ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Ինտերնետ Էքվայրինգ

Ինտերնետ Էքվայրինգի պայմաններ

 

Ինտերնետ Էքվայրինգը բանկային քարտերով առցանց վճարումների ընդունման ծառայություն է:

 

VISA, MasterCard և ArCa քարտերով առցանց վճարումներ ընդունելու և առևտրի/սպասարկման կետերի ինտերնետային կայքերերի կարգաբերումը հեշտացնելու նպատակով, Ամերիաբանկը մշակել է նոր ծրագրային գործիք՝ vPOS (վիրտուալ POS տերմինալ), որը տրամադրվում է անվճար:

vPOS-ի տեղադրումը ինտերնետային կայքում հնարավորություն է տալիս առևտրային կետերին խուսափել լրացուցիչ և ժամանակատար ծրագրավորման, կարգաբերման և սերտիֆիկացման խնդիրներից` ստանալով քարտերով առցանց վճարումներ ընդունելու արագ և անվտանգ հնարավորություն:

Առևտրի/սպասարկման կետն այլևս անհրաժեշտություն չի ունենում կատարել կարգաբերումներ, ծրագրային փոփոխություններ և սերտիֆիկացումներ պրոցեսինգային կենտրոնի կամ վճարային համակարգերի կողմից: Տեխնիկական փոփոխությունների դեպքում` վերոնշյալ փոփոխություններն իրականացվում են Բանկի կողմից:

 

Ինչպես է այն աշխատում


Գործընթացի մասնակիցներ

  •   Առևտրի/սպասարկման կետ
  •   Գնորդ (քարտապան)
  •   Բանկ-Էմիտենտ (քարտը թողարկող բանկ)
  •   Բանկ-Էքվայեր (վճարումները սպասարկող բանկ)
  •   Վճարման համակարգ (MasterCard, Visa, ArCa)


Ինչպես է իրականացվում վճարումը

  1.  Գնորդը ձևակերպում է ապրանքի/ծառայության պատվերը առևտրի/սպասարկման կետի ինտերնետային կայքում և որպես վճարման միջոց օգտագործում է բանկային քարտ:
  2.  Առևտրի/սպասարկման կետի ինտերնետային կայքը գործարքի հավաստագրման հարցում է ուղարկում սպասարկող (էքվայեր) բանկ:
  3.  Սպասարկող (էքվայրեր) բանկը հարցումն ուղարկում է համապատասխան վճարային համակարգ` հաստատման:
  4.  Վճարային համակարգը փոխանցում է հարցումը քարտը թողարկող (էմիտենտ) բանկ:
  5.  Քարտը թողարկող (էմիտենտ) բանկը կատարում է գործարքի հավաստագրում և պատասխանն ուղարկում է վճարային համակարգ:
  6.  Վճարային համակարգից պատասխանը փոխանցվում է սպասարկող (էքվայրեր) բանկ:
  7.  Սպասարկող (էքվայրեր) բանկը հարցման արդյունքները փոխանցում է տվյալ առևտրի/սպասարկման կետի ինտերնետային կայքին:
  8.  Առևտրի/սպասարկման կետը կատարում է հաճախորդի պատվերը:

Սպասարկող բանկը առևտրի/սպասարկման կետին վճարում է հավաստագրում ստացած գործարքի գումարները` առանց Բանկի միջնորդավճարի:

 

Ինչո՞ւ միանալ Ինտերնետ Էքվայրինգի ծառայությանը 

 

Բանկային քարտերը հաճախ կիրառվող և նախընտրելի վճարման գործիքներ են: Այս վճարման միջոցն ընդունող առևտրի/սպասարկման կետերը ստանում են հատուկ առավելություններ, մասնավորապես՝

  •  Մեծանում է առևտրի/սպասարկման կետի մրցակցային առավելությունը:
  •  Ավելանում են վաճառքի ծավալները` ներգրավելով նաև առցանց վճարող գնորդներին:
  •  Վճարային գործընթացի ամբողջական ավտոմատացումը նվազեցնում է գումարի մուտքագրման, պահպանման և ինկասացիայի ծախսերը:
  •  Հնարավոր է դառնում ընդունել պատվերներ և վճարումներ ամեն օր, օրը 24 ժամ՝ կրճատելով ծախսերը։
  •  Բանկային քարտերով վճարման հաշվարկներ վարելիս, բավականին դյուրին է դառնում մշտական հաճախորդների բազայի ստեղծման և հետագա թարմացման գործընթացը:
  •  Հնարավոր է դառնում մուտք գործել նոր միջազգային շուկաներ՝ առանց մեծ ներդրումներ կատարելու:

 

Ինչու Ամերիաբանկ  

  •  Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդներին առաջարկում է Էքվայրինգի ծառայություններ՝ իր իսկ կողմից մշակված միասնական ծրագրային գործիքի միջոցով (vPOS)։
  •  Ամերիաբանկը ապահովում է ինտերնետի միջոցով իրականացվող վճարումների անվտանգությունը:
  •  Առևտրի/սպասարկման կետը միացման փուլում հաղորդակցվում է միայն Ամերիաբանկի հետ և այլևս անհրաժեշտություն չի լինում յուրաքանչյուր անգամ կապ հաստատել պրոցեսինգային կենտրոնի հետ:
  •  Միացման գործընթացը կատարվում է շատ արագ՝ շնորհիվ պրոցեսինգային կենտրոնի հետ հղկված գործընթացի:


____________


Ինտերնետ Էքվայրինգի ծառայությունը Ամերիաբանկի կողմից տրամադրվում է անհատական մոտեցման սկզբունքով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր գործընկերոջ բիզնես յուրահատկությունները:

Գործընթացը սկսում է գործընկերոջ՝ Էքվայրինգի համար Բանկ դիմելու պահից:

Ընձեռեք Ձեր հաճախորդներին հեշտ և ապահով վճարումներ կատարելու հնարավորություն…


Թարմացված է առ 10.01.2017 թ., 11:58

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.