցվեց ՀՀ ԿԲ առ 16.06.2010 թ. թիվ 134 Ա որոշմամբ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ (պայմանավորված 17.05.2010 թ. բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովի կողմից հաստատված միացման գործարքով), գրանցվեց ՀՀ ԿԲ նախագահի առ 25.06.2010 թ. թիվ 1/655 Ա որոշմամբ:
2011 թ.-ի նոյեմբերին «Ամերիաբանկի» միակ բաժնետեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունն անվանափոխվեց «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության: 2007-2013 թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը՝ «Ամերիա Գրուպ (Սի Ուայ) Լիմիթեդ» ընկերությունն իր մասնակցությունը բանկի կապիտալում հասցրեց 100 %-ի:
Մրցանակներ և հավաստագրեր
- 2010 թ.-ին «Կոմերցբանկն» «Ամերիաբանկին» շնորհեց երկու մրցանակ՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության համար և միջազգային գործարքների իրականացման` «Որակի գերազանցության» մրցանակը:
- «Ամերիաբանկը» միջազգային փոխանցումների բնագավառում ապահովեց վճարման հանձնարարականների ավտոմատ կատարման 99.85 % արդյունք, որի համար արժանացավ «Կոմերցբանկի» ևս մեկ մրցանակի՝ STP Award 2011:
- «Ամերիաբանկը» FMO-ի և DEG-ի աջակցությամբ ավարտին հասցրեց շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրման գործընթացը: FMO-ն և DEG-ն «Ամերիաբանկին» շնորհեցին շնորհակալական վկայական և իջեցրին 2009 թ. դեկտեմբերին FMO-ի, DEG-ի և «Ամերիաբանկի» միջև կնքված պայմանագրի հիման վրա «Ամերիաբանկի» կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքը:
- ՄՖԿ-ն «Ամերիաբանկին» շնորհեց «Առևտրի ֆինանսավորում 2010» մրցանակը` որպես առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում Կովկասյան տարածաշրջանում ամենաակտիվ թողարկող բանկ, և GTFP Award 2011 մրցանակը` որպես լավագույն թողարկող բանկ Կովկասում:
- Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց «Ամերիաբանկին» շնորհված՝ ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշների համապատասխանության վկայականը և երեք տարով երկարաձգեց հավաստագրի ժամկետը:
- Financial Times-ի The Banker ամսագրի՝ «Հայաստանում տարվա լավագույն բանկ 2010» մրցանակ:
- Euromoney-ի՝ «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2011» գերազանցության մրցանակ:
Financial Deals
- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Ամերիաբանկին» տրամադրեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ` Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար:
- Պայմանագիր Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հետ` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար «Ամերիաբանկին» 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ:
- 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:
- Առաջին անգամ միջազգային ֆինանսական կառույցը՝ ի դեմս «Կոմերցբանկի», հայկական բանկի («Ամերիաբանկի») համար հաստատեց բանկային երաշխիք՝ ազգային արժույթով, և խոշոր գումարի վարկ՝ առանց որևէ ապահովվածության (երկկողմ վարկ):
- «Ամերիաբանկը» Citibank-ի հետ կնքեց 4 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափով CARTA (CONTINUING AGREEMENT FOR REIMBURSEMENT OF TRADE ADVANCES) պայմանագիր՝ առևտրի ֆինանսավորման համար: Առաջին անգամ Citibank-ը հայկական բանկի տրամադրեց դրամական միջոցներ` հիմք ընդունելով միայն բանկի ֆինանսական կայուն վիճակը և վստահություն ներշնչող գործունեությունը:
- Բանկը բացեց 5 նոր մասնաճյուղ՝ 2-ը մարզերում («Դիլիջան» և «Վանաձոր»), 3-ը մայրաքաղաքում («Կասկադ», «Կոմիտաս», «Մոսկովյան»):
- Ստացավ միջնաժամկետ և երկարաժամկետ պետական (գանձապետական) պարտատոմսերի գործակալի կարգավիճակ:
- ՄՖԿ-ն և «Ամերիաբանկը» ստորագրեցին Միջազգային սվոփների և ածանցյալ գործիքներով գործառնությունների հիմնական համաձայնագիրը, որը ռիսկերի կառավարման գործարքների միջազգային չափանիշ է:
- «Ամերիաբանկն» առաջինը հայկական բանկերից ներկայացավ Apple App Store-ում:
2007 - 2009
2007 թ.-ին Հայներարտբանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը՝ 96 %, ձեռք բերվեց «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության կողմից, որը 2011 թ.-ի նոյեմբերին վերանվանվեց «Ամերիա Գրուպ (Սի Ուայ) Լիմիթեդ»: Հայաստանի ամենահին բանկը թևակոխեց զարգացման նոր փուլ: Բանկի պատմության բեկումնային փուլն ազդարարվեց Բանկի ռեսուրսների համալրմամբ և ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ՝ համաշխարհային ու հայաստանյան ֆինանսական շուկաների զարգացումներին ու պահանջներին համապատասխան:
19.05.2008թ. Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 04/08)՝ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ: Անվանափոխությունը գրանցվեց ՀՀ ԿԲ առ 23.05.2008 թ. թիվ 1/506 Ա որոշմամբ:
2009 թ.-ին բանկը ստացել է նորագույն ISO 9001:2008 որակի միջազգային չափանիշների համապատասխանության վկայագիր:
Ֆինանսական գործարքներ
- ՄՖԿ. 5 մլն ԱՄՆ դոլարի առևտրավարկային երաշխիք՝ առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում և 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ Հայաստանում վերականգնվող էներգիային ուղղված ծրագրերի ֆինանսավորման նպատակով (2009):
- 2009 թ.-ի դեկտեմբերին Հոլանդիայի զարգացման բանկի (FMO) և Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության հետ (Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft mbH, DEG) կնքվեց 30 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման ներգրավման պայմանագիր, որից 20 մլն դոլարը փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով, 10 մլն ԱՄՆ դոլարը` վերականգնվող էներգիայի:.
- 2009 թ.-ին բացվեց 2 մասնաճյուղ՝ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության կենտրոն Քաջարանում (Սյունիքի մարզ) և Երևանում («Կենտրոն» մասնաճյուղ), իսկ գլխամասային գրասենյակը տեղափոխվեց նոր տարածք:
- Նույն թվականին «Ամերիաբանկը» դարձավ Visa International-ի հիմնական անդամ և Հայկական ֆոնդային բորսայի անդամ:
- 2009 թ.-ին «Ամերիաբանկը» հանդես եկավ ՀՀ բանկային համակարգի համար նոր առաջարկով` Visa Gold և MasterCard Gold քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայությունների տրամադրում՝ ինչպիսիք են IAPA միջազգային զեղչային քարտը և ճամփորդական ապահովագրությունը:
- «Ամերիաբանկը» միացավ ՄՖԿ-ի Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին (Global Trade Finance Program, GTFP)` որպես թողարկող բանկ:
1910 - 2007
1910 թ.-ին Տեր-Ղուկասով (հետագայում՝ Նալբանդյան, հիմա՝ Վազգեն Սարգսյան) փողոցում կառուցվեց Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղը: Հենց այս շենքում էր տեղակայված «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակը: 1916 թ.-ին Թիֆլիսի առևտրային բանկը վերանվանվեց Կովկասյան բանկ: Արխիվային տվյալները վկայում են, որ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին Հայաստան մտնող դրամական հոսքերը, հիմնականում, իրականացվում էին Կովկասյան բանկի Էրիվանյան մասնաճյուղի միջոցով:
Հեղկոմի՝ 1920 թ.-ի դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Կովկասյան բանկի Էրիվանյան մասնաճյուղը ազգայնացվում է, 1921 թ.-ի փետրվարից մինչև 1922 թ.-ի մարտը շենքը զբաղեցնում էր Հայկական հեռագրային գործակալությունը: 1922 թ.-ի մարտի 24-ին այստեղ տեղափոխվեց Հայաստանի պետբանկը: 1924 թ.-ի մարտին հիմնադրվեց Հայաստանի Կոմունալ բանկը, որը նույն թվականին սկսեց գործել Նալբանդյան 2 հասցեում:
1959 թ.-ին Կոմունալ բանկը լուծարվեց, և նրա ակտիվներն ու պարտավորությունները փոխանցվեցին «Ստրոյբանկի» հայաստանյան մասնաճյուղին, որը տեղակայված էր նույն վայրում՝ Նալբանդյան 2 հասցեում գտնվող պատմական շենքում: 1974 թ.-ին նույն շենքում հիմնադրվեց ԽՍՀՄ «Վնեշտորգբանկի» հայաստանյան մասնաճյուղը, իսկ «Ստրոյբանկի» մասնաճյուղը տեղափոխվեց այլ տարածք: 1988 թ.-ին նույն շենքում ձևավորվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հանրապետական մասնաճյուղը, որը 1992 թ.-ին վերակազմակերպվեց և դարձավ Հայներարտբանկ: 1995 թ.-ին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը ձեռք բերեց «Քոմփութրոն Ինդասթրիզ Իսթեբլիշմենթ» ընկերությունը, որն օտարերկրյա կապիտալի ներգրավում իրականացրեց: