Հիմնական ձեռքբերումները

Այժմ «Ամերիաբանկի» կանոնադրական կապիտալը կազմում է 32,087,360,000 (երեսուներկու միլիարդ ութսունյոթ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որը բաժանված է թվով 100,273 (հարյուր հազար երկու հարյուր յոթանասուներեք) հատ հասարակ անվանական բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը 320,000 (երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: Բանկի կանոնադրական կապիտալն ամբողջությամբ համալրված է Հայաստանի Հանրապետության դրամով: «Ամերիաբանկը» 20- 21-րդ դարերի հայկական բանկային գործի ժառանգության, ավանդույթների և փորձի կրողն է: Շենքը, որտեղ տեղակայված է Բանկի գլխավոր գրասենյակը (ներկայում վերակառուցման ընթացքում է), գործունեության հիմնական վայր է եղել Հայաստանի բանկային պատմության ամենանշանավոր բանկերի համար, որոնցից մեկը 2007 թ. ձեռք բերվեց «Ամերիա Գրուպ (Սի Ուայ) Լիմիթեդ» (նախկինում «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ») ընկերության կողմից: Մենք արժևորում ենք պատմությունը, որը մեր զարգացման հիմքն է ու նեցուկը՝ իր հարուստ ավանդույթներով և տասնամյակների փորձով:

2017

2016

2016 թ.-ի առաջին 2 եռամսյակների ֆինանսական արդյունքների համաձայն՝ «Ամերիաբանկը» շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր շուկայում՝ ըստ ընդհանուր ակտիվների, պարտավորությունների, զուտ վարկերի և նորմատիվային կապիտալի: Fitch միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատեց «Ամերիաբանկի»՝ երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը և վերանայեց կանխատեսումը՝ այն սահմանելով «կայուն»: Բանկն ստացավ Euromoney 2016 գերազանցության մրցանակը:

2014 - 2015

2015 թ.-ի դեկտեմբերին լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման արդյունքում ՎԶԵԲ-ը ձեռք բերեց «Ամերիաբանկի» բաժնետոմսերի փաթեթ: Գործարքի արդյունքում բանկի բաժնետիրական կապիտալն ավելացավ 6,639,680,000 (վեց միլիարդ վեց հարյուր երեսունինը միլիոն վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամով:

Ներկայում «Ամերիաբանկի» կանոնադրական կապիտալը կազմում է 32,087,360,000 (երեսուներկու միլիարդ ութսունյոթ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որը բաժանված է 100,273 (հարյուր հազար երկու հարյուր յոթանասուներեք) հատ հասարակ անվանական բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը 320,000 (երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: Բանկի կանոնադրական կապիտալն ամբողջությամբ համալրված է Հայաստանի Հանրապետության դրամով:

2015 թ.-ի ավարտին «Ամերիաբանկը» ՀՀ խոշորագույն հարկատու բանկն էր, իսկ երկրի խոշորագույն հարկատուների ցանկում՝ 15-րդը: Հաշվետու ժամանակահատվածում Բանկի ակտիվները կազմում էին 515.9 մլրդ ՀՀ դրամ՝ հատելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը, որն աննախադեպ ցուցանիշ է անկախ Հայաստանի բանկային պատմության ընթացքում:

2012 - 2013

Սրանք 2007 թ.-ից սկսված ագրեսիվ աճից հետո կայուն զարգացման տարիներ էին: Այս ընթացքում «Ամերիաբանկը» բարեհաջող կերպով ավարտին հասցրեց 2010 թ.-ին «Կասկադ Բանկի» ձեռքբերումից հետո ձեռնարկված կորպորատիվ մշակույթի մոտարկման, ինչպես նաև՝ հաճախորդների պահպանման և հավատարմության քաղաքականության զարգացման գործընթացները: Միաժամանակ բանկը շարունակում էր ընդլայնել մասնաճյուղերի ցանցը և բարելավել սպասարկման որակը: 2013 թ.-ի ավարտին «Ամերիաբանկը» Հայաստանի խոշորագույն բանկն էր՝  կորպորատիվ վարկավորման ոլորտում: Մյուս ոլորտներում ևս բանկի գործունեության արդյունքները և հիմնական ֆինանսական ցուցանիշներն ունեին աճի նույն տեմպերը և գերազանցում էին շուկայական միջին ցուցանիշները:

2010 - 2011

Հիմնվելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Բաժնետերերի ընդհանուր ժողովի առ 14.05.2010 թ. թիվ 02/10/01 և «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի Բաժնետերերի ընդհանուր ժողովի առ 14.05.2010թ. թիվ 44/1 որոշումների վրա (արձանագրություն թիվ 44)՝ տեղի ունեցավ երկու բանկերի վերակազմակերպումը՝ միացման միջոցով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ն դադարեցրեց իր գոյությունը, իսկ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն շարունակեց գործել նաև որպես «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ:

«Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միացման պայմանագիրը ընդունվեց և գրանցվեց ՀՀ ԿԲ առ 16.06.2010 թ. թիվ 134 Ա որոշմամբ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ (պայմանավորված 17.05.2010 թ. բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովի կողմից հաստատված միացման գործարքով), գրանցվեց ՀՀ ԿԲ նախագահի առ 25.06.2010 թ. թիվ 1/655 Ա որոշմամբ:  

2011 թ.-ի նոյեմբերին «Ամերիաբանկի» միակ բաժնետեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ»  ընկերությունն անվանափոխվեց «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության: 2007-2013 թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը՝ «Ամերիա Գրուպ (Սի Ուայ) Լիմիթեդ» ընկերությունն իր մասնակցությունը բանկի կապիտալում հասցրեց 100 %-ի:

2007 - 2009

2007 թ.-ին Հայներարտբանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը՝ 96 %, ձեռք բերվեց «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության կողմից, որը 2011 թ.-ի նոյեմբերին վերանվանվեց «Ամերիա Գրուպ (Սի Ուայ) Լիմիթեդ»: Հայաստանի ամենահին բանկը  թևակոխեց զարգացման նոր փուլ: Բանկի պատմության բեկումնային փուլն  ազդարարվեց Բանկի ռեսուրսների համալրմամբ և ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ՝ համաշխարհային ու հայաստանյան ֆինանսական շուկաների զարգացումներին ու պահանջներին համապատասխան: 

19.05.2008թ. Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 04/08)՝ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ: Անվանափոխությունը գրանցվեց ՀՀ ԿԲ առ 23.05.2008 թ. թիվ 1/506 Ա որոշմամբ:

1910 - 2007

1910 թ.-ին Տեր-Ղուկասով (հետագայում՝ Նալբանդյան, հիմա՝ Վազգեն Սարգսյան) փողոցում կառուցվեց Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղը: Հենց այս շենքում էր տեղակայված «Ամերիաբանկի»  գլխամասային գրասենյակը: 1916 թ.-ին Թիֆլիսի առևտրային բանկը վերանվանվեց Կովկասյան բանկ: Արխիվային տվյալները վկայում են, որ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին Հայաստան մտնող դրամական հոսքերը, հիմնականում, իրականացվում  էին Կովկասյան բանկի Էրիվանյան մասնաճյուղի միջոցով:

Հեղկոմի՝ 1920 թ.-ի դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Կովկասյան բանկի Էրիվանյան մասնաճյուղը  ազգայնացվում է, 1921 թ.-ի փետրվարից մինչև 1922 թ.-ի մարտը շենքը զբաղեցնում էր Հայկական հեռագրային գործակալությունը: 1922 թ.-ի մարտի 24-ին այստեղ տեղափոխվեց Հայաստանի պետբանկը: 1924 թ.-ի մարտին հիմնադրվեց Հայաստանի Կոմունալ բանկը, որը նույն թվականին սկսեց գործել Նալբանդյան 2 հասցեում:

1959 թ.-ին Կոմունալ բանկը լուծարվեց, և նրա ակտիվներն ու պարտավորությունները փոխանցվեցին «Ստրոյբանկի» հայաստանյան մասնաճյուղին, որը տեղակայված էր նույն վայրում՝ Նալբանդյան 2 հասցեում գտնվող պատմական շենքում: 1974 թ.-ին նույն շենքում հիմնադրվեց ԽՍՀՄ «Վնեշտորգբանկի» հայաստանյան մասնաճյուղը, իսկ «Ստրոյբանկի» մասնաճյուղը տեղափոխվեց այլ տարածք: 1988 թ.-ին նույն շենքում ձևավորվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հանրապետական մասնաճյուղը, որը 1992 թ.-ին վերակազմակերպվեց և դարձավ Հայներարտբանկ: 1995 թ.-ին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը ձեռք բերեց «Քոմփութրոն Ինդասթրիզ Իսթեբլիշմենթ» ընկերությունը, որն օտարերկրյա կապիտալի ներգրավում իրականացրեց: