Կորպորատիվ կառավարում

Միջազգային լավագույն փորձի կիրառման շնորհիվ` Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման կառուցվածքը թույլ է տալիս անհրաժեշտ հսկողություն իրականացնել և արդյունավետ կերպով կառավարել գործադիր մարմնի, Տնօրենների խորհրդի և բաժնետերերի միջև հարաբերությունները: Բանկի կորպորատիվ կառավարման համակարգը կազմված է հետևյալ մարմիններից` Բաժնետերերի ընդհանուր ժողով, որը հանդիսանում է կառավարման գերագույն մարմինը, Տնօրենների խորհուրդ, Խորհրդին կից կոմիտեներ և Տնօրինություն: 
Բանկում համապարփակ հսկողության գործառույթն իրականացնում են Ընթացիկ հսկողության բաժինը և Ներքին աուդիտի ծառայությունը, որոնք հաշվետու են Տնօրենների խորհրդին կից Աուդիտի կոմիտեին և  Տնօրենների խորհրդին: