ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Ֆակտորինգ


 
 

Դուք գնում կամ վաճառում եք ապրանք կամ մատուցում եք ծառայություն վճարման հետաձգման պայմանո՞վ։ Այդ դեպքում ֆակտորինգը հենց այն է, ինչը Ձեզ թույլ կտա հեշտությամբ լուծել վճարի ստացման/տրամադրման խնդիրը:


Ֆակտորինգը բանկային ծառայություն է, որի շնորհիվ կազմակերպությունը վաճառած ապրանքի կամ մատուցած ծառայության դիմաց վճարվելիք գումարի /դրամական պահանջի/ ստացման պարտավորությունը կարող է փոխանցել բանկին /որոշակի վճարի դիմաց/:

Ամերիաբանկը, անդամակցելով միջազգային խոշորագույն Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը, ընդլայնել է միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը: Այժմ արդեն Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն նոր գործընկերներ ձեռք բերել աշխարհի ավելի քան 80 երկրներից և դուրս գալ սպառման նոր շուկաներ:

Ամերիաբանկի առաջարկած ֆակտորինգային ծառայությունների փաթեթն ընտրելով` Դուք կունենաք հետևյալ առավելությունները.

 

  •  հետաձգված վճարման պայմանով մատակարարումների ֆինանսավորում` առանց գրավի,
  •  գնորդի կողմից չվճարման կամ ոչ ժամանակին վճարման հետ կապված ռիսկերի երաշխավորում:



Ֆակտորինգ. հայացք դեպի անցյալ

 

Ֆակտորինգի սկիզբը դրվել է 17-րդ դարում, Անգլիայում (House of factors): «Ֆակտորինգ» եզրույթն առաջացել է անգլերեն factor` միջնորդ բառից: Ֆակտորինգի զարգացումը սերտորեն կապված էր տեքստիլ արդյունաբերության զարգացման հետ։ Բանն այն է, որ արտադրության վայրերը և շուկաները հեռու էին միմյանցից, և այդ պատճառով ֆակտորները խաղում էին արտադրական ձեռնարկությունները և սպառման շուկաները միմյանց կապող շղթայի դեր:

 

Արդեն 1960-ական թթ. ձևավորվեցին 2 խոշորագույն ֆակտորինգային ասոցացիաները` IFG (International Factors Group) և FCI (Factors Chain International)-ը: Նկատվեց ֆակտորինգային գործառնությունների ծավալի կայուն աճ, սկսեցին ավելանալ ֆակտորինգային կազմակերպությունները:


Թարմացված է առ 17.06.2016 թ., 10:07

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.