ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Դուք ցանկանում եք ապահովագրել Ձեր գումարներն արժութային ռիսկերից և պահում եք դրանք տարբեր արժույթներով: Ամերիաբանկն առաջարկում է գումարների պահպանման այլընտրանքային տարբերակ` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ:


Ոսկու արժեքը գիտենք բոլորս: Ժամանակը ոսկի է, իսկ ոսկին ժամանակ չի ճանաչում:

Առարկայազուրկ մետաղական հաշիվը հաճախորդի անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է, որի համար նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց ոսկու այլ անհատական տվյալների:

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել Ձեր խնայողությունները, այլ նաև օգտվել մի շարք առավելություններից`

1. ի տարբերություն դրամական միջոցները տարբեր արժույթներով պահպանման.

  • Միջազգային շուկաներում ոսկու արժեքի բարձրացման շնորհիվ գումարներ վաստակելու հնարավորություն,
  • Արժույթների փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում:

2. ի տարբերություն ֆիզիկական ոսկու.

  • Ապահովություն ոսկու ֆիզիկապես գնման դեպքում առկա զեղծարարություններից` կապված ոսկով հարգի և իսկության հետ,
  • Ոսկով առքուվաճառք իրականացնելիս ժամանակի կորստից խուսափում,
  • Առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն,
  • Իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով:

3. Բացի վերոնշյալ առավելություններից, Դուք հնարավորություն կունենաք Ձեր ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների:

 

Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման պայմաններ.

  • Մետաղական հաշիվները բացվում են ֆիզիկական անձ և կորպորատիվ հաճախորդների համար:
  • Հաշիվները բացվում են միայն 999.9 հարգի ոսկով:
  • Հաշվի նվազագույն մնացորդը սահմանվում է 0 գրամ:
  • Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամ ճշտությամբ:
  • Այս հաշվին ոսկու մուտքագրումն իրականացվում է Բանկից անկանխիկ ոսկի գնելով կամ երրորդ անձանց/Ձեր այլ մետաղական հաշվից անկանխիկ փոխանցման միջոցով:
  • Մետաղական հաշվից ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկի կողմից սահմանված գնանշման համաձայն Բանկին վաճառելու կամ Ձեր այլ/երրորդ անձանց անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցում կատարելու միջոցով:
  • Մետաղական հաշիվներով գործառնություննրեը չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
  • Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է Ձեր գործարքի էական պայմաններ /գինը, կատարման ժամկետը և կշիռը/ պարունակող հայտի հիման վրա:
  • Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք հիմք են ընդունվում հաշվով իրականացվող գործարքներ իրականացնելիս:
  • Առարկայազուրկ մետաղական հաշվով իրականացվող ներբանկային փոխանցումներն իրականացվում են անվճար, իսկ դեպի ՀՀ այլ բանկեր և արտերկիր փոխանցումների համար սահմանված են պայմանագրային սակագներ:



Թարմացված է առ 26.04.2017 թ., 13:36

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.