ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Կրեդիտային քարտեր

Կրեդիտային (վարկային) են համարվում արտոնյալ ժամանակահատվածով բոլոր քարտերը:

 

Կրեդիտային քարտերով, որոնք նախատեսված են Ձեր անկանխիկ վճարումների համար, կարող է տրամադրվել վարկային գիծ՝ արտոնյալ ժամանակահատվածով: Դուք հնարավորություն կունենաք գնելու Ձեր նախընտրած ապրանքն այսօր՝ դրա դիմաց վճարելով մինչև 51 օր արտոնյալ ժամանակահատվածում:

Առաջարկվող կրեդիտային քարտերն են՝

 

  1. MasterCard Standard/Visa Classic
  2. MasterCard Gold/Visa Gold
  3. MasterCard Platinum/Visa Platinum
  4. Visa Infinite

Քարտերի տրամադրման և սպասարկման պայմանների ընդհանուր դրույթներ

 

1. Վճարային քարտերի սպասարկման ընթացքում ՀՀ դրամով դրամով արտահայտված վճարների մուտքագրումները և գանձումները իրականացվում են ՀՀ ԿԲ կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:
2.Քարտային գործարքների նկատմամբ կիրառվում են
«Քարտի տրամադրման և օգտագործման կանոնների» 3.3 կետում սահմանված փոխարժեքները, ընդ որում Visa համակարգի կողմից կիրառվող փոխարժեքը ներառում է նաև Բանկի 2% միջնորդավճարը:
3. Բանկային գործառնությունների կատարման հետ կապված փոստային, հեռագրային, հեռախոսային, տելեքսային և ‎ֆաքսիմիլային կապի ծախսերը, ինչպես նաև երրորդ բանկի ծախսերը գանձվում են լրացուցիչ:
4. Բանկը կարող է գործող սակագներում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնց մասին Բանկը ծանուցում է հաճախորդներին` փոփոխությունների և լրացումների տեքստը Բանկի տարածքում կամ Բանկի ինտերնետային կայքում հասանելի դարձնելու միջոցով: Փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում Բանկի կողմից սահմանված պահից, բայց դրանց մասին հաճախորդներին ծանուցելու օրվանից ոչ շուտ:
5. Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն:


Թարմացված է առ 26.06.2014 թ., 15:15

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.