ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

POS տերմինալներ


Վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու նպատակով Ամերիաբանկն առևտրի/սպասարկման կետերին առաջարկում է POS տերմինալների տեղադրման ծառայություններ:

 

 



 

 

POS տերմինալների տեղադրումը Ձեզ հնարավորություն կընձեռի.


  •  Ավելացնել վաճառքի ծավալները` ընձեռելով Ձեր հաճախորդներին անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորություն: Ամերիաբանկի POS տերմինալները սպասարկում են MasterCard, Visa և ArCa քարտատեսակները (ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային քարտեր):
  •  Ապահովել հաճախորդների արագ և հարմարավետ սպասարկում` քարտերի սպասարկումը կազմակերպելով նորագույն և հուսալի տեխնիկական լուծումների միջոցով: POS տերմինալների միացումը իրականացվում է քաղաքային հեռախոսագծի, U-com հեռախոսագծի կամ GPRS կապի միջոցով: Ամերիաբանկը տրամադրում է նաև շարժական (Mobile) տերմինալներ` առևտրի/սպասարկման վայրերում վճարման գործընթացն առավել հարմարավետ կազմակերպելու նպատակով:
  •  Անվտանգություն: Անկանխիկ վճարումներ ընդունելու համար կիրառվում են միջազգային չափանիշներին համապատասխանող նոր տեխնոլոգիաներ և սարքավորումներ, որոնք բավարարում են վճարային համակարգերի կողմից սահմանված անվտանգության պահանջները:

 

POS տերմինալի տրամադրման պայմանները

 

Դուք պետք է ընդամենը այցելեք Բանկ, լրացնեք Առևտրային կետի գրանցման հայտ-պայմանագիրը և օգտվեք POS տերմինալների սպասարկման շահավետ պայմաններից.

  •  Սարքի անվճար տեղադրում:
  •  Անվճար տեխնիկական սպասարկում և անհրաժեշտ նյութերի տրամադրում:

Նշենք նաև, որ POS-տերմինալների տեղադրումը կատարվում է ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում:

*Կատարված գործարքից պահվող միջնորդավճարի չափը` պայմանագրային:

 
 

 


Թարմացված է առ 31.08.2016 թ., 11:46

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.