ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

USSD

USSD (Unstructured Supplementary Service Data) առցանց ծառայություն է, որը Հաճախորդին հնարավորություն է տալիս բջջային հեռախոսի միջոցով ստանալ համառոտ տեղեկատվություն բանկում առկա իր հաշվների վերաբերյալ (մնացորդ, վերջին 4-5 գործարքները), ինչպես նաև ակնթարթորեն բլոկավորել իր քարտը:

*Ամերիաբանկի քարտապանների համար ծառայությունն անվճար է:

USSD ծառայությունն առայժմ հասանելի է «ԱրմենՏել» և «Վիվասել» բջջային կապի օպերատորների բաժանորդներին:
USSD ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է.
1. Հաճախորդի կողմից Բանկին տրամադրված հեռախոսահամարից հավաքել *116# և հետևել հրահանգներին:
2. Ընտրել հետևյալ տարբերակներից մեկը՝

  • Անհրաժեշտ քարտ,
  • Լեզու (հայերեն, անգլերեն),
  • Գանձումների մասին տեղեկացում:


3. «Անհրաժեշտ քարտ» տարբերակն ընտրելուց հետո ընտրել նշված գործողություններից որևէ մեկը.

  • Մնացորդի հարցում,
  • Համառոտ քաղվածք (վերջին 4-5 գործարքները, ընդ որում, գործարքների քանակը կախված է հեռախոսի տեխնիկական հնարավորություններից),
  • Քարտի բլոկավորում:


4. Տարբերակներից որևէ մեկն ընտրելուց հետո, Հաճախորդին կուղարկվի համապատասխան բովանդակությամբ SMS հաղորդագրությունը:

Կարևոր է իմանալ նաև, որ.
1. Մեկ հեռախոսահամարին հնարավոր է կցել առավելագույնը 5 քարտ:
2. Հարցման արդյունքում, ցանկում արտացոլվում են նաև USSD ծառայությունը տրամադրող Հայաստանում գործող և ARCA համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերում առկա քարտերը, որոնք նույնպես գրանցված են տվյալ հեռախոսահամարի տակ:

Ուշադրություն.

Ձեր հեռախոսը երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում, տվյալ հեռախոսի միջոցով ձեռք բերվող տեղեկատվության բացահայտման և դրանով կատարվող գործողությունների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
Ծառայությունը կիրառելի է ս. թ. դեկտեմբերի 10-ից:
Թարմացված է առ 09.12.2016 թ., 16:42


Թարմացված է առ 09.12.2016 թ., 17:35

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.