ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Ներդրումային վարկեր ֆիզիկական անձանց համար

Առաջին անգամ Հայաստանում Ամերիաբանկը ներկայացնում է ներդրումային վարկեր` ֆիզիկական անձանց համար: Ամերիաբանկի ներդրումային վարկերը հիանալի հնարավորություն են բիզնեսի ստեղծման, ներդրումներ կատարելու կամ բիզնեսում մասնակցություն ձեռքբերելու համար:


Եթե Դուք ցանկանում եք`

  • ձեռք բերել մասնակցություն Հայաստանի տարածքում գործող կազմակերպության կանոնադրական կապիտալում` դրա բաժնեմասերի գնման և/կամ նոր բաժնեմասերի թողարկմանը բաժանորդագրվելու միջոցով,
  • ընգրկվել Հայաստանի տարածքում գործող բիզնեսում, այդ թվում` սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների ձեռք բերման (oրինակ` բուժ. սարքավորումների ձեռք բերում) և ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի որևէ եղանակով դրանցով ՀՀ բիզնեսներում ներգրավվելը, ներառյալ օրենքով թույլատրելի որևէ պայմանագրի կնքմամբ, ներառյալ ՀՀ-ում գործող կամ հիմնադրվող կոոպերատիվներում գույքային փայավճարների կատարման միջոցով,

Կատարե'ք Ձեր ներդրումներն Ամերիաբանկի ներդրումային վարկային ծրագրի միջոցով:
  • Ստացեք հատուկ Ձեզ համար մշակված առավելությունները.
  • Առաջին անգամ Հայաստանում վարկեր բիզնես գործունեություն սկսելու գաղափարների իրականացման համար,
  • Մատչելի տոկոսադրույքներ
  • Բազմատեսակ գրավային ապահովվածություն,

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը Բանկը վարկի նախնական հաստատման մասին որշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ)  աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: 
Վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ)  աշխատանքային օր հետո: 

Բանկի կողմից վարկի վերաբերյալ որոշման կայացումից հետո, եթե հաճախորդը. 

  • հայտնում է վարկ ստանալու մասին իր դրական որոշման վերաբերյալ վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացույցային օրվա ընթացքում, ապա սկսվում է վարկի ձևակերպման և տրամադրման փուլը:
  • հայտնում է վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացույցային օրը լրանալուց հետո, վարկի վերաբերյալ Բանկի որոշումը ենթակա է վերահաստատման:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:


Տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Վարկի սկզբնական գումար – 100,000 ԱՄՆ դոլար
Վարկի տարեկան տոկոսադրույք – 16%
Վարկի ժամկետ – 60 ամիս
Ամսական մարումների մեծությունը կկազմի – 2,431.81 ԱՄՆ դոլար

 


 


Թարմացված է առ 08.11.2016 թ., 14:02

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.